ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 35 36 37 38 39 ... 51 52 »

Պահանջագիր կքննարկվի ու կոչ կուղղվի Թուրքիային՝ արեւմտահայոց ազգային 4—րդ համագումարի ժամանակ։ Արեւմտահայոց ազգային համագումարը, հաշվի առնելով համաշխարհային ու տարածքային ներկա զարգացումներն ու համաշխարհային հայությանը սպառնացող մարտահրավերները, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման գործողությունները, համշենահայության, դերսիմահայության, ծպտյալ հայերի եւ մահմեդականություն ընդունած՝ Մերձավոր Արեւելքի այլ հայերի էթնիկական ինքնագիտակցության վերաձեւավորման ընթացքը, հիմնվելով անցած ամիսների իր գործունեության արդյունքում ձեռքբերված եզրակացությունների վրա, որոշել է մինչեւ 2015թ. ապրիլ ամիսը հրավիրել արեւմտահայոց 4—րդ համագումարը։ 
Համագումարում պետք է քննարկվի Արեւմտահայոց ազգային համագումարի պահանջագիրը՝ Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար, եւ կոչ ուղղվի Թուրքիայի ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը եւ համաշխարհային հանրությանը՝ ձեռնարկել միջոցառումներ արեւմտահայոց անտեսված շահերի ճանաչման եւ ոտնահարված իրավունքների վերականգնման համար։
Չորրորդ համագումարին ընդառաջ՝ երեկ տեղի ունեցավ արեւմտահայ հայրենակցական կազմակերպությունների եւ արեւմտահայերի ժառանգների հայաստանյան համաժողովը։
Համաժողովին մասնակցում էին պետական, հանրային եւ մշակույթի գործիչներ, հայրենակցական միությունների անդամներ։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախաձեռնությունը որակեց կարեւոր քայլ՝ ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ համախմբելու ոչ միայն արեւմտահայո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 20—23—ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը։ Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 4 հարց, 2 միջազգային պայմանագիր։ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 119 հարց եւ 26 միջազգային պայմանագիր։
Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 20—23—ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ հոկտեմբերի 20—ի նիստում։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաշխարհային պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ երկիրն անկախությունը ձեռք է բերում պատերազմի, շրջափակման եւ աղետալի երկրաշարժի հետեւանքով ավերված տնտեսության պայմաններում։ Ամբողջ միջազգային հանրության հիացական հայացքի ներքո Հայաստանի նորանկախ հանրապետությունը կարողացավ պատվով դուրս գալ այդ իրավիճակից՝ հայրենասիրությունն ու նվիրումը հակադարձելով հակառակորդի քանակին եւ հարուստ սպառազինությանը, կարողանալով հաղթել ու ազատագրել պատմական հայրենիքի մի մասը։ Այս բազում փորձությունների արդյունքում ծնվեց հաղթանակած հայոց բանակը՝ համայն հայության հպարտության առարկան, որը բոլորս պարտավոր ենք գուրգուրել ու պահպանել։
Հայոց բանակի ձեւավորման, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի մոտ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ երեկ կայացած հանդիպմանը խոսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի բաղկացուցիչ մասն է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ապահովումն ու հասարակության մոտ հայրենասիրության մակարդակի բարձրացումը։ Տնտեսության, բանակի եւ հասարակության՝ մարտական գործողությունների հնարավոր վերսկսվելու դեպքում զորահավաքին մասնակցելուն պատրաստ լինելուց զատ ու այդ ամենի հիմքում հենց ռազմահայրենասիրական դաստիարակությունն է։
«Հայաստանի Հանրապետության կարեւորագույն ռազմավարական փաստաթղթերում, ինչպես նաեւ ՀՀ ռազմական դոկտրինում նշված է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը մեր եր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ԴիջիԹեք Էքսպո —2014» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ—ի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ ներկայացրեց համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ), հայտնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ 
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ՝ «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ—ի կողմից եւ ներդրվում է Հայաստանի համայնքներում՝ համայնքային կառավարման արդիականացման նպատակով։ Համակարգի ներդրման աշխատանքներին աջակցում է GIZ—ը՝ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։ 2014 թ. սեպտեմբերի 1—ի դրությամբ ՀԿՏՀ ներդրված է մոտ 580 համայնքում, իսկ 233 համայնքում այն ծառայում է նաեւ որպես համայնքի համացանցային պաշտոնական կայք։
Ծրագրի պատասխանատուները տաղավարի այցելուներին երեկ ներկայացրին համակարգի ընձեռած հնարավորությունները՝ նշելով, որ այն ուղղված է ՏԻՄ—երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, համայնքներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրմանը։ Համակարգի ինտեգրումը պետական կառավարման մարմիններում գործող էլեկտրոնային համակարգերին ապահովում է հանրային հատվածի էլեկտրոնային փաստա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հերթական անգամ մեկնարկեց «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն անցկացվում է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 5–ը։ Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 
10—րդ հոբելյանական «ԴիջիԹեք էքսպո—2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը շրջեց ցուցահանդեսի բաժիններում, որտեղ մասնակից շուրջ 130 ընկերություններ ներկայացրել են իրենց առաջարկները՝ հեռահաղորդակցության եւ ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ եւ այլ լուծումներն ու ծառայությունները։ Սերժ Սարգսյանը ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցեց նրանց գործունեության, խնդիրների եւ հետագա զարգացման ծրագրերի մասին։
Ցուցահանդեսի նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների գործունեությունն ու ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաեւ տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի եւ հասարակության միջեւ բարենպաստ միջավայր եւ հաղորդակցության հարթակ ստեղծելը։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ տարեցտարի ավելանում է թե՛ մասնակից ընկերությունների, թե՛ այցելուների թիվը։ Ակնկալվում է, որ այս «ԴիջիԹեքը» կունենա ավելի քան 30 հազար այցելու՝ նախորդ տարվա 25 հազարի փոխարեն։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խորհրդարանը երեկ շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մինչ նախորդ նիստում ընդհատված հարցի քննարկմանն անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ ԱԺ նիստի աշխատանքին են հետեւում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները եւ դասախոսները։ Պարոն Սահակյանը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին եւ ուսանողներին ժուռնալիստիկայի բաժնի հիմնադրման 65—ամյակի եւ ֆակուլտետի հիմնադրման 15—ամյակի առթիվ՝ հաջողություններ մաղթելով աշխատանքում եւ ուսման մեջ։
Պատգամավորները շարունակել են քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը եւ ներկայացնել իրենց տեսակետները։ Թեւան Պողոսյանն առաջարկել է ծրագրում ներառել նաեւ չիրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա պատկերացում կազմելու նաեւ դրանց խնդիրների, ֆինանսական մեխանիզմների եւ խոչընդոտների մասին։ Խոսրով Հարությունյանը կարեւորել է ծրագրում օրենսդրական լուծում պահանջող խնդիրների ներառումը։ Նրա գնահատմամբ՝ Հանրայինը պետք է առաջնորդվի ՀՀ քաղաքացուն կրթելու եւ դաստիարակելու սկզբունքով։ Արտակ Զաքարյանը խնդրին անդրադարձել է ազգային անվտանգության համատեքստում՝ նշելով, որ հանրային հեռուստառադիոընկերությանը վերապահված է տեղեկատվական անվտանգության ապահովումը։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի եւ Հունաստանի նախագահների առանձնազրույցը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ նշել, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հունաստան եւ վստահ է, որ բարձրաստիճան փոխայցելությունները քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական եւ այլ ոլորտներում միջպետական հարաբերություններն ամրապնդելու եւ համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն են։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ—հունական բարեկամությունը խոր ու կենսունակ արմատներ ունի եւ վստահություն է հայտնել, որ նախագահ Պապուլիասի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ առավել ամրապնդելով այդ բարեկամությունը։
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հունաստանի իշխանություններին եւ ժողովրդին՝ ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար՝ ընդգծելով, որ Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է։
Նախագահ Պապուլիասը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նպ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է այս օրերին փոքր եւ միջին ձեռնարկատերերին հուզող հարցերին։ Պարզաբանմամբ հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը։ Ամփոփելով թեման, Հովիկ Աբրահամյանը անհիմն է համարել փոքր եւ միջին ձեռնարկատերերի անհանգստությունը, քանի որ կառավարությունը մտադրություն չի ունեցել ճնշելու փոքր եւ միջին բիզնեսը, այլ հակառակը, այս փաթեթով խնդիր է դրել կայացնել եւ զարգացնել այն (տե՛ս առանձին)։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն՝ համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ եւ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։


Կմեծանա սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվությունը
 

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20—ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական—ներկայացուցչական 5—րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական եւ ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը եւ նախաձեռնությունները, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Տերունական աղոթքից եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին՝ ժողովին մասնակցելու հրավերի համար եւ Եկեղեցական—ներկայացուցչական 5—րդ ժողովին մաղթել արդյունավետ աշխատանք։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչներին, հայրապետական պատվիրակությունների եւ թեմերի պատգամավորներին եւ հյուրերին ուղղված խոսքում նախագահը, օգտվելով պատեհ առիթից, եւս մեկ անգամ իր եւ Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն է հայտնել հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին։
Սերժ Սարգսյանը ժողովականներին ներկայացրել է նախօրեին ավարտված՝ Սուրբ Աթոռ իր պաշտոնական երկօրյա այցի արդյունքներն ու տպավորությունները եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող, հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ եկեղեցի—պետություն համագործակց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը։ ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնելու առաջարկություններ՝ «ՀՀ 2015 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ։ Մինչեւ 2014թ. սեպտեմբերի 13–ը ՀՀ վարչապետի մոտ քննարկվելու է բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որից հետո փաստաթուղթը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով։
Այնուհետեւ կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրությանը հուզող եւս մեկ հարցի. «Վերջին օրերին ինձ են դիմել բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ, մտահոգություն հայտնելով նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ։ Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ՝ կամ համակարգի մասնակից է, կամ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում երեկ կայացավ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 6—րդ տեխնիկական համաժողովը՝ ատոմակայանին ցուցաբերվող միջազգային օգնության համակարգման վերաբերյալ։ Համաժողովին մասնակցեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ԱՄՆ—ի, ՀԱԷԿ—ում ԵՄ օժանդակության ծրագրի, Ռուսաստանի եւ Չեխիայի ներկայացուցիչներ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ մեր երկիրը չափազանց կարեւորում է ընտրված ձեւաչափը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ—ի) համակարգման ներքո գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների քննարկման, դասակարգման, ֆինանսավորման գործընթացների կազմակերպման նպատակով։ «Մասնակից բոլոր երկրները՝ ԱՄՆ—ն, ՌԴ—ն, ԵՄ—ն, Չեխիան, Սլովակիան մեծ ներդրում ունեն գործող էներգաբլոկը տեխնիկապես նորմալ վիճակում պահպանման հարցում։ Ձեռքբերումներն այս ոլորտում զգալի են, սակայն դեռեւս անելիքներ կան։ Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը երախտապարտ կլինի ԱԷՄԳ—ին եւ մասնակից բոլոր երկրներին այդ գործընթացը նման ձեւաչափով շարունակական դարձնելու համար, մինչեւ 2026թ. էներգաբլոկի կանգառը»,–նշեց Ե. Զախարյանը։
Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ ՀԱԷԿ—ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 6—րդ տեխնիկական այս խորհրդակցություններն իրականացվում են ԱԷՄԳ—ի համակարգմամբ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 302 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 Տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող եւ ներկուսակցական հարցեր։ Ըստ այդմ, որոշվել է, որ սեպտեմբերի 6—ին տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը։
ՀՀԿ խորհրդի նիստում, ըստ նրա, կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ քաղաքական սեզոնի աշխատանքը։ «Լրիվ բնական է քաղաքական աշնանից առաջ հանդիպում կազմակերպել, որտեղ մտադիր ենք մատնանշել առաջիկա աշխատանքները եւ ամփոփել կատարվածի արդյունքները»,–նշել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
ԱԺ փոխնախագահը համաձայն է փորձագետների տեսակետի հետ, որ ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիայի նորընտիր նախագահին Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի օրը Հայաստան հրավիրելու քայլն արդարացված է։ «Այս քայլով Հայաստանը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման կողմնակիցն է եւ ակնկալում է Թուրքիայի առերեսումը պատմության հետ։ Եթե նման բան լինի, եւ Թուրքիայի նախագահը գա Հայաստան, ապա սա կխոսի այն մասին, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը ընդունում է եղեռնագործությունը, որը տեղի է ունեցել նախորդ դարասկզբին, եւ հրաժարվում է ժխտողական քաղաքականությունից։ Եթե Թուրքիայի նախագահը մերժի հրավերը եւ չգա, ապա դա կխոսի այն մասին, որ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել ժխտողական քաղաքականությունից եւ շարունակում է առաջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024