ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 16:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 25 » Հանդիպումը՝ նախընտրած ձեւաչափով / Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը/
11:06
Հանդիպումը՝ նախընտրած ձեւաչափով / Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը/

Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ փնտրելու համար։
Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ, մասնավորապես՝ հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման առումով։ Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ։ Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել՝ ընդհուպ մինչեւ մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով։ Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբեւէ նման ձեւաչափով բանակցությունների մասին չեմ լսել։
Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները՝ ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 267 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024