ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.08.2018, 03:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 42 43 44 45 »

«Հայաստանը գտնվում է տնտեսական եւ քաղաքական զարգացումների այնպիսի փուլում, որ ԵՄ—ն հնարավոր է համարում Հայաստանի հետ սկսել խոր եւ համապարփակ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ—ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների գործընթացին։
Նա նշեց, որ ՀՀ—ԵՄ միջեւ ասոցացման մասին համաձայնագրի ամենակարեւոր մասը կազմում է հենց այդ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը։ «Ամենակարեւոր իրադարձությունն այն է, որ Հայաստանը բարեփոխումների իրականացման արդյունքում հասել է այն մակարդակի, որ ԵՄ—ն պատրաստ է Հայաստանի հետ սկսել այդ բանակցությունները»,–ասաց Կ.Ճշմարիտյանը։
Կ. Ճշմարիտյանը, անդրադառնալով այդ համաձայնագրի տնտեսական մասին, նշեց, որ Հայաստանի համար ԵՄ—ն հանդիսանում է արտաքին առեւտրի առաջին գործընկերը, ինչպես նաեւ՝ Հայաստանի տնտեսությունում կարեւոր ներդնողներից մեկը։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստանի համար բացվում է ազատ առեւտրի հնարավորություն ԵՄ 500 միլիոնանոց մի շուկայում, որտեղ տարածքների միջեւ զարգացումը բավականին հավասարաչափ է, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ—ն կազմում է 30—40 հազար դոլար, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ պահանջները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա։
Այսպիսով, ըստ Կ. Ճշմարիտյանի, սպառման մեծ շուկան կխթանի Հայաստանի տնտեսական զարգացումը ոչ միայն քանակական, այլ որակական առումով, քանի որ Եվրոպա կարող են առաքվել միայն որակյալ ապրանքներ, ինչը կխթանի նոր հզորությունների ու տեխնոլոգիաների ներմուծումն ու մրցակցությունը։ Նրա խոսքերով՝ կզարգանա նաեւ կրթական ոլորտը, քանի որ ձեռնարկություններին հարկավոր կլինեն որակավորում ունեցող աշխատակիցներ։ «Այսինքն՝ սա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 135 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացրել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող իր թեկնածուների անունները:

Ներկայացնում ենք ՀՀԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցուցակը.

Թիվ 1 ընտարատարածք-Էդիկ Գեւորգյան

Թիվ 2 ընտրատարածք-Սամվել Ֆարմանյան

Թիվ 3 ընտրատարածք-Արթուր Ստեփանյան

Թիվ 4 ընտարատարածք-Արտակ Սարգսյան

Թիվ 5 ընտրատարածք-Արթուր Գեւորգյան

Թիվ 6 ընտրատարածք-Ռուբեն Հովսեփյան

Թիվ 7 ընտրատարածք-Սամվել Ալեքսանյան

Թիվ 8 ընտրատարածք-Կորյուն Նահապետյան

Թիվ 9 ընտարատարածք-Ռուբեն Սադոյան

Թիվ 10 ընտրատարածք-Գարեգին Նուշիկյան

Թիվ 11 եւ 12 ընտրատարածքներում թեկնածու չի առաջադրելու

Թիվ 13 ընտրատարածք - Մհեր Սեդրակյան

Թիվ 14 ընտրատարածք - Վրեժ Մարկոսյան

Թիվ 15 ընտրատարածք - Մնացական Մնացականյան

Թիվ 16 ընտրատարածք- Մուրադ Մուրադյան

Թիվ 17 ընտրատարածք- Կարինե Պողոսյան

Թիվ 18 ընտրատարածքում թեկնածու չեն առաջադրելու

Թիվ 19 ընտրատարածք- Սեդրակ Սարոյան

Թիվ 20 ընտրատարածք- Հրանտ Գրիգորյան

Թիվ 21 ընտրատարածք- Ալեքսան Պետրոսյան

Թիվ 22 ընտրատարածք- Մանվել Բադեյան

Թիվ 23, 25, 26 ընտրատարածքներում թեկնածու չեն առաջադրելու

Թիվ 24 ընտրատարածք- Հակոբ Հակոբյան

Թիվ 27 ընտրատարածք- Համլետ Հայրապետյան

Թիվ 28 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրելու

Թիվ 29 ընտրատարածք-Արկադի Համբարձումյան

Թիվ 30 ընտրատարածք-Վիկտոր Դալլաքյան

Թիվ 31 ընտրատարածք- Կարեն Սարիբեկյան

Թիվ 32 ընտրատարածք- Կարեն Կարապետյան

Թիվ 33 ընտրատարածք- Աշոտ Աղաբաբյան

Թիվ 34 ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 174 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 10—ին ՀՀԿ 13—րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը բավականին ընդգրկուն եւ համակողմանի ելույթ ունեցավ։ Տնտեսությանը նվիրված հատվածում նախագահը բերեց որոշ փաստեր վերջին տարիների ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներից։ Սակայն նախագահի ելույթը պետք է արժեւորել ոչ թե մատնանշված ձեռքբերումների եւ իրականացվածի նկատմամբ հնչեցրած գնահատականների, որոնք, ի դեպ, բավականին զուսպ եւ պահանջկոտ էին, այլ առաջ քաշվող նոր մոտեցումների եւ ապագայի տեսլականի տեսանկյունից։
ՀՀ նախագահը շեշտադրեց համակարգային փոփոխությունների եւ վերափոխման անհրաժեշտությունը՝ որպես օբյեկտիվ պահանջ եւ անխուսափելի մի գործընթաց, որը ենթադրում է փոփոխություններ եւ նոր որակների դրսեւորում՝ նույնիսկ իշխող վերնախավի մակարդակում։ Ելնելով տնտեսական հենքային գործընթացներից՝ նախագահը կարեւորեց նոր տնտեսական հարաբերությունների անցումը՝ որպես ապագայի տնտեսության ձեւավորման եւ Հայաստանի առջեւ կանգնած խնդիրների եւ մարտահրավերների հաղթահարման ուղի։
Ի լրումն կառավարման եւ կարգավորման մեխանիզմների արդիականացման պահանջի՝ նախագահն առաջ բերեց տնտեսական քաղաքականության նպատակադրման իր նոր հայեցակարգը, այն է՝ անցում տնտեսական աճից դեպի տնտեսական զարգացում։ Ընդ որում, վերջինս նկարագրվում է որպես տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների եւ ծառայությունների արտադրության ընդլայնում, որում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, իսկ պետական տնտեսական քաղաքականությունը պետք է հանդիսանա հավասարապես բոլորի հովանավորը եւ քաղաքական երաշխիքը։
Այս մոտեցումները, նման մակարդակում, իրապես նոր են Հայաստանի քաղաքատնտեսական համակարգում։ Այս իմաստով նախագահի ելույթը բացառիկ նշանակություն պետք է ստանա։
Առաջին, այն տարբերվում է իր բնույթով. չի ներառում քաղաքական խոստումներ, փոխարենը առաջ է քաշում արժեքային նոր համակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 199 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունում վերջերս ընդունված որոշումներից մեկով արձանագրվեց, որ ՀՀ—ում ստեղծվում է առաջին ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ), եւ այն ստեղծվում է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ—ի եւ «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ (նախկին Մերգելյան ինստիտուտ) տարածքներում, եւ այդ գործի մասնավոր նախաձեռնությունը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲ ընկերությանն է, որը եւ այդ գոտու կազմակերպիչն է։ «ՀՀ»—ն արդեն տեղեկացրել է, թե ինչ են իրենցից ներկայացնում նշված երեք ընկերությունները, ներկայացրել է ԱՏԳ—ի միջազգային երկու հաջողված փորձ՝ նշելով, թե Հայաստանն ունի մրցակցային սահմանափակումներ, բայցեւ՝ առավելություններ։
ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ—ն, ինչպես եւ հետխորհրդային պետությունների մեծամասնությունը, բախվեց տնտեսական օբյեկտիվ բարդությունների. փլուզվում էին ձեռք բերված տնտեսական կապերը եւ իրացման շուկաները, բազմաթիվ կադրեր դառնում էին ոչ պահանջված եւ հեռանում էին երկրից։ Հայաստանի դեպքում այս խնդիրներին հավելվեցին տրանսպորտային շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, բազմաթիվ արտադրությունների փակումը։ Եվ Հայաստանը, որ խորհրդային ժամանակաշրջանում գիտատար եւ բարձր տեխնոլոգիաների արտադրության կենտրոններից մեկն էր համարվում, զրկվեց իր հսկայական ներուժի մեծ մասից։ Արցախյան ազատամարտից տարիներ անց սկսեց քիչ—քիչ քայլեր անել։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, գիտատար եւ բարձր տեխնոլոգիաների արտահանումը Հայաստանից 2009թ. կազմել է ամբողջ արտահանվող արտադրանքի ընդամենը 3,7%—ը։ Տարածքով համեմատելի այլ երկրների համանման ցուցանիշները կազմել են՝ Սինգապուրինը՝ 49%, Իսրայելինը՝ 23%, Լիբանանինը՝ 7,2%, Դոմինիկյան Հանրապետությանը՝ 5,4%, Սլովակիայինը՝ 5,3%, Սլովենիայինը՝ 6,5%, Էստոնիայինը՝ 10%, Վրաստանինը՝ 2,68% (Վրաստանինը 2008թ. տվյալներն են)։ Մասնագետները չեն հերքում, որ Հայաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 190 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Երիտասարդ ընտանիքների համար կիրականացվի «Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա» ծրագիրը. պաշտոնապես այն կմեկնարկի ապրիլի 15—ից։ Այս մասին երեկ կայացած ասուլիսում ասաց ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ հավելելով, որ «Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա» ծրագիրն ընդգրկված էր նախագահի նախընտրական ծրագրում եւ իրականացվում է հայ—գերմանական հիմնադրամի հետ համատեղ։
Ըստ փոխնախարարի՝ ծրագրի շնորհիվ շահառուները կկարողանան ձեռք բերել ավտոմեքենա մատչելի տոկոսադրույքով։ Ա. Քարամյանի խոսքերով՝ 2012թ. տրամադրվելու է 500 մլն դրամ, իսկ համապատասխան պահանջարկի առկայության դեպքում այն շարունակություն կունենա։ «Այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու դիմում ներկայացրած շահառուների թիվը 189 է։ Կարծում ենք, որ շուրջ 120 երիտասարդ ընտանիքներ վարկունակ կճանաչվեն։ Այսինքն՝ տրամադրվող 500 մլն դրամը կբավարարի 120 երիտասարդ ընտանիքի»,–ընդգծեց Ա. Քարամյանը։
Նրա խոսքերով՝ ծրագրի մատչելիությունը կայանում է նրանում, որ շուկայականից տարբեր առաջարկ է ներկայացվում եւ կանխավճարի, եւ տոկոսադրույքների, եւ տարիների քանակի առումով։ Բացի այդ, ինչպես նշեց Ա. Քարամյանը, ավտովարկավորման ծրագրի շրջանակներում բանակցություններ են վարել մեքենաների վաճառքով զբաղվող «Կիա մոթորս» ընկերության ներկայացուցչության հետ՝ ավտոմեքենաների ձեռքբերման սկզբնական գնի մինիմալ շեմի սահմանման մասով։
Մասնավորապես, վերջինս երեք դասի մեքենաների համար ներկայացրել է ամենացածր առաջարկը, երկրորդ՝ մեքենաների համար տրամադրում է ամենամեծ երաշխիքային սպասարկումը՝ 5 տարի։ «Խոսքը գնում է 4,2—5 մլն դրամ, ապա 5—6 մլն եւ 6—7 մլն դրամ արժողությամբ մեքենաների մասին։ Բնականաբար, մենք ծրագրում չենք ներառել շքեղության որոշակի էլեմենտներ պարունակող մեքենաներ, այլ՝ պարզ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 203 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ելնելով այն իրողությունից, որ 2011թ. Հայաստանում գյուղատնտեսությունը հայտարարվել է գերակա ոլորտ, կառավարությունը անցյալ տարի իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում 2010թ. կտրուկ՝ 14,4 տոկոս անկում ապրած ոլորտում արձանագրվել է 14,1 տոկոս աճ։ Թե ինչ ծրագրեր են դրանք եղել եւ ինչ շարունակություն են ունենալու այս տարի, երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
Այդ ծրագրերից մեկը սերմնաբուծության զարգացման համար բարձր բերքատվության աշնանացան ցորենի սորտերի ներկրումն էր։ 2010թ. երկրորդ կեսին Ստավրոպոլի երկրամասից ներկրված ցորենի էլիտար յոթ սորտերի սերմացուն բաժանվել է խոշոր հողատարածք մշակող հող օգտագործողներին՝ մեկը մեկի հարաբերությամբ վերադարձնելու պայմանով։ Իսկ վերադարձված առաջին վերարտադրության սերմացուն հատկացվեց մանր՝ 0,4 հա–ից մինչեւ 3 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին։ 2011թ. ծրագիրը շարունակվել է։ Ձեռք է բերվել 1100 տոննա նույն սորտերի աշնանացան էլիտար սերմացու, որը բաժանվել է ՀՀ գրեթե բոլոր մարզերին։ Այդ տարվա աշնանը 3667 հա–ի վրա կատարվել է ցանքս։ Եղանակային բարենպաստ պայմանները թույլ տվեցին 2011–ին արտադրել 440 հազար տոննա հացահատիկ, հատիկային այլ բույսեր՝ նախորդ տարվա 326 հազար տոննայի դիմաց։ Սերմնաբուծության ոլորտում կառավարության կողմից ծրագրերը շարունակվում են։ Այսօր մեր երկիրը տարեկան ներկրում է 325—400 հազար տոննա պարենային ցորեն։ Այս ծրագրի նպատակն է 2014թ. ցորենի տեղական արտադրության ծավալը հասցնել շուրջ 350 հազար տոննայի (2010 թվականի 170 հազար տոննայի փոխարեն)։ Ծրագիրը ներառում է 2010—2014 թվականները։
Փոխնախարարի տեղեկացմամբ, միայն սերմացու ցորենի ներկրմամբ հնարավոր չէր լուծել գյուղատնտեսության զարգացման խնդիրները։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 172 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաշխարհային բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակում վերջերս տեղի ունեցավ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերով աշխատանքային խորհրդաժողով, որին տեսակապի ռեժիմով մասնակցում էին մի շարք արտասահմանյան երկրների փորձագետներ: Քննարկվող թեմաների եւ Հայաստանում տվյալ ոլորտում առկա իրավիճակի մասին իրենց դիտողություններն են ներկայացրել Համաշխարհային բանկի պետական հատվածի կառավարման մասնագետ, ՀԲ ֆինանսավորմամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանը եւ ՀԲ ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան:
_Պարոն Մելիքյան, որո՞նք են եղել աշխատանքային խորհրդաժողովի նպատակները, ովքե՞ր են մասնակցել, եւ ի՞նչ թեմաներ են քննարկվել:
_Աշխատանքային տեսախորհրդաժողովը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի կողմից, որին մասնակցել են դատավորներ եւ դատական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ Սինգապուրից, Մակեդոնիայից, Պորտուգալիայից եւ ԱՄՆ-ից: Խորհրդաժողովի հիմնական նպատակը եղել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում հայաստանյան գործընկերներին օժանդակության տրամադրումը, հատկապես դատավորների գնահատման համար գործուն եւ կիրառելի մոդել ընտրելու հարցում:
2010 թվականի սկզբին ՀԲ ֆինանսական օժանդակությամբ այս ծրագրի շրջանակներում խորհրդատվական բնույթի ընդգրկուն առաջարկություններ են տրամադրել դատաիրավական համակարգի կառավարման հարցերի վերաբերյալ: Առաջարկությունների մի մասը Դատական դեպարտամենտի եւ Արդարադատության խորհրդի մեր գործընկերներն արդեն այս կամ այն չափով փորձել են կյանքի կոչել: Սակայն, մեր կարծիքով, երկու չափազանց կարեւոր խնդիրների վերաբերյալ դեռ անելիքներ կան:
Առաջինը, դատական գործերի՝ պատահականության ս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 258 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես վարվել մրցակցային սահմանափակումների պարագայում
Կառավարությունում վերջերս ընդունված որոշումներից մեկով արձանագրվեց, որ ՀՀ-ում ստեղծվում է առաջին ազատ տնտեսական գոտին, եւ այն ստեղծվում է «ՌԱ˙ Մարս» ՓԲԸ եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ (նախկին Մերգելյան ինստիտուտ) տարածքներում: Մասնավոր նախաձեռնությունը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲ ընկերությանն է, որը եւ այդ գոտու կազմակերպիչն է: Այս թեմայի մասին խոսվեց նաեւ Հայաստան՝ Ռուսաստանի փոխվարչապետի այցի ժամանակ: Իսկ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ընդհանուր գծերով տեղեկացրեց, որ ազատ տնտեսական գոտին ստեղծվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով: Եվ որ ծրագրի իրականացումը, ինչպես ակնկալվում է, կօգնի պետությանը լուծելու հետեւյալ խնդիրները՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւն: Նախարարն այդ ժամանակ հավաստեց, որ «Սիտրոնիկս Արմենիա»-ն կառավարությանն է ներկայացրել մանրամասն գործարար ծրագիր: Մեր ընթերցողներին խոստացել էինք անդրադառնալ, թե ինչ է ենթադրում այդ ծրագիրը, ինչ ակնկալիքներ ու ռիսկեր ունի, ինչ խնդիրներ կան ու ինչ լուծումներ են առաջարկվում:

Ինչ ընկերությունների հիմքով է ԱՏԳ-ն ստեղծվելու

Դեռ 2011թ. հուլիսին Դոնի Ռոստովում ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նստաշրջանին քննարկվեց «ՌԱ˙ Մարս»-ի եւ «ԵրՄՄԳՀԻ»-ի տարածքում «Սիտրոնիկս Արմենիա»-ի կառավարմամբ ազատ տնտեսական գոտիների ստեղծման հարցը: Նախարարությունը տեղեկացնում է, որ ընկերությունը ստեղծվել է 2009թ.՝ ծրագրվող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) կառավարման համար: ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 234 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կայացավ Հայրենիքի սիրուց ծնված կառույցի՝ ԵԿՄ_ի 9-րդ համագումարը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիում փետրվարի 18-ին կայացավ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը, որին ներկա էր եւ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Համագումարը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ինչից հետո հնչեց Երկրապահի հիմնը:
Համագումարի ընթացքում տեղի ունեցան նաեւ ԵԿՄ վարչության ընտրություններ: Համագումարի պատվիրակները եւ վարչության անդամները միաձայն քվեարկեցին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի օգտին, ով կրկին վերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ:
Համագումարն ընտրեց վարչության 77 անդամների:

ԵԿՄ_ն սատարում է գերագույն գլխավոր հրամանատարին

Համագումարն ընդունեց նաեւ եզրափակիչ հայտարարություն, որում մասնավորապես նշվում է. «Երկրապահը՝ որպես ազատագրական շարժման ծնունդ եւ արցախյան ազատամարտի մասնակիցներին միավորող օղակ, պարտադրված պատերազմում պաշտպանել է Արցախի ժողովրդին եւ մնում է Արցախի պետականության պաշտպանը: Երկրապահները ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում պաշտպանում են ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները»:
Համագումարի հայտարարության վերջին կետը հաստատում է, որ երկրապահը եղել եւ մնում է հայ ժողովրդի հանդուրժողականության, համերաշխության, միասնության մթնոլորտի ստեղծման ջատագովը:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ վստահ է՝ այսօր հայ ժողովուրդը գնահատում է երկրապահի ներդրումը մեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 227 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, պատասխանել բարձրաստիճան սպաներին հետաքրքրող հարցերին:

Նշելով, որ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարություն՝ վարչապետն ասել է, որ դրա նպատակն է լինելու պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ 11 ճյուրեղով իրականացնել ներդրումային ծրագրեր: «Արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականության թիրախն է լինելու աշխատատեղերի ստեղծումը», - ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ ծրագրային երկրորդ գերակա ուղղությունը գյուղատնտեսության ոլորտն է: Կառավարությունը շարունակելու է սերմերի, դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը, որպեսզի գյուղացին ի վիճակի լինի նվազեցնել գյուղմթերքի ինքնարժեքը և կարողանա ստանալ եկամուտներ: Գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է ընձեռնվելու նաև ցածր տոկոսոդրույքներով վարկերի միջոցով կամ լիզինգային տարբերակով ձեռք բերել գյուղտեխնիկա, ինչը ևս նպաստելու է այս բնագավառի զարգացմանը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսուհետ պետությունը ֆինանսա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 194 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Հունվարի 31-ին, ողջ հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Ինչպես տեղեկանում ենք Meteo-TV.am կայքից, հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի արևմտյան տեղումնաբեր ևս մեկ զանգվածի ազդեցությամբ: Լեռներում և նախալեռներում կլինի ձյուն, հովիտներում` թաց ձյուն և ձնախառն անձրև:
Առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Մայրաքաղաք Երևանում տեղումները կլինեն ձյան և ձնախառը անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 5-8 աստիճանով: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 20-23մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն: Փակ կլինեն Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը։
Գեոմագնիսական դաշտն անկայուն կլինի, այնպես որ սրտանոթային խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 165 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեդալներ և շքանշաններ է շնորհել հայոց բանակի կազմավորման գործում ներդրում և ավանդ ունեցած մի քանի տասնյակ սպայական կազմի զինծառայողների և ազատամարտիկների:
ՀՀ զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազատամարտիկներ Վարազդատ Ասատրյանին, Սարիբեկ Բաբայանին, Իվան Միրզոյանին և այլոց ՀՀ նախագահը շնորհեց «Արիության մեդալ»-ներ , «Վարդան Մամիկոնյան» շքանշաններ և «Մարտական խաչ» -ի տարբեր աստիճաններ:
Հետմահու պարգևատվեց 1994 թվականին Օմարի բարձրունքում զոհված 20-ամյա ազատամարտիկ Արմեն Վարդազարյանը, ում «Արիության մեդալ»-ը նախագահի ձեռքից ստացավ նրա մայրը՝ Լյուդմիլա Վարդազարյանը: ««Ես չէի ուզում, որ ինքը գնա, խնդրում էի ասում էի մի՜ գնա, ինքն ինձ ասաց`մամ, բոլոր մայրերը չեն ուզում, որ իրենց զավակները գնան, բա ո՞վ գնա»,- Tert.am-ին պատմեց Լյուդմիլա Վարդազարյանը:
Շնորհավորելով ներկաներին պետական պարգևների և կոչումների արժանանալու կապակցությամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը նրանց մաղթեց քաջառողջություն, բարի ծառայություն և հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգևների միջոցով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 203 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018