ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 23:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 22 » Հանգուցալուծումը դեռեւս հեռու է /Միջինարեւելյան վերջին զարգացումներից շահում է պաշտոնական Դամասկոսը/
15:49
Հանգուցալուծումը դեռեւս հեռու է /Միջինարեւելյան վերջին զարգացումներից շահում է պաշտոնական Դամասկոսը/

Վերջին 1—2 ամիսների ընթացքում Սիրիայում կառավարության ուժերին հաջողվել է ռազմավարական նշանակության մի քանի քաղաքների ու բնակավայրերի վրա վերահսկողություն հաստատելով՝ լուրջ հաջողություններ արձանագրել զինված ընդդիմության նկատմամբ։ Հատկանշական է, որ Արեւմուտքը եւս խոստովանում է Սիրիայի իշխանությունների դիրքերի ամրապնդումը։ Հուլիսի 18—ին ԱՄՆ–ի պետքարտուղար Ջոն Քերին իր միջինարեւելյան շրջագայությունների շրջանակներում այցելել է նաեւ Հորդանան։ Նա եղել է սիրիացի փախստականների ավելի քան 100 հազարանոց ճամբարում, որտեղ նշել է, որ Հորդանանի սահմանակից շրջանների վրա թռիչքազերծ գոտի ստեղծելը բավական դժվար հարց է, քանզի միջազգային հանրության համաձայնության անհրաժեշտություն կա։ Խոստովանելով, որ ներկա դրությամբ նախաձեռնությունը նախագահ Բաշար Ասադի կողմն է, նա միաժամանակ ընդգծել է, թե դա ժամանակավոր բնույթ է կրում։
Ստեղծված իրավիճակում Թալիբան շարժումը, որն ի սկզբան մասնակցել է Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ պաշտոնապես հայտարարել է, թե միանում է հակակառավարական ուժերին։ Սա այն դեպքում, երբ թալիբների դաշնակից «Ալ Քայիդայի» առաջնորդը հայտարարեց, թե սիրիական «Ալ Նոսրա» խմբավորումն իր մասնաճյուղն է եւ Հյուսիսային Աֆրիկայի ու Միջին Արեւելքի տարբեր երկրներից, այդ թվում՝ Լիբանանից, Թունիսից, նաեւ Թուրքիայից ու Չեչնիայից «Ալ Քայիդայի» ենթակառուցները եւ թալիբ կամավորները միացան «Ալ Նոսրային»։ Ահա թե ինչու տարածաշրջանի վերլուծաբանները թալիբների հայտարարությունը գնահատում են որպես հոգեբանական աջակցություն ծայրահեղական խմբերի, մասնավորապես՝ «Ալ Նոսրայի» գրոհայիններին, քանզի վերջիններս եւս լուրջ պարտություններ են կրում։ Դա պայմանավորված է նաեւ ընդդիմադիր զինված խմբավորումների միջեւ լուրջ տարաձայնություններով, ավելին՝ «Ալ Նոսրայի» եւ Ազատ բանակի միջեւ բռնկված «պատերազմով»։ Նշյալ խմբերի միջեւ հակամարտությունն սկսվել է այն բանից հետո, երբ «Ալ Քայիդային» կից Իրաքի եւ Շամի իսլամական պետություն խումբն ահաբեկեց Ազատ բանակի գլխավոր հրամանատարներից Քեմալ Համամին, իսկ Ազատ բանակը սա գնահատեց որպես «պատերազմի հայտարարություն» եւ շեշտեց, որ պատժելու են մեղավորներին։
Կառավարության ուժերի արձանագրած հաջողությունները թերեւս պետք է պայմանավորել նաեւ Արեւմուտքի, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի՝ ընդդիմությանը սպառազինություն տրամադրելու առնչությամբ դիրքորոշումների փոփոխությամբ, քանզի լուրջ մտավախություն ունեն, որ տրամադրված զենքերը կհայտնվեն ծայրահեղական խմբավորումների ձեռքին։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատար գեներալ Դեյվիդ Ռիչարդսը, ով նաեւ Աֆղանստանում ՆԱՏՕ—ի ուժերի հրամանատարն է եղել, հանգստի կոչելու առիթով բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» օրաթերթին տված հարցազրույցին նախազգուշացրել է, թե Սիրիայում թռիչքազերծ գոտու ստեղծումը հանգեցնելու է պատերազմի, քանի որ առանց պատերազմի դա հնարավոր չէ։ Նա շեշտել է, որ, հաշվի առնելով Ասադի հակառակորդների որոշ առանձնահատկությունները եւ այն, որ միջազգային հասարկությունը միահամուռ չէ, հարցի ռազմական լուծումը խիստ դժվար է։ Հատկանշական է, որ նույն օրը Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Սիրիայի բախումները ռազմական լուծում չունեն եւ պետք է ջանքերը կենտրոնացել դիվանագիտական լուծման վրա։ Նա ընդգծել է նաեւ, թե Եվրամիությունը հովանավորում է Սիրիայի հիմնահարցի վերաբերյալ Ժնեւում միջազգային համաժողով գումարելու ԱՄՆ—Ռուսաստան նախաձեռնությունը։
Հարկ է նշել նաեւ, որ Սիրիայում հօգուտ իշխանությունների իրավիճակի փոփոխության հարցում եթե ոչ վճռական, ապա զգալի դեր են ունեցել տարածաշրջանային զարգացումները՝ Թուրքիայի եւ Եգիպտոսի իրադարձությունները։ Քանզի, ինչպես հայտնի է, Սիրիայում առավել հզոր ընդդիմությունը համարվում էր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը եւ Եգիպտոսն ու Թուրքիան խիստ շահագրգիռ էին հենց այս քաղաքական ուժին իշխանության բերելու, որը լինելու էր նշյալ երկրների դաշնակիցը, մանավանդ որ Արեւմուտքին ներկայացված է որպես չափավոր իսլամական ուժ՝ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրինակով։ Թեեւ Եգիպտոսում իշխանափոխության հետեւանքով պաշտոնական դիրքորոշումը, ինչպես նշում են երկրի նոր ղեկավարները, Սիրիայի հանդեպ փոփոխություն չի կրել եւ համահունչ է արաբական աշխարհի դիրքորոշմանը, սակայն «Մուսուլման եղբայրների» համար հոգեբանական լուրջ հարված էր Եգիպտոսում նրանց իշխանությունից հեռացնելը, ինչից ակնհայտորեն այդ ուժի դիրքերը թուլացել են։ 
Թուրքիա—Եգիպտոս մեղրամսի ավարտը եւ դրանից բխող Թուրքիայի համար բացասական հետեւանքների ու ներքաղաքական խնդիրների պատճառով այլեւս նախկինի պես կենտրոնացած չէ Սիրիայի հիմնահարցի վրա, երբ ռազմական միջամտության առնչությամբ ջանք չէր խնայում Արեւմուտքի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ։ Միաժամանակ «Մուսուլման եղբայրների» դիրքերի թուլացումը նպաստել է ծայրահեղականների ավելի ակտիվացմանը, որոնց գործելակերպն ահաբեկչությունն է, ինչի հետեւանքով զոհվում են ավելի մեծ թվով անմեղ մարդիկ։ 
Այս առնչությամբ հավելենք, որ միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Սիրիայում զոհվածների թվի օրըստօրե մեծացմամբ, որ մոտեցել է 100 հազարի սահմանագծին եւ 1,8 միլոնից ավելի փախստականների ճակատագրով։ ՄԱԿ—ի փախստականների գերագույն կոմիսարիատի նախագահ Անտոնիո Գոթերսը հուլիսի 16—ին ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդում խիստ մտահոգություն հայտնելով Սիրիայի փախստականների առնչությամբ՝ հայտարարել է, թե վերջին 20 տարվա ընթացքում՝ 1994թ. Ռուանդայից հետո, սա փախստականների հարցում խոշորագույն ճգնաժամն է։ ՄԱԿ—ի տվյալներով, Սիրիայի 22 միլիոն բնակչության ավելի քան 30 տոսկոսը մարդասիրական օգնության կարիք ունի։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 463 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024