ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 37 38 39 40 41 ... 51 52 »

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ պատրաստվում է հիմնել «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ։ Երեկ կառավարությունը կայացրեց համապատասխան որոշումը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նկատեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. «Նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով։ Կրթության զարգացման համար պահանջվում է էականորեն բարձրացնել կրթության կառավարման համակարգի արդյունավետությունը, զարգացնել կառավարման օղակների եւ մանկավարժների մասնագիտական ներուժը, բարելավել կրթության որակը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին, ապահովելով հասարակության եւ գործարար միջավայրի բավարարվածությունը մատուցվող կրթական ծառայություններից»։ Միով բանիվ՝ ակնկալվում է նորաստեղծ հիմնադրամի միջոցով բարձրացնել կրթության որակը։
Արմեն Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկրի կրթության զարգացման 2011—2015թթ. պետական ծրագրի համաձայն, կրթության ոլորտի բարեփոխումներն արագացնելու եւ արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել «գերազանցության կենտրոնների» միջոցով կրթական համակարգը զարգացնելու մոտեցումը։ 
Լրագրողները ԿԳ նախարարին հարցադրումներ էին հնչեցնում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարության հետ կապված, ըստ որի՝ Հայաստանում ռուսական դպրոցների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 374 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԺ պետական—իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հանձնաժողովների նախագահներ Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսական հատկացումներն ու իրականացված ծրագրերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ֆինանսական հատկացումները պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ—գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Իրականացված ծրագրերին, ինչպես նաեւ օգտագործված ֆինանսական միջոցների ծախսային ուղղություններին անդրադարձան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Համայակ Նավասարդյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ՀՀ ֆինանսների նախ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

96 տարի առաջ տեղի ունեցած մայիսյան հերոսամարտերի հերոսների հիշատակը շարունակվում է վառ մնալ։ 
Երեկ Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում տեղի ունեցավ միանգամից մի քանի միջոցառում։ Առաջինն Արմավիրի մարզի Արաքս գյուղի փողոցների անվանակոչության հանդիսավոր արարողությունն էր։ Հարգելով զորավարներ Մովսես Սիլիկյանի եւ Դանիել Բեկ—Փիրումյանի հիշատակը՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանի եւ Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրի տնօրենության եւ Արաքսի գյուղապետարանի նախաձեռնությամբ դեպի հուշահամալիր տանող մայրուղին անվանվեց Մովսես Սիլիկյանի, իսկ դեպի թանգարան տանող ճանապարհը՝ Դանիել Բեկ—Փիրումյանի անուններով։ «Արդեն շուրջ երկու տարի է, թանգարանը նախաձեռնում է տարատեսակ միջոցառումներ։ Մենք զուտ պաշտոնական պարտականություն չենք կատարում՝ հերոսների հիշատակը հավերժացնելով։ Մենք տալիս ենք մեր հոգու պարտքը»,— հայտարարեց թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը։
Արարողությանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանն ասաց. «Սարդարապատը մեր հաղթանակների բնօրրանն է, մեր հաղթանակների դարբնոցը։ Սարդարապատը հայոց միասնության եւ հավաքական պայքարի օրինակն է։ Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ «ոսկե» տառերով են գրվել զորավարներ Մովսես Սիլիկյանի եւ Դանիել Բեկ—Փիրումյանի անունները։ Հայ ժողովուրդը սրբությամբ է պահպանում իր քաջ եւ ազատասեր որդիների հիշատակը։ Այսօր մենք մեծ հպարտությամբ մասնակից ենք դառնում փողոցների անվանակոչու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկայում հրեական Հակազրպարտչական լիգայի (Anti—Defamation League) գործադիր տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը, ով յոթ տարի խուսափողական դիրքորոշում էր դրսեւորում Հայոց ցեղասպանության նկատմամբ, հրապարակայնորեն խոստովանել է, որ հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայում կազմակերպված սպանդը ցեղասպանություն է եղել։ Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը։
Ելույթ ունենալով Սաֆֆոլկի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ, հրեական կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Եթե 1915թ., երբ իրականացվում էր Հայոց ցեղասպանությունը, գտնվեին խիզախ մարդիկ, եթե միջազգային միջամտություն լիներ, երբ զանգվածային սպանություններ էին իրագործվում Կամբոջայում, Բոսնիայում եւ Ռուանդայում, միլիոնավոր անմեղ մարդկանց կյանք կփրկվեր»։
Ֆոքսմանի հիշյալ հայտարարությունը հակադրվում է Հակազրպարտչական լիգայի 2007թ. հնչեցված հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ թուրքական կառավարության գործողություններն ընդամենը «ցեղասպանությանը հավասարազոր հետեւանքների» են բերել։
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի Մասաչուսեթսի բաժնի ղեկավար Հերման Պուրուտյանը նշել է, որ Ֆոքսմանի դիրքորոշումը դրական փոփոխություն է։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Վերջին» բառը փոքր—ինչ զգաստացնող, տագնապեցնող երանգ ունի։ Սակայն այդպես չէ «Վերջին զանգի» դեպքում։ Քանզի բոլորը հասկանում են, որ սա վերջը չէ, այլ նորի սկիզբը. նոր ընկերների, նոր զգացողությունների, նոր փոփոխությունների եւ նոր պատասխանատվության։ Եթե մինչեւ այժմ ավելի շատ ուսուցիչներն ու ծնողներն են կրել այդ պատասխանատվությունը, ապա հետայսու յուրաքանչյուր շրջանավարտ պետք լինի ավելի լրջախոհ ու պատասխանատու։ Մանավանդ որ ուսուցիչներն ու ծնողները նրանց տվել են անհրաժեշտ գիտելիքն ու կենսափորձը։
«Վերջին զանգն» այս տարի հնչեց Հայաստանի հանրակրթական դպրոցների 25 հազար աշակերտների համար։ Նրանց համար օրն անմոռանալի էր եւ այդպիսին էլ կմնա ամբողջ կյանքում։ Տոնական տրամադրությունը, որ թեւածում էր դպրոցներում, փողոցներում, հրապարակներում, լավ լիցքեր կհաղորդի երիտասարդներին, որոնցից յուրաքանչյուրն իր նպատակներն ունի այս կյանքում։ Իսկ պետությունը, հասարակությունը լիահույս են, որ վաղվա օրը հուսալի ձեռքերում է, որովհետեւ կյանք է մտնում հայրենասեր, նպատակասլաց նոր սերունդ։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 320 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընդմիջման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա ընդգծեց, որ հետեւողականորեն պայքարելու են ստվերի դեմ. «Մենք բոլորս արձանագրում ենք չէ՞, որ կա ստվեր։ Բոլոր երկրներում կա, բայց մեզ մոտ շատ է։ Չգիտեմ՝ 10 տոկոս է, 20 տոկոս է, 30 է, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ կա հնարավորություն հարկային դաշտ բերելու ստվերը։ Ինչքան հնարավոր է, մենք փորձելու ենք բերել՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորություններն ու լծակները»։
Ստվերի ծավալների վերաբերյալ մոնիթորինգ կանցկացնեն պատկան մարմինները եւ բոլորին կհրավիրեն հարկային դաշտ. «Իմ կարծիքով՝ մենք շատ լավ գործ ենք նախաձեռնել եւ հաստատ ունենալու ենք հաջողություն»։
Իսկ ինչու է վարչապետը որոշել իրավիճակ փոխել՝ սկսելով «մերձավորներից»։
«Սինգապուրի վարչապետին հիշո՞ւմ եք, որին հարց էին տվել՝ ո՞նց արեցիք, որ ձեր երկիրը կառուցեցիք։ Ասում էր՝ սկսեցինք մեր մերձավորներից, մեր ընկերներից։ Մեր բոլոր ընկերները, մերձավորները պետք է հասկանան, որ առաջինն իրենք են պարտավոր որեւէ խախտում թույլ չտալ իրենց աշխատանքի ընթացքում, հարկային դաշտ պետք է գան բոլորը, եւ բոլորիս նպատակը դա է»։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա վարչապետը խորհուրդ է տալիս գնահատականներ տալու փոխարեն հետեւել կառավարության գործունեությանը. «Մենք փորձենք աշխատել, արդյունքներն արձանագրել, հետո գնահատական կլինի։ Դուք կտեսնեք, որ եթե այս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ազգային դրամի պատմության ներկայացումը ՀՀ կենտրոնական բանկի համար դարձել է պարբերական գործընթաց։ Յուրաքանչյուր տարի ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվում տարբեր մարզերում։ Այս տարի ցուցահանդեսը կազմակերպվեց Արմավիրի մարզկենտրոնում։ Երեկ հերթական անգամ ԿԲ—ի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, ֆինանսներ բոլորի համար» միջոցառումը, որը նպատակ ունի ներկայացնելու երկրի գլխավոր դրամատան գործունեությունն ու դրամի պատմությունը նաեւ մարզաբնակներին։ Միջոցառման հիմքում շեշտադրված են մարզային այցելությունները, քանի որ, ինչպես նշում են ԿԲ—ի աշխատակիցները, մայրաքաղաքի դպրոցականները կարողանում են ԿԲ—ի գործունեությանը ծանոթանալ հենց տեղում՝ իրենց պարբերական այցերի եւ էքսկուրսիաների միջոցով, ուստի այս միջոցառման նպատակը նմանատիպ հնարավորությունների ընձեռումն է նաեւ մարզերի աշակերտների եւ բնակիչների համար։
Ցուցահանդեսին ներկայացված էին հանրապետության տարածքում տարբեր ժամանակաշրջաններում հայտնաբերված դրամանիշներ, ԽՍՀՄ ժամանակաշրջանում թողարկված թղթադրամներ եւ ԿԲ—ի կողմից թողարկված թղթադրամների, մետաղադրամների ու հուշադրամների ամբողջ հավաքածուն։
ՀՀ ԿԲ—ի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ միջոցառման նպատակը ՀՀ քաղաքացիների, ուսանողների եւ աշակերտների շրջանում տեղեկատվության տարածումն է կենտրոնական բանկի գործունեության եւ ազգային արժույթի վերաբերյալ։ Նրա խոսքով, այս ժամանակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 511 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ավարտվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։ Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգեւատրել է Փառքի շքանշանով, իսկ Ֆրանսիայի նախագահը նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով։
Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Նախագահի նստավայրում, ստորագրման արարողությունից հետո, Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողների հարցերին։
Այնուհետեւ նախագահները մասնակցել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ Երեւան քաղաքում անվանակոչված պուրակի բացման արարողությանը։ Այցելել են «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Ֆրանսիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ—ի անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար։
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ապա հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները կդադարեն, եթե նա հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո 15—օրյա ժամկետում հետ չվերցնի այն։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը։
ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին մի շարք նախագծերի քննարկման հատուկ կարգի եւ արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշումները։
Ազգային ժողովը շարունակեց քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը։
Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Արծվիկ Մինասյանը կարեւորեց լրամշակված օրինագծի առաջարկած փոփոխությունները, թեեւ դրանք ամբողջովին չեն արտացոլում իրենց առաջարկն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով երեկ Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Այնուհետեւ նախագահները մեկնել են Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ մասնակցել են հայ—ֆրանսիական տնտեսական համաժողովին։ Այն կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ։ Համաժողովին նախագահները հանդես են եկել ելույթով, պատասխանել են նաեւ համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Համաժողովից հետո Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահները ներկա են գտնվել աշխարհահռչակ երգահան—շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին։
Օրվա ավարտին, ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք։ 



Հայաստանը հարմար է լավ բիզնեսի համար
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Առաջիկա երեք օրվա ընթացքում Երեւանում Արեւելյան Եվրոպայի 25 երկրների ներկայացուցիչներ կքննարկեն քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման գործընթացներն ու ընթացակարգերը։ Մասնակիցները կքննարկեն, թե ի՞նչ խնդիրներ կան քիմիական զենքի առնչությամբ տարբեր երկրներում եւ ինչպե՞ս համատեղ հաղթահարել դրանք՝ ստեղծելով նեղ տարածաշրջանային համագործակցություն։ Թեպետ մեր տարածաշրջանում այդպիսի խնդիրներ չկան, սակայն քիմիական զենքի կոնվենցիան իրականացնում է նաեւ մեկ այլ գործառույթ եւ վերահսկում է երկակի նշանակության տարրերի շրջանառություն։ Կոնվենցիան սահմանում է քիմիական տարրերի որոշակի քանակություն, եւ յուրաքանչյուր երկիր ներկայացնում է հաշվետվություն, թե քիմիական նյութերի ինչ քանակ է գնվել։ Այդ առումով Երեւանում կարեւորում են այդ քննարկումն ու կոնվենցիայի դրույթների պահպանումը։ «Հայաստանում երկակի տարրերի հետ կապված խնդիրներ չկան, սակայն հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները, առկա է ժամկետանց սպառազինության եւ ռազմամթերքի խնդիր, եւ դրանից ազատվելու անհրաժեշտություն է զգացվում»,— «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի նախագահ Սամվել Մկրտչյանը՝ հավելելով, որ եռօրյա հանդիպման նպատակն է քննարկել առկա բոլոր խնդիրներն ու գտնել լուծումներ, որը պետք է ամրագրվի համաձայնագրով։
Սա քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13—րդ տարածաշրջանային հանդիպումն է, որը կազմակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024