ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 04:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 3 4 5 ... 51 52 »

Այսօր Գյումրին կդառնա հայության մայրաքաղաքը, քանի որ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են հենց Շիրակի սրտում։ Հանդիսություներին մասնակցելու նպատակով այստեղ են ժամանելու հանրապետության ղեկավարները, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակույթի գործիրներ, բազմաթիվ հյուրեր։
Տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրիի Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11։00—ից՝ կլինեն համերգներ, արհեստավորների եւ արվեստագետների աշխատանքների ցուցադրություններ, մանուկների մասնակցությամբ միջոցառումներ։
«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես։ Մինչեւ ժամը 23—ը Գյումրիի Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները։ Երեկոյան ժամը 19—ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա—համերգ՝ հայ եւ արտասահմանյան արտիստների մասնակցությամբ։ Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23։00—ին՝ տոնական հրավառությամբ։ Սեպտեմբերի 21—ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաեւ Երեւանում եւ մարզերում։
Առաջին անգամ ՀՀ վարչապետի կողմից կհանձնվի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը։ Մրցանակը կհանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես եւ իր ապագան կապել Հայաստանի հետ։
Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները կլինեն վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։ Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 253 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր տեղի է ունենում անվտանգության խորհրդի հերթական նիստը։
Հայաստանի Հանրապետության շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները եւ զարգացումները ընդհանուր առմամբ տեղի են ունենում մեր կանխատեսումների, մեր գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում իրավիճակը, անվտանգային միջավայրի զարգացումը, ինչը նաեւ իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստությունները, մեր աշխատանքները՝ կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման եւ պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարեւոր է։
Կարող ենք արձանագրել, որ այս ընթացքում մենք անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ ենք ձեւավորել, այդ օրակարգով շարժվում ենք առաջ, եւ այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում։ Մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում Անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ եւ այսօր պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները եւ նախանշենք առաջիկա մեր անելիքները»։
ԱԽ նիստի օրակարգում են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 255 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դրական փոփոխությունների հերթական 100 փաստերը

Երեկ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ ասուլիսն էր հրավիրել։ Ներածական խոսքում նա անդրադարձել է նախորդ ասուլիսից ի վեր տեղի ունեցած փոփոխություններին, ձեռքբերումներին։ 
«Նախորդ մեր ասուլիսը, որ տեղի ունեցավ 2019 թ. մայիսի 8—ին, ես սկսեցի Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակումով, եւ ես կարծում եմ, որ այդ ֆորմատը շատ կարեւոր է կառավարության կատարած աշխատանքները եւ նրա արդյունքները հանրությանը ներկայացնելու համար։ Ես մտածում էի, որ սեպտեմբերին, եթե մենք ունենանք եւս 50 փաստ՝ հանրությանը ներկայացնելու, դա կլինի շատ լավ արդյունք, բայց այսօր կհրապարակեմ եւս 100 փաստ»,–ասել է վարչապետն ու կետերով թվարկել բոլոր 100 փաստերը։
Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ի դեպ, ես եղել եմ Հայաստանի առաջին ղեկավարը, ով նման հայտարարություն է արել, խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելիության մասին, ինչի համար նաեւ Հայաստանում քննադատվել եմ։ Ես համանման հայտարարություն ակնկալում եմ նաեւ Ադրբեջանի իշխանությունից։ 
Իմ հայտարարությունից մեկ տարի անցել է, բայց նման հայտարարություն չի արվել, եւ փոխարենն ասվել է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մինչդեռ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 257 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո—2019» 19—րդ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին եւ ընկերությունների զարգացման ծրագրերին։
Այս տարի 2018—ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40—ով ավելի ընկերություն։ Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150—ի։ Ընկերությունները ներկայացնում են տարբեր պետություններ, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա։
Հայկական ընկերություններից ցուցահանդեսին ներկայացված են ե՛ւ տեղական արտադրողներ, ե՛ւ ներկրողներ տնտեսության բոլոր ճյուղերից։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 266 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառնչվի՞ արդյոք նոր համակարգը շարքային քաղաքացու գրպանին

ՀՀ Ազգային ժողովը երեկ քննարկեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Կառավարության ներկայացրած նախագծի նպատակն է պարզեցնել ընթացակարգերը, միացնել երկու տարբեր բաղադրիչները՝ հող եւ գույք կամ շինություն հասկացությունը եւ հարկումն իրականացնել որպես մեկ ամբողջական գույք։ 
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է շուկայականին մոտարկված ձեւով ունենալ կադաստրային գնահատման համակարգ, որը կկիրառվի անշարժ գույքի ոլորտում թե՛ հարկման, թե՛ օտարման եւ թե՛ այլ դեպքերում։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի խոսքով, այդ ամենի արդյունքում կունենանք մրցունակ եւ միասնական գնահատման համակարգ, նաեւ կվերանա այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքի եւ շուկայական գնի միջեւ եղած հսկայական եւ անընդունելի տարբերությունը, իսկ պետական եւ համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտ արժեքով։
Նախագծում կատարվող փոփոխություններից հետո արդեն կառավարության որոշմամբ կֆիքսվեն գույքի բազային արժեքը, ինչպես նաեւ կադաստրային տարածագնահատման գոտիները. ներկայիս 12 գոտու փոխարեն նախատեսվում է ունենալ 20—ը, որոնք կդառնան ավելի թիրախային։ Կառավարությունը սահմանելու է չհարկվող շեմը, դրույքաչափը։ «Այս օրենքի ընդունումը դեռեւս չի նշանակում որեւէ հարկի բարձրացում, ուղղակի մենք սրանով ֆիքսում ենք մի մեթոդաբանություն, որով պետությունը կկարողանա շուկայականին մոտարկված չափով գնահատել անշարժ գույքը»,–ասաց Ս. Պետրոսյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «ՀՀ&raq ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 232 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու եւ կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Այսպիսին է միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության կարգախոսը, որի պատվիրակությունը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան։ Այս այցի շրջանակում մեր երկրում են ընկերության ռազմավարության եւ համագործակցության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին, վաճառքի եւ մարկետինգի հարցերով փոխնախագահ Ժերոմե Սիոնը, բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ալեքսանդր Գոդլեւսկին եւ փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին։
Ֆրանսիական եւ եվրոպական տեխնոլոգիական առաջատար այս ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group»–ի ղեկավարության հետ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը եւ ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընկերության բարձրաստիճան պատվիրակությունն այս տարվա հունիսին Դիլիջանում մասնակցեց «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։
Արդեն 2019 թվականի հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»—ի տաղավար եւ հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ։ Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 239 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահը հանդիպել է «Ֆրաունհոֆերի» պատվիրակության հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի եւ նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտի (Fraunhofer IPK) պատվիրակությանը՝ ինստիտուտի նախագահության անդամ, եվրոպական քաղաքականության եւ բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հայաստան այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի նախագահը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այցելել էր «Ֆրաունհոֆեր» ինստիտուտ եւ, ի թիվս այլ հարցերի, քննարկել նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նշելով, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է «Ֆրաունհոֆերում»՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ինստիտուտի ողջ հայեցակարգը շատ հետաքրքիր ու առաջադեմ է։ Այն կարող է հաջողությամբ կիրառվել Հայաստանում եւ հետաքրքիր համագործակցություն ստացվել»։ «Ֆրաունհոֆեր» ընկերության՝ բիզնեսի զարգացման եւ եվրոպական հարցերով տնօրենն ասել է, որ Հայաստան են այցելել՝ հետեւելով նախագահ Արմեն Սարգսյանի կոչին։ Յենս Գյունթեր Նոյգեբաուերը նշել է, որ իրենք մեծ ներուժ են տեսնում Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացման համար այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են թվայնացման միջոցով մշակութային ժառանգության պահպանությունը, վերամշակվող էներգետիկան, արտադրական տարբեր ոլորտներում արհեստական բանականության ներմուծումը եւ այլն։ «Հուսով եմ, որ Հայաստանում ձեր բոլոր հանդիպումները կեզրափակվեն գործնական քայլերով ու նախագծերով, որոնք կարող ենք իրականացնել միասին»,–ասել է Հայաստանի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 274 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.05.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանը եւ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանը եւ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, այնուհետեւ պատասխանել լրագրողների հարցերին։ Ստորեւ ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան.
«ԶԼՄ—ների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգարժան Տիգրան Սուրենի,
Ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Եվրասիական միջկառավարական այսօրվա նիստի առնչությամբ։ Լիահույս ենք, որ այս նիստը, ինչպես եւ Եվրասիական տնտեսական կառույցի շրջանակում Հայաստանի նախագահությամբ իրականացվող մյուս նախաձեռնությունները կնպաստեն հետագա ինտեգրմանը եւ գործնական արդյունքների գրանցմանը՝ առաջին հերթին մեր երկրների քաղաքացիների համար։
Հայաստանը հետաքրքրված է միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ եւ պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար։
Այսօր մեր հանդիպման օրակարգում 13 հարց էր։ Դրանցից շատերը կարեւոր նշանակություն ունեն մեր ինտեգրման խորացման գործում։
Մասնավորապես, դա վերաբերում է միության թվային օրակարգի՝ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկի իրականացմանն առնչվող հարցերին։ Մենք քննարկեցինք ԵԱՏՄ—ում առեւտրի թվային էկոհամակարգի զարգացման հարցը, որը կարեւոր նշանակություն ունի առցանց առեւտրի զարգացման համար։
Քննարկվ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 252 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.04.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի ունեցավ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջին Ազգային ժողով–կառավարություն հարց ու պատասխանը, որին հերթագրվել էր 56 պատգամավոր։
Առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցին Բրյուսել։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է եվրոպացի գործընկերների ընկալումները Հայաստանի մասին հուլիսյան այցից հետո, եւ որ փուլում է ԵՄ—Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընթացքը։
Ի պատասխան վարչապետն ընդգծեց, որ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները իրենց լիարժեք աջակցությունն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ ֆինանսական առումով։ «Ֆինանսական աջակցությունը մենք քննարկում ենք ոչ միայն բովանդակային բարեփոխումների համատեքստում, այլեւ ենթակառուցվածքների, կապիտալ ներդրումների»,–ասաց վարչապետը։ ԵՄ—ն նախատեսում է, որ քաղաքական ենթակառուցվածքների զարգացմանը ցուցաբերած ֆինանսական աջակցությանը իր ներդրումը կունենա նաեւ ՀՀ կառավարությունը։ 
Փաշինյանի խոսքով, Հայաստանը դրա համար երկու աղբյուր ունի՝ այնքան մեծացնել պետական եկամուտները, որ այդպիսի ներդրումների հնարավորություն ստեղծվի, երկրորդը՝ ներգրավել վարկեր՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար, մինչդեռ երկու տարբերակներն էլ ունեն բարդություններ։ «Առաջինի բարդությունն այն է, որ պետեկամուտների ավելացման արդյունքում բոլորը սպասում են, օրինակ, աշխատավարձերի բարձրացման։ Երկրորդ դեպքում՝ մենք ունենք պետական պարտք—ՀՆԱ չափաբաժինների որոշակի օրենսդրական սահմանափակում։ Եվ մենք պետք է քննարկենք ու քաղաքական որոշում կայացնենք, թե որքանով ենք առաջնահերթ համարում ենթակառուցվածքների զարգացո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի 45-—րդ նիստում

«Հարգելի՛ Վալենտինա Իվանի,

հարգելի՛ գործընկերներ,
հարգելի՛ ընկերներ,
նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալու հնարավորության համար։
Հաճույքով կօգտվեմ այս հնարավորությունից՝ շարունակելու համար երկխոսությունը, որն ինտենսիվորեն իրականացվում է մեր պետությունների ղեկավարների մակարդակով, աջակցելու եւ ամրապնդելու այն մեր երկրների միջեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության մակարդակում եւ հնարավորինս նպաստելու շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, տարածաշրջանային վարչակազմերի, ինչպես նաեւ գործարար մակարդակում եւ ոչ պակաս կարեւոր՝ մարդասիրական ու մշակութային առումով հետագա արդյունավետ զարգացմանը։
Ուղղակի, անմիջական եւ անկեղծ երկխոսություն, որն ուղղված է փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության ամրապնդմանը, հնարավոր բոլոր հարցերի քննարկումներին, փոխշահավետ լուծումներ փնտրելուն եւ բացառապես բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։ Անկեղծ բարեկամական երկխոսություն, որն առանձնահատուկ նշանակություն է ստանում այն հանգամանքի լույսի ներքո, երբ իրենց լոբբիստական հետաքրքրությունները բավարարելու համար եւ մեր երկրների լրատվական դաշտում կասկածելի մանիպուլյացիաներ օգտագործելով՝ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում խեղաթյուրված ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, կեղծ լույսի ներքո թյուրիմացություն եւ անորոշություն սերմանել՝ դրանով իսկ թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային ասպարեզում եւ բարձրացնելով մեր պետությունների խո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման անհրաժեշտությունը եւ համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, արդար դատական համակարգի կայացման ուղղություններով համակարգային բարեփոխումների իրականացման գործում եւ այդ նպատակով կարեւորում է ՀՀ—ԵՄ համաձայնագրով նախատեսված օժանդակությունն ու համապատասխան ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել, որ արդեն իսկ եվրոպական կողմին է տրամադրվել համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը, որը նախատեսվում է քննարկել նաեւ առաջիկայում՝ ԵՄ գործընկերների հետ նախատեսված հանդիպումների ընթացքում։
Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ—ն եւս մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաեւ համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ՝ վերը նշված ճանապարհային քարտեզով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ։
Հանդիպման ընթա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունը իր ծրագրի նախագծում շեշտը դնում է ներառական տնտեսական աճի մոդելի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում ներկայացրեց կառավարության ծրագրի նախագիծը։ ՀՀ վարչապետի ներկայացրած դրույթների շուրջ «ՀՀ»—ն զրուցեց պատգամավորների հետ։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանի խոսքով՝ օրինաչափ է տնտեսական հեղափոխություն իրականացնելու պատասխանատվությունը դնել ինչպես կառավարության, այնպես էլ հասարակության վրա։ «Եթե ուզում ենք արդյունքներ գրանցել եւ հաջողել, չպետք է փորձենք պատասխանատվության հարցը ֆետիշացնել եւ դրանով կառավարության ծրագիրը խոցելի դարձնել։ Կառավարության ծրագիրը բավականին հավակնոտ է, եւ գոնե պաշտպանության մասով տեսնում ենք այն թիրախները, որին ձգտել ենք տարիներ շարունակ։ Որոշ զարգացումներ են նախատեսվում ռազմարդյունաբերության մասով։ Այն մոդելը, որ ունեինք տասնամյակներ շարունակ, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հնարավորություն չէր ընձեռում։ Այդ ամենն իրականություն դարձնելուց հետո մեր պաշտպանական համակարգում ունենալու ենք մեր երազած պաշտպանությունը»,– նշեց նա։ Ծանոթ լինելով ոլորտին, Կարապետյանը վստահ է, որ մենք ի վիճակի ենք լինելու այդ ամենն ապահովել, քանի որ ոլորտի ընկերությունները, մարդիկ հայրենասեր են եւ իրենց գործի գիտակ, հետեւաբար, բոլոր ուժերը համատեղելով, հնարավոր կլինի իրականություն դարձնել կառավարության ծրագրի պաշտպանության մասը։ Այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ, նաեւ քաղաքական կամք օրենսդրական կարգավորումները կյանքի կոչելու, հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմի ներդրման, կոռուպցիոն սխեմաների բացառման համար։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հետհեղա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 309 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024