ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 15.10.2018, 22:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 3 4 ... 45 46 »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։ Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս—արեւմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ։ 
«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են եւ գոյություն չունեն։ Կարեւոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարեւորը թերեւս եղել է եւ տեղ—տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած ընդհանուր առմամբ, ասում են, որ ՀՀ—ում այլեւս կոռուպցիա չկա, դրանք մնացորդային երեւույթներ են։ Վստահեցնում եմ՝ այսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առնչություն է ունենում որոշ ընկերությունների հետ, եւ կառավարության համար կարեւոր է, որ այդ պայքարը չընկալվի եւ չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի։ 
«Մեզ համար կարեւոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի։ Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որեւէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլեւ նկատի ունենք, որ որեւէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երեւույթները բացառում ենք»,–ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ընդամենն ունի մեկ պայման. ակնկալվում է, որ բիզնես գործունեությունը լինի օրինական։ Վարչապետի խոսքով՝ պետությունը շահագրգիռ է նոր աշխատատեղերի ստեղծմամբ եւ պետական եկամուտների աճով։
 «Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթ անց գործարարների հետ հանդիպումներում պաշտոնապես հայտարարել եմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 14 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային—մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի։ Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարեւորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը եւ այն պահպանելու անհրաժեշտությունը։
Պատրաստակամություն հայտնելով համագործակցելու ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցի հետ, անկախ նրանից, թե այն ինչ կարգավիճակ կունենա, նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են։ «Դուք պետք է հպարտանաք ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, այնպես էլ ձեր ազգային ինքնությամբ»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Հանրապետության նախագահն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հորդորել է հստակ առաջարկություններ ներկայացնել իրենց հուզող հարցերի վերաբերյալ։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 6 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Տնտեսական քաղաքականության հենասյուներն են՝ կոռուպցիայի դեմ պայքարը եւ անկախ դատական համակարգի ստեղծումը, քանի որ ներդրումային միջավայրի համար ցանկացած փորձագետ կասի, որ կարեւորագույն երկու պայման կա՝ կոռուպցիայի բացակայություն եւ անկախ դատական համակարգ։ Մենք հետեւողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որն առաջիկայում կամրապնդվի օրենսդրական փոփոխություններում, այդ թվում՝ հարկային օրենսգրքում»,—երեկ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ մամուլի ասուլիսում։
Նա մինչ լրատվամիջոցների հարցերին պատասխանելը մի հանգամանքի ուշադրություն հրավիրեց։ «Առաջինը՝ դիտարկում է արվում, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը։ Կարծում եմ, որ դա գուցե ինչ—որ տեղ մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը։ Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է»,—ասաց վարչապետն ու ընդգծեց, որ հեղափոխությունից առաջ այնպիսի համակարգ ենք ունեցել, որտեղ ոլորտները հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, եւ սահմանափակ մարդիկ են միայն հնարավորություն ունեցել ՀՆԱ—ի մեծ բաժինը ստեղծելու։ Այդ սահմանափակումները ներկայումս չպետք է գոյություն ունենան։ Տնտեսական ոլորտներն այլեւս պետք է լինեն հասանելի։
Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ «սա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում, այլեւս չեն կարող շարունակել գործունեությունը, այլ նշանակում է, որ մյուսներն էլ կարող են»։


Բուժելու համար պետք է հասկանանք՝ ինչով է հիվանդ օրգանիզմը
 

Տնտեսական արդյունավետ քաղաքականությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 14 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց համար առավել ընդունելի ընտրական համակարգերը։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ իրենց համար ընդունելի է փակ համամասնական ընտրակարգը, սակայն, ինչպես նշել է խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, իրենք պատրաստ են քննարկելու նաեւ այլ մոդելներ։
ՀՀԿ խմբակցությունն առաջարկել էր քննարկել 4 մոդել. առաջինը ենթադրում է ունենալ բաց ցուցակներ՝ խոշորացված ընտրատարածքներով։ Երկրորդի դեպքում ընտրողն իր ձայնը տալու է տարածքային ցուցակին, սակայն կուսակցությունն է որոշելու թեկնածուների հաջորդականությունը։ Երրորդ մոդելով յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցություններն ի սկզբանե նշանակելու են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ընտրողը քվեարկելու է ոչ թե թեկնածուի, այլ այս կամ այն կուսակցության օգտին։ Չորրորդ տարբերակով առաջարկվում է երկու քվեաթերթիկ ունենալ՝ մեկում ներառված կլինեն առաջադրված կուսակցությունները, երկրորդում՝ քաղաքական ուժերի տարածքային թեկնածուները։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է բաց համամասնական ցուցակներով քվեարկություն անցկացնելուն, ինչը հնարավորություն կտա ընտրողին որոշելու, թե կուսակցության ներսում մանդատներն ինչպես պետք է բաշխվեն։ Այս մոդելը գործում է 31 երկրում եւ, ըստ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ հնարավորություն է ընձեռում կուսակցությունների ներսում զարգացնել ժողովրդավարությունը։
Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով «Ելքի» տեսակետը, նշել է, որ իրենց խմբակցության եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 16 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի ունեցավ «ԵՄ—ն Հայաստանին. աջակցություն էլ—կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը։
Եվրոպական միության անունից ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովայի կողմից։ ՀՀ կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով ծրագրի կարեւորությունը Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ նպատակ ունի նպաստելու Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության, որակի, մատչելիության եւ թափանցիկության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է Հայաստանի կառավարության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ստեղծման լայնածավալ նախագիծը, որի համակարգումը ՀՀ կառավարության անունից իրականացնում է «Թվային Հայաստան» հիմնադրամը։
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկավ «Թվային Հայաստան» հիմնադրամի» գործադիր տնօրեն Տիգրան Ճորոխյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տեսլականը՝ Հայաստանի թվային փոխակերպման վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները։ Միջազգային փորձագետն ամփոփ ներկայացրեց էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու նորարար լուծումները։ Ծրագիրն իրականացնող կոնսորցիումի մաս կազմող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի էությունը, դրա իրականացման մանրամասները եւ ակնկալվող արդյունքները։ 
«Օրեցoր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գնալ։ Ի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 14 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպին։ «Դա անթույլատրելի միջադեպ է։ Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իհարկե, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետեւ պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել։ Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են»,–նշել է վարչապետը եւ հույս հայտնել, որ հետագա ընթացքը արդյունավետ կլինի։
Վարչապետն անդրադարձել է նաեւ չիրագործված, անավարտ տարբեր վարկային ծրագրերին։ «Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, այսինքն՝ նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով։ Այդ վարկային ծրագրերով Հայաստանը շարունակում է վճարումներ իրականացնել։ Այս իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է խորությամբ հասկանանք եւ քննարկենք»,–նշել է Նիկոլ Փաշինյանը եւ հանձնարարել նախարարներին իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը եւ դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ։


Հաստատվել է լիզինգի պետական աջակցության ծրագիրը
 

Գործադիրը հաստատել է Հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 31 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ պաշտոնյան հաստատեց, որ աղմկոտ դեպքերի մասին դեռեւս կիմանան, բայց չցանկացավ անուններ տալ։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱԱԾ—ն չի՞ թերացել՝ թույլ տալով վերջին շրջանում հարուցված քրեական գործերով հետախուզվող անձանց, մասնավորապես, Միքայել Հարությունյանին եւ Նարեկ Սարգսյանին երկրից դուրս գալ, Արթուր Վանեցյանը նշեց. «ԱԱԾ—ն չի թերացել, ցանկացած մարդ, ում մեղադրանք առաջադրված չէ, ով քրեական գործի շրջանակներում կարգավիճակ չունի, ազատ է տեղաշարժվելու»։
ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ հետախուզման գործերով զբաղվում է ոչ միայն իրենց կառույցը, այլեւ ողջ իրավապահ համակարգը։ Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում նաեւ Ինտերպոլով։
ԱԱԾ տնօրենի խոսքով, «Երեւան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին։ Նա ընդգծեց, որ ուսումնասիրվող նյութի ծավալները շատ մեծ էին։
Խոսելով Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ԱԱԾ կանչելու մասին՝ Վանեցյանն ասաց. «Տարոն Մարգարյանն այս փուլում դեռեւս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի՝ առաջիկայում»։
ԱԱԾ պետն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերվել։
Անդրադառնալով ավելի վաղ հրապարակված տեսանյութին՝ նա ասաց, որ ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը անհրաժեշտ նյութերը փոխանցել է ԱԱԾ—ին։ «Դրանցով իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով եւս կլինեն կոնկրետ միջոցառումներ»,–հայտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 20 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սեւերինոյին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է ԵԱՀԿ—ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է, եւ այդ ուղղությամբ գործադիրը հաստատակամորեն շարունակելու է հետեւողական քայլերը։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ Հայաստանն այս ոլորտում անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու վերջիններիս կողմից հնարավոր օժանդակությունը։
Պաոլա Սեւերինոն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները եւ համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ։ Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ—ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության, այդ թվում արդարադատության նախարարության հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ նախատեսվող բարեփոխումները կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կխթանի բիզնես միջավայրի բարելավումն ու արտաքին ներդրումների ներգրավումը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 24 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» լրատվական գործակալություններին։
–Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին։ Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, մունդիալը կազմակերպված Ռուսաստանում։
–Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ։ Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց։ Սա ասում եմ որպես մարդ, ում համար Ռուսաստանը հոգեհարազատ է, եւ ով դիտել է վերջին երեք մունդիալները Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Գերմանիայում։ Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով։ Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ոչ մի միջադեպ՝ բացարձակապես անվտանգ է, ու, միաժամանակ, փողոցներում չէր զգացվում ոստիկանների ներկայությունը։
Կարծում եմ՝ այսօր կարեւորն այն է, որ այս առաջնությունն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը։ Ցավոք, այսօր, 21—րդ դարում վիրտուալ իրականությունը հաճախ է մթագնում իրերի իրական պատկերը։ Բայց հիմա հարյուրհազարավոր երկրպագուներ եւ լրագրողներ ողջ աշխարհից կարողացան տեսնել ու հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում։
Իսկ ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ինձ համար ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է։ Իմ երիտասարդությունն անցել է Երեւանում, եւ երբ 1973 թվականին Երեւանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նաեւ նվաճեց ԽՍՀՄ գավաթը (1973—ին եւ 1975—ին–հեղ.), Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի անսահման ուրախություն ու տոն էր ողջ հանրապետության համար։
Վերջին տարիներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 22 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բացվեց առաջին հանրապետության հիմնադիր ղեկավարներից մեկի՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հուշարձանը։ Այն տեղադրվել է Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ։ Քանդակագործը Դավիթ Մինասյանն է։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հազարավոր քաղաքացիներ ու հյուրեր։
Բացման արարողությանը խոսք է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերեւս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետեւ նրա կյանքը եւ գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի եւ գործունեության, ով ծնվեց, ապրեց եւ մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն եւ ի վերջո իրագործեց այդ առաքելսությունը։ Դա իսկապես մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թեւերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է։ Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար եւ նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության հետեւանքով եւ ամբողջացրեց իր առաքելությունը։ Եվ ես հավատում եմ, որ այդ առաքելությունը նա սերմանել է այս հողի մեջ, մեծ հավանականությամբ նա կանգնել է այն տեղերում, որտեղ մենք հիմա կանգնած ենք։ Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 13 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը երեկ գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Նիստին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Վահագն Հովակիմյանն ու Աղասի Եսայանը։ ՀՀ ԱԺ խմբակցությունները եւ կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պատկերացումներն ընտրական համակարգի վերաբերյալ։
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրենց խմբակցությունը կողմ է փակ համամասնական ընտրակարգին, սակայն պատրաստ է քննարկել որոշակի մոդել, որը մարզային թեկնածուների ներգրավվածությունն ապահովելու հնարավորություն կտա։ Ըստ նրա՝ գործող մոդելն ապաքաղաքականացրեց ընտրությունը եւ գաղափարական պայքարը վերածեց ռեսուրսների միջեւ պայքարի։
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել 4 մոդել։ ՀՀԿ խմբակցությունն առաջին մոդելով առաջարկում է ունենալ բաց ցուցակներ՝ խոշորացված ընտրատարածքներով։ Հաջորդ առաջարկով ընտրողը ձայնը տալու է տարածքային ցուցակին, սակայն կուսակցությունն է որոշելու հաջորդականությունը։ Երրորդ մոդելով յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցություններն ի սկզբանե նշանակելու են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ժողովուրդը քվեարկելու է ոչ թե թեկնածուի, այլ այս կամ այն կուսակցության օգտին։ Չորրորդ տարբերակով երկու քվեաթերթիկ է առաջարկվում ունենալ։ «Սա կոմբինացված մոդել է։ Ընտրողը կարող է ձայն տալ անձին մի կուսակցությունից, բայց կուսակցական քվեաթերթիկում այլ կուսակցության ընտրել»,—ասել է Դավիթ Հար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 18 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հեռանկարները Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում։ 
Ժան–Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է իրենց, եւ պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար եւ հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թեÕ ինստիտուցիոնալ, թե՛ ֆինանսական եւ թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային։ «Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տեւող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, եւ որ այս ճանապարհին Հայաստանը կարեւորում է ԵՄ աջակցությունը եւ պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության։
Դոնալդ Տուսկը կարեւորել է ՀՀ–ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը եւ ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը։ «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր եւ, ասեմ Ձեզ, շատ եվրոպական։ Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, եւ կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 13 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018