ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 04:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 33 34 35 36 37 ... 51 52 »

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանական քաղաքական խմբակցությունների մեծ մասը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականությունը։
Շարմազանովը նշել է նաեւ, որ Հայաստանը, ԵՏՄ անդամ դառնալով, չի հրաժարվում ԵՄ—ի հետ ասոցացման համաձայնագրից. «Երբ Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մեր ցանկության մասին, հստակ շեշտեց, որ այս որոշումը չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Եվրամիության հետ հետագա համագործակցությունից։ Ավելին, ասեմ, որ մեր եվրոպացի գործընկերներն էլ բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են շարունակել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ։ Մենք էլ մեր հերթին բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պատրաստակամ ենք բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել համագործակցությունը Եվրոպական միության հետ»։
Ինչ վերաբերում է իշխանափոխության կոչեր հնչեցնելուն՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ դա հնչեցնողների գործն է. «Ցանկացած գործչի եւ կուսակցության խնդիրն է իր ռազմավարությունը մշակելը, բայց ամբողջական իշխանափոխության հարց, որպես այդպիսին, գոյություն չունի, ինչն էլ ապացուցեց մեր գործընկերներից մեկի նախաձեռնած ստորագրահա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խորհրդարանը երեկվա նիստում շարունակել է քննարկել «2014թ. հոկտեմբերի 10—ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության՝«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29—ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Աժ պատգամավորները պայմանագրի վերաբերյալ ելույթներ են ունեցել։
Սամվել Ֆարմանյանը մասնավորապես ասել է, թե ԵՏՄ—ին միանալը կնպաստի Հայաստանում ներդրումային դաշտի բարելավմանը, ինչպես նաեւ գործարար միջավայրի համար կստեղծեն լայն հնարավորություններ։ Լեւոն Մարտիրոսյանը եւ Հովհաննես Մարգարյանը ԵՏՄ անդամակցումը կարեւորել են հատկապես անվտանգության, տնտեսական եւ քաղաքական տեսանկյունից։ Հակոբ Հակոբյանի դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ կառույցին բխում է մեր երկրի անվտանգության ապահովման եւ տնտեսության զարգացման շահերից։ Գուրգեն Արսենյանը, ներկայացնելով ՄԱԿ—ի դիրքորոշումը, նշել է, որ իրենք կողմ են համաձայնագրին միանալուն։ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ԵՏՄ—ին անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը։ Էդմոն Մարուքյանը եւս դեմ է արտահայտվել եւ մասնավորեցրել, որ դեմ է ԵՄ—ի հետ համագործակցությունը խոչընդոտող միավորմանը։
Տնտեսական նոր միության վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել նաեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, նշել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի հերթական քառօրյայում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, որ դրամի արժեզրկումը կարող է հանգեցնել անկառավարելի գնաճի, ու հետարքրվեց, թե ինչ քայլեր է ձեռնարկում գործադիրն այդ ուղղությամբ։ Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ՀՀ պետական բյուջեի նախագծում փոխարժեքի կանխատեսում չի կատարվում, այլ բյուջեն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրը գործող փոխարժեքն է հաշվի առնվում, որն ունի հաշվարկային բնույթ։ Դրանից ելնելով են գնահատվում պետության ծախսերն ու եկամուտները։
«2014թ. պետական բյուջեով սահմանված գնաճի ցուցանիշը 4 տոկոս է՝ գումարած կամ հանած 1.5 տոկոս։ Մինչեւ այժմ մենք ունեցել ենք 1.5 տոկոսի գնաճ։ Եթե բոլոր հնարավոր թանկացումները, որոնք կարող են տեղի ունենալ հետագայում, հաշվի առնենք, ապա միեւնույն է՝ գնաճը կլինի 4 տոկոսի շրջանակներում եւ նախանշվածի, պլանավորվածի չափ։ Պլանավորված գնաճի ցուցանիշներով Հայաստանում տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների համար ընդհանուր առմամբ զգայուն փոփոխություններ տեղի չեն ունեցել»,–ասաց նախարարը։
Վ. Գաբրիելյանն ընդգծեց, որ կառավարության տեսակետից կարեւոր է, որպեսզի գնաճը մնա պլանավորվածի սահմաններում եւ չափազանց բարձր չլինի։ Նա վստահեցրեց՝ եթե գնաճն ավելանա, ապա ընդհանուր գնաճի մակարդակն իր 4 տոկոսանոց միջակայքից չի անցնելու։ Իսկ առանձին ապրանքների մասով կան մարմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Երիցյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք։ Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային փորձը եւ անցած ճանապարհը։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ նախարարությունում առկա է մեծ ներուժ, եւ հետագայում կարձանագրվեն լուրջ արդյունքներ։
Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ ընդգծել, որ ամեն ինչ կանի իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար։
Միաժամանակ վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից, եւ քանի որ նրա լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծի, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները շարունակել են քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29–ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը։ Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ԵՏՄ անդամակցությունից հետո ապրանքների հնարավոր թանկացմանը, ապրանքների ներմուծման եւ արտահանման ծավալներին եւ ցանկին, գիտության ոլորտի բարեփոխումներին, ներմուծվող ապրանքների դրույքաչափերին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների հնարավորությանը, պայմանագրին միանալու նպատակահարմարությանը եւ այլն։
Պայմանագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Նա կարեւորել է ԵՏՄ–ին Հայաստանի միանալու գործընթացը եւ համոզմունք հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը կխթանի Հայաստանի տնտեսության աճը եւ նոր հնարավորություններ կբացի։ Վարդան Այվազյանը եւս պա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի մամուլի ասուլիսը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Տիկին Եսայանը նշել է, որ անցնող տարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը բավական ակտիվ է աշխատել, ինչի վառ ապացույցն է նաեւ օրեր առաջ Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15–րդ գագաթնաժողովի ընդունած՝ Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձեւում Հայաստանի առաջարկությամբ ամրագրված՝ կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական եւ անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա, մասնավորապես՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,–ամրագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15–րդ գագաթնաժողովի եզրափակիչ բանաձեւում։
Պատվիրակության ղեկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29—ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։
Հանրապետության նախագահն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական եւ առաջին բնակելի մասնաշենք։ Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների եւ հիմնարկի շահագործման հանձնման կապակցությամբ հրավիրված՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այլ հրավիրյալների հետ միասին ծանոթացել է իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված այդ հաստատության պայմաններին։
Պատասխանատուների հավաստմամբ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը թույլ կտա թեթեւացնել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ գերբեռնված հիմնարկներից 400 դատապարտյալ տեղափոխելով Արմավիր։ Նախատեսվում է հիմնարկն ամբողջությամբ շահագործման հանձնել երկու փուլով։ Առաջին փուլով ներկայումս շահագործմանն են հանձնվում հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը եւ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը։ Երկրորդ փուլում՝ մինչեւ 2015թ. վերջը, շահագործման կհանձնվի եւս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը։
Ոլորտի պատասխանատուները քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծման կարեւոր միջոց են դիտարկում ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսդրության արդիականացման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի Հանրապետությա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քաղաքական երկխոսության մերժումը դրական երեւույթ չէ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այն փաստին, որ ոչ իշխանական եռյակի ուժերը մերժել են 12 կետերը քննարկելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկը։
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերին առաջարկել է յուրաքանչյուր հարցի համար կառավարության եւ ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով՝ ակնկալելով, որ ընդդիմությունը եւս կառուցողական կմոտենա համագործակցության առաջարկին։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի առաջարկը քննարկել է ԱԺ խմբակցությունների հետ։ ՀԱԿ—ը քննարկմանը չի մասնակցել, իսկ եռյակի անդամ մյուս քաղաքական ուժերը հրաժարվել են հետագա բնակցություններից՝ կառավարությունից պահանջելով վստահության երաշխիքներ։
«Քաղաքական երխոսությունը մերժում են այն ուժերը, որոնք ասելիք կամ անելիք չունեն քաղաքական դաշտում։ Մերժումը մարգինալների գործելաոճն է։ Սա ես չեմ ասում, սա քաղաքագիտական ճշմարտություն է»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշել է ԱԺ փոխնախագահը։
Նա ընդգծել է, որ ցանկացած քաղաքական ուժ, որն իրեն լուրջ է համարում եւ մտահոգված է երկրում բարեփոխումներ իրականացնելու խնդրով, այլ ոչ թե իր փոքր դերակատարումն ավելացնելու հարցով, պետք է գնա երկխոսության. «Երկխոսությունը նրա համար է, որպես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆֆերնին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12—ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու եւ դիակները վերադարձնելու ուղղությամբ միջազգային ջանքերը համակարգելուն ուղղված հնարավոր քայլերը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերականգնվող կամ այլընտրանքային էներգետիկան այսօր տնտեսության այն ուղղություններից է, որին զարգացած աշխարհը իր ուշադրությունն է սեւեռել։ Թե՛ մեր եւ թե՛ արտերկրի մասնագետները պնդում են, որ Հայաստանն էլ վերականգնվող էներգետիկան զարգացնելու մեծ ներուժ ունի։ «ՀՀ»—ն ոլորտի զարգացումները, ներդրումային ծրագրերը մշտապես ներկայացնում է՝ հաշվի առնելով, որ այդ զարգացումներով է նաեւ պայմանավորված երկրի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացումը։ Ընդհանուր առմամբ, մեր երկրի էներգետիկական անվտանգության եւ անկախության անհրաժեշտ մակարդակն ապահովելու առումով հարկ է, որ բնագավառը մի քանի ուղղություններով զարգանա՝ ատոմային էներգետիկայի, էներգապաշարների մատակարարման տարատեսականացման եւ վերականգնվող էներգապաշարների օգտագործման։ Վերջինիս տարբեր՝ իրականացված ու իրականացվելիք ծրագրերի անդրադարձել ենք։ Այժմ կխոսենք հողմաէներգետիկայից։ Բանն այն է, որ մենք մեկ հողմակայան արդեն ունենք, այլ հողմակայաններ ունենալու ներուժ էլ ունենք, բայց առայժմ ներդրող չկա։ Որ, օրինակ, Սեմյոնովկայի լեռնանցքում էլ կարող ենք ունենալ 2—րդ հողմակայանը, եւ այն կարող է արդյունավետ աշխատել, մասնագետները չեն կասկածում, համապատասխան հաշվարկները կան։ Ուսումնասիրությունը մի քանի տարի առաջ է արվել, եւ վերահաշվարկելը (սակագնային կտրվածքներով) բարդ չէ։ Կարեւորը՝ ներուժը կա, եւ դա է վկայում հետազոտության արդյունքը։ 
Դեռ 2003թ. ԱՄՆ—ի NREL—ի (վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիա) կողմից մշակվել է Հայաստանի հողմաէն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 485 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի արդյունաբերության կարեւորագույն ճյուղերի՝ հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկում կայացավ երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Մասնակցում էին նշված ոլորտների ընկերությունների ներկայացուցիչները։ Նպատակն էր՝ վեր հանել ոլորտների արդի խնդիրները եւ համատեղ ջանքերով գտնել դրանց արդյունավետ լուծումները։
Քննարկումն անցկացնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով դիմելով ներկաներին՝ նշեց, որ մեր երկրի արդյունաբերության տարբեր ճյուղերին վերաբերող նմանատիպ քննարկումները պարբերական բնույթ են կրելու։ Նրա կարծիքով՝ տնտեսավարողների հետ կառուցողական խոսակցությունների, նրանց խնդիրները լսելու, դրանց պատճառները հասկանալու ու լուծելու ուղիները միասին որոնելու միջոցով հնարավոր կլինի վերացնել արդյունաբերության աճը խոչընդոտող գործոններն ու զարգացում ապահովել։
«Իսկ դա, իր հերթին, մեծապես կնպաստի երկրի տնտեսական, սոցիալական զարգացմանը։ Հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտում աշխատող ձեռնարկությունները ողջ երկրի արդյունաբերության հնարավոր աճի ապահովման լուրջ ներուժ ունեն։ Հայաստանում գործում է արդյունաբերության զարգացման հիմնադրամ, կառավարությունն ունի համապատասխան գործիքներ, սակայն մենք, ձեզ հետ միասին, պետք է հասկանանք հիմնական խնդիրները ու կիրառենք առկա գործիքները, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով»,–ասաց նախարարը։
«Վալլեքս» ընկերությունների խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, եւ հաշվի առնելով զարգացման մեծ ներուժի առկայությունը, գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացին եւ ծրագրերի իրականացմանը։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում՝ մասնագետների պատրաստման զանգվածային ծրագիր ներդնելով։ Ծրագրի հեղինակներն առաջարկում են այն սկսել մարզերից՝ ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցության շրջանակում ձեւավորելով ենթակառուցվածքների հաջորդական շղթա։ Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի ոլորտի՝ որակյալ կադրերով համալրմանը, պետություն–մասնավոր հատված համագործակցության սերտացմանը եւ գիտություն–արտադրություն կապի արդյունավետ ապահովմանը։
Կառավարության ղեկավարը ողջունել է ներկայացված գաղափարը եւ հանձնարարել առաջարկվող ծրագիրը քննարկել պատկան գերատեսչությունների հետ

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024