ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 00:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 27 » Հանդիպումներ Նյու Յորքում
09:46
Հանդիպումներ Նյու Յորքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցները քննարկել են հայ—իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր։ Նրանք կարեւորել են տնտեսական համագործակցության զարգացումը եւ նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը՝ առեւտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ—իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ, եւ պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա։
Իր հերթին Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ։ Իրանի նախագահի խոսքով՝ հայ համայնքն իր երկրում ունի կարեւոր դերակատարություն եւ մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում։ Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը միտված համաձայնագիրը եւս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ—իրանական տնտեսական գործակցությունը։
Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի։
Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան եւ համոզմունք հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները։

***
ՄԱԿ—ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ։
Զրուցակիցները կարեւորել են հայ—լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակի առումով։ Կողմերը կարեւորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը եւ այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը։
Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր եւ անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին։
Լիբանանի նախագահը վերահաստատել է իր մասնակցությունը գագաթնաժողովին եւ համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով։
Զրուցակիցները երկկողմ կապերի ընդլայնման գործում կարեւորել են Լիբանանի հայ համայնքի դերը։ Միշել Աունն ընդգծել է, որ տեղի հայ համայնքը իր երկրի տարբեր ոլորտներում ունի կարեւոր դերակատարություն եւ հաջողությամբ նպաստում է պետության զարգացմանն ու առաջընթացին։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան—ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր, անդրադարձել Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը։ Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է ԵՄ համընդգրկուն աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին։ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, նշել է, որ ձայների ավելի քան 80 տոկոսը քվեարկել է «Իմ քայլ»—ը դաշինքի օգտին, ինչը նշանակում է նաեւ, որ հասարակությունը կողմ է քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին։ Վարչապետը հավելել է նաեւ, որ ընտրություններն անցկացվել են ազատ եւ թափանցիկ, իսկ պարտություն կրած մյուս քաղաքական ուժերը շնորհավորել են հաղթանակ տարած քաղաքական ուժին, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ է Հայաստանում եւ կարող է դառնալ քաղաքական լավ մշակույթ։ Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ առաջիկայում պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարել քաղաքական մյուս ուժերի հետ։
Յոհաննես Հանը նշել է, որ Եվրամիությունը հետեւողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները՝ Հայաստան—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակում նպաստելով մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, օժանդակելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը։ Յոհաննես Հանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ—ի հետեւողական օժանդակությունը՝ ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների։

***
ՄԱԿ—ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթնաժողովին եւ պատրաստ է այն անցկացնել բարձր մակարդակով, ինչպես նաեւ ջերմորեն Երեւանում ընդունել կազմակերպության անդամ աֆրիկյան պետությունների բարձր մակարդակի պատվիրակություններին։
Մուսա Ֆակին համոզմունք է հայտնել, որ գագաթնաժողովը կնպաստի Հայաստանի ու աֆրիկյան երկրների միջեւ հարաբերությունների խթանմանն ու զարգացմանը։
Զրուցակիցները կարեւորել են գագաթնաժողովի շրջանակում բիզնես ֆորումի անցկացումը, որը նոր ազդակ կհաղորդի նաեւ գործարար կապերի ընդլայնմանը։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ—ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Leaving No One Behind in an Age of Technological Revolution» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը կարեւորել է Հայաստանի եւ ՄԱԶԾ—ի միջեւ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի հետեւողական խորացումը՝ ի նպաստ մեր երկրի կառավարման համակարգի զարգացման, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, փորձի փոխանակման։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունն ընթանում է տնտեսության կառուցվածքի փոփոխության ճանապարհով՝ շեշտը դնելով բարձր տեխնոլոգիական ճյուղի զարգացման վրա։ «Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն. դա մեր ամենակարեւոր խնդիրներից է»,–շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, ու Հայաստանում տեղի ունեցած գործընթացներից հետո կառավարության առաջնահերթություններից մեկն է իրական փոփոխությունների իրականացումը տնտեսության զարգացման ուղղությամբ, մասնավորապես, դրանում նորագույն տեխնոլոգիաների դերի բարձրացման, կառավարման համակարգի, կրթության ոլորտների զարգացման ուղղություններով։ Կառավարության ղեկավարը կարեւորել է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերն ու համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն Հայաստանի շարունակական զարգացմանն ու առաջընթացին։ Իր խոսքում վարչապետն անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիական ներուժի իրացմանը, ՏՏ ոլորտի հնարավորություններին, երիտասարդների շրջանում տեխնոլոգիական մոտեցումների խթանմանն ու տարածմանը, Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորություններին եւ այլ թեմաների։

***
Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները եւ մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալի» ներդրումային աշխատանքները։ Կողմերը կարեւորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը եւ առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացումը։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024