ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 04:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 34 35 36 37 38 ... 51 52 »

UWC Դիլիջան քոլեջը չափազանց մեծ ծրագիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների համար, հետեւաբար դժվար է ակնկալել, որ մոտակա տարիներին նմանատիպ դպրոց կարող է բացվել նաեւ ԱՊՀ որեւէ այլ երկրում։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասաց դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում UWC ցանցի միջազգային դպրոց ստեղծելու համար պահանջվել է 110 մլն դոլարի ներդրում. «Սա խոշորագույն ծրագիր էր, եւ ամեն երկիր չի կարող նման ծրագրի իրականացնող դառնալ։ Այդ պատճառով նման երկրորդ դպրոց ոչ միայն Հայաստանում, այլեւ մոտակա ժամանակներում նույնիսկ ԱՊՀ տարածքում դժվար թե տեսնենք։ Հայաստանը ներկայումս այն հաջողակ 14 երկրների թվում է, որոնց հաջողվել է այս ցանցի անդամ դառնալ»։
Նա ուրախությամբ նշեց, որ չնայած դպրոցի գաղափարը Հայաստանում նոր էր, եւ շատերը չգիտեին ինչ սպասել, սակայն հայ հասարակությունն ընդունեց նման գաղափարը. «Այն, որ դպրոցը միջազգային է եւ համախմբում է տարբեր ազգերի եւ մշակույթների ներկայացուցիչների, եւս նոր էր Հայաստանի համար։ Բացի այդ, այստեղ երեխաները ոչ միայն սովորում, այլ նաեւ ապրում են միասին՝ ողջ օրը լինելով իրենց ուսուցիչների կողքին, որը եւս դրական է ազդում կրթական մակարդակի վրա»,։
Աշխարհի միացյալ քոլեջները (UWC) նոր ուսումնական տարում հայ աշակերտների համար նախատեսել են 23 տեղ, այդ թվում՝ 10 տեղ UWC Դիլիջան քոլեջում։ Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ նախորդ տարվա պես ը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Cisco Systems» ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակի դափնեկիր Մարիո Մացոլային, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացոլային ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ եւ նշել, որ պատիվ է ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից մեկին։ Վարչապետը նշել է, որ տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների զարգացումը կառավարության ծրագրի գերակայություններից է՝ որպես Հայաստանի մրցակցային առավելություններն ապահովող ոլորտ. ՀՀ արդյունաբերության ամենաարագ զարգացող այս ճյուղն ամեն տարի արձանագրում է շուրջ 20–25 տոկոս աճ, եւ առկա է այն հզորացնելու մեծ ներուժ։
Շնորհակալություն հայտնելով մեր երկրում արժանացած ջերմ ընդունելության համար՝ պարոն Մացոլան ներկայացրել է «Cisco Systems» ընկերության գործունեությունը, ձեռքբերումները եւ առաջիկա ծրագրերը։
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մի շարք հաջողված ծրագրեր է իրականացնում բազմաթիվ վերազգային ընկերությունների հետ, որի արդյունքում շատ կազմակերպություններ Հայաստանում հիմնում են իրենց տարածաշրջանային կենտրոնները։ Հաշվի առնելով «C ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ափսոս հայերեն խոսել չեմ կարողանում, բայց հույս ունեմ հայերենի ուսումնառության ճանապարհին առաջ գնալ»,— երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
Օրերս դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին։ «Հայաստանը Ֆրանսիայի համար կարեւոր երկրներից է։ Երկիր, որի հետ ունենք վաղեմի համագործակցություն։ ՀՀ—ն այն երկիրն է, որի մասին խոսում են Ֆրանսիայում, եւ երբ իմ շրջապատում ասացի, որ գնում եմ Հայաստան, պարզեցի, որ ծանոթ են Հայաստանին։ Արդեն տասը օր է Հայաստանում եմ եւ հասկացա, որ Ֆրանսիան էլ այն երկիրն է, որի մասին խոսում են Հայաստանում։ Ես ուրախ եւ հպարտ եմ դեսպանի պաշտոնում նշանակվելու առիթով։ Իսկապես շատ գոհ եմ, որ ինձ է վստահվել հայ—ֆրանսիական հարաբերություններն ակտիվացնելու գործը»,— ասաց նա։
Ֆրանսիացի դիվանագետը փաստեց բարձր մակարդակով քաղաքական երկխոսության առկայությունը. «Ֆրանսիայի երեք նախագահները այցելել են Հայաստան՝ Շիրակը, Սարկոզին եւ Օլանդը։ Նախագահ Սարգսյանը բազմիցս եղել է Փարիզում։ Վերջին անգամ հոկտեմբերի 27—ին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու նպատակով»։ Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ նախագահ Օլանդի համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելը հակամարտության կարգավորման հանձնառությունն ընդգծելու առիթ էր։ Դեսպանը հիշեցրեց նաեւ Ֆրանսուա Օլանդի՝ 2015թ. ապրիլի 24—ին Հայոց ցեղասպանու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ջերմուկում մեկնարկեց գյուղական համայքների ամենամյա, չորրորդ համաժողովը, որը կավարտվի այսօր։ Համաժողովի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Մասնակցում են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։ Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում են տասը համայնքապետ եւ ավագանու հինգ անդամ։ Այն նաեւ լավ հարթակ է՝ գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար։
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի համայնքների ասոցիացիայի կազմակերպած ֆորումներն արդեն ավանդական բնույթ են կրում՝ վերածվելով տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերին վերաբերող բազմաթիվ տեսական ու գործնական լուծում պահանջող խնդիրների քննարկման արդյունավետ հարթակի։ Վարչապետը հատկապես կարեւորեց գյուղական համայնքների ղեկավարների հետ մեկտեղ տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը նման համաժողովներին։
«Այն միմյանց հետ շփվելու, փորձի փոխանակումն իրականացնելու լայն հնարավորություն է ընձեռում։ Համաժողովի օրակարգը բավակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ներմուծման քվոտաների չափերը ենթակա են շտկման

ՀՀ—ի ԵՏՄ—ին միանալու պայմանագրի անցումային դրույթներում խոսվում է երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման հարցերից։ Այստեղ ընդամենը նշվում է, որ
ԵՏՄ տարածքում այդ միջոցների ներդրմանը նախորդող հետաքննության անցկացման համար, պատասխանատու մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի հայտարարության հիման վրա, կարող է իրականացվել պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ԵՏՄ—ում գործող հակագնագցման միջոցների նկատմամբ կրկնակի հետաքննություն։ Բայց կրկնակի հետաքննություն սկսելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն բավարար ապացույցների առկայության դեպքում այն մասին, «որ հետաքննություն անցկացնելու դեպքում ՀՀ շուկայի տվյալների հաշվառումը, որի արդյունքում կայացվել է գործող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցների կիրառման մասին որոշում, կբերի համապատասխան միջոցների ներդրման համար հիմքերի էական փոփոխության»։ Կրկնակի հետաքննության նկատմամբ չեն կիրառվում այն դրույթները, որոնք սահմանում են նվազագույն ժամկետ, որի լրանալուն պես միայն կարող է սկսվել կրկնակի պաշտպանական հետաքննություն։ Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ԵՏՄ տարածքում անցկացվող հետաքննության արդյունքներով հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները ենթակա են ՀՀ տարածքում անմիջական կիրառման հենց պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետից, որպես հատուկ պաշտպանական միջոցներ, սահմանված ներմուծման քվոտաների չափերը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սա է երկրում վիճակ փոխելու ճանապարհը

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ պատասխանել է «Panorama.am»—ի՝ ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի քանի խնդիրների։ Անդրադառնալով այն հարցին, թե ոչ իշխանական ուժերը իրենց օրակարգում հրատապ պահանջ են ներկայացրել իշխանություններին ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել՝ 100%—անոց համամասնական ընտրակարգին անցնելու անհետաձգելիությունը կարեւորելով, ԱԺ փոխխոսնակը նշել է. «Ոչ իշխանական ուժերի հրատապություններն ու անհետաձգելիությունները երբեմն անհասկանալի ու անըմբռնելի են»։
Հ. Նաղդալյանի խոսքով՝ ոչ իշխանական ուժերը ընտրություններից 2—3 ամիս առաջ առաջարկում են համակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցեր քննարկել, իսկ երբ իշխանություններն առաջարկում են դրանք ավելի հանգիստ, բնականոն պայմաններում եւ ժամանակահատվածում դիտարկել եւ իրագործել՝ հրաժարվում են։
«Տվյալ պահին իշխանությունը օրակարգ է բերել համակարգային փոփոխությունների խնդիր, որն առաջարկում է իրագործել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Բնական է, որ սահմանադրական փոփոխությունները գլոբալ ճարտարապետության փոփոխություններ են, եւ այս պարագայում բազմաթիվ խնդիրներ, հարցեր ու ենթահարցեր քննարկման առարկա են դառնալու եւ տրանսֆորմացվելու են։ Կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետ է այս համատեքստում աշխատելը եւ փորձել իրական փոփոխությունների հանգել սահմանադրական բարեփոխումների ճանապարհով։ Եվ օգտվելով այս պահից, որն առավելապես հարմար է՝ միանալ սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ իրենց ջանքերը, եռանդը, առաջարկներն ու գիտելիքները միավորելով՝ ողջ քաղաքական համակարգում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա բիզնես ինովացիոն 2–րդ ֆորումը։
Կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը եւ մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում։
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն–գիտություն–տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման, գիտության արդյունքների նկատմամբ տնտեսության պահանջարկի եւ ինովացիոն գործունեության խթանման, ինչպես նաեւ այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հարցերը համակողմանիորեն ներկայացված են ՀՀ կառավարության ծրագրում։
«Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը երկրում տեխնոլոգիական նորարարության եւ արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձեւավորման գործում։ Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետի խոսքով՝ ներկայում իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների՝ հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների ձեւավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը խթանող ֆինանս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ կայացել է ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ նիստում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել նաեւ 2015թ. բյուջեին, իսկ փոխվարչապետի թափուր պաշտոնի համար թեկնածության հարց չի քննարկվել։
Անդրադառնալով Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժի պահանջներին՝ ՀՀԿ խոսնակն ասել է. «Եռյակի պահանջների մասին մի բան կարող եմ ասել, որ ուլտիմատումներով խոսելը քաղաքական պահանջ չէ։ Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա՝ պահանջի արտահերթ ընտրություններ։ Եթե մարդիկ ուզում են փոփոխություններ, ապա մենք գնում ենք համակարգային փոփոխությունների ճանապարհով, իսկ դրա լավագույն ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են»։
Նիստում քննարկվել են նաեւ արտաքին քաղաքական հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ նախագահի փարիզյան հանդիպումներին, հորդանանյան այցին։ Կադրային հարցեր չեն քննարկվել։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է 2015 թ. պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը եւ նախագիծը ձեւավորող քաղաքական մոտեցումները։ 
Բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եկամտային եւ ծախսային մասերը պատգամավորների գնահատմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Խոսելով մակրոտնտեսական ցուցանիշներից՝ նա նշել է, որ պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015 թ. վերջի դրությամբ կանխատեսվել է 4 միլիարդ 953 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որի 83.4 տոկոսը բաժին է ընկնելու արտաքին պարտքին։ Պետական բյուջեի եկամուտները 2015 թ. նախատեսվել է 1 տրիլիոն 184 մլրդ դրամի չափով։ Ըստ փոխնախարարի՝ այդ եկամուտների 95.5 տոկոսը կազմելու են հարկային եկամուտները եւ տուրքերը։ 2015 թվականին կառավարությունը շարունակելու է դրամաշնորհներ ստանալ մասնավորապես եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում։ Ներկայացնելով ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը՝ Պավել Սաֆարյանը նշել է, որ պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 1 տրիլիոն 298 մլրդ դրամ, որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկրի՝ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծի քննարկումները հոկտեմբերի 28—ից սկսված են, եւ դրանք կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 7—ը, երբ քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկները կներկայացվեն գործադիրին։ Քանի որ տնտեսության սիրտը էներգահամակարգն է, ուշադրության են արժանի այս ոլորտում ձեռնարկվող քայլերը, որոնք յուրօրինակ պատկերն են տնտեսության շարժի եւ լավագույնս են պատկերացում տալիս հեռանկարի մասին։
Ըստ գլխավոր փաստաթղթի, 2015թ. էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնարար ուղղություններն են լինելու սեփական վերականգնվող էներգապաշարների իրացումը, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցումը, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրող հզորությունների կառուցումը, ատոմային էներգետիկայի հետագա զարգացումը՝ այդ թվում գործող ատոմային էներգաբլոկի անվտանգության եւ հուսալիության աստիճանի բարձրացումը (ինչը կբերի նրա աշխատանքի ռեսուրսի երկարացմանը), նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները եւ տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրումը։
Քանի որ հիմնական ֆինանսական փաստաթղթում միայն բյուջետային հատկացումները չէ որ արտացոլվում են, միջազգային հատկացումների մասին վկայող տողերն էլ ցույց են տալիս, որ 2015թ. պետական բյուջեի հատկացումների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկային միջոցների հաշվին, ՀԲ վարկային միջոցների հաշվին կշարունակվեն մի շարք ծրագրեր, օրինակ՝ Հրազդան—Շ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Երեւան շոու»—2014» ցուցահանդեսի շրջանակներում «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում երեկ մեկնարկեց «Հայաստանը տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողովը, որը կազմակերպվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից։ Այն կազմակերպվել է՝ խթանելու ոսկեգործության ոլորտի զարգացումը, քննարկելու ոսկեգործության զարգացման համաշխարհային միտումներն ու դիտարկելու ՀՀ–ում ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Համաժողովի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հյուրերին՝ վարչապետը նշեց, որ այն կնպաստի Հայաստանի ոսկեգործության ոլորտի զարգացմանը եւ ներդրումների ներգրավմանը։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոսկեգործությունը Հայաստանում զարգացած է եղել դեռեւս վաղ անցյալում, եւ հայ ոսկերիչների աշխատանքները հայտնի են եղել ամբողջ աշխարհում։
«Հայաստանի կառավարությունը կարեւորում եւ հատուկ ուշադրություն է դարձնում ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների զարգացմանը։ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում մշակվել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից հաստատվել են ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հոկտեմբերի 10—ին ԵՏՄ—ին միանալու համաձայնագրի ստորագրումից հետո առաջին անգամ ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել էր ԵՄ անդամ երկիր։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Հեղինե Բիշարյանը երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին հոկտեմբերի 12—17—ը Ժնեւում կայացած Միջխորհրդարանական միության 131—րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ, որին մասնակցել են 142 երկրների պատվիրակներ։
Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ աշխատել են արդյունավետ, պատվիրակությունը մասնակցել է վեհաժողովի լիագումար, ինչպես նաեւ՝ կոմիտեների նիստերին։ Տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակների հետ։ Մասնավորապես, հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի, Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի, Կիպրոսի Ազգային ժողովի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի, հույն, էստոնացի եւ չեխ գործընկերների հետ։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Է. Շարմազանովը տեղեկացրեց, որ Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում գործընկերները կարեւորել են մեր երկրի հետ համագործակցելու եւ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը. «Չնայած նրան, որ Հայաստանն անդամակցել է ԵՏՄ—ին, մեր եվրոպացի գործընկերները հարգանքով են վերաբերվում ՀՀ—ի այդ որոշմանը եւ տեսնում են հարաբերութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024