ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 22:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 22 » Հանրության համար ընկալելի լուծումները /ՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը/
09:16
Հանրության համար ընկալելի լուծումները /ՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը/

Հայաստանի նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը։ ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սակայն դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որը մենք պետք է լուծենք»,– ասաց վարչապետը։ Դրա հետ մեկտեղ կառավարությունն ունի եւ ունենալու է երկարաժամկետ ծրագիր՝ վստահեցնելով, որ մեկը մյուսին չի խանգարելու։ «Ի վերջո, այս կառավարությունը եւս մասնակցություն է ունենալու այդ արտահերթ ընտրություններին։ Հարցն այն է, թե ինչ ձեւաչափով կմասնակցի»,–ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը երկրի տնտեսության զարգացման դրական միտումներ ու սպասումներ է տեսնում եւ արձանագրում է այդ սպասումները իրականություն դարձնելու կարեւորությունը. «Հայաստանում տնտեսության զարգացման կարեւոր խնդիրը օրինականությունն է, անկախ դատական համակարգը եւ մրցակցային դաշտը։ Քաղաքական առումով մենք այսօր ունենք դա։ Մնում է, որ դա ամրապնդվի, եւ մարդկանց մոտ վստահություն առաջանա։ Այդ ամենը կկարգավորվի»։
Նա հավելեց, որ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում հասկացել է, որ քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության պնդումները, որ կառավարության առաջին խնդիրը պետք է լինի տնտեսության զարգացմանը չխանգարելը, երբեմն շատ ճիշտ էին. «Մենք չենք խանգարի տնտեսության զարգացմանը եւ կօգնենք ամեն ինչում»։
Վարչապետը վստահություն հայտնեց, որ կառավարությունը իր առջեւ դրված բոլոր խնդիրները հստակ կլուծի. «Մենք պետք է հասկանանք, որ այդ խնդիրները լուծելու ընթացքում մենք չենք անելու չմտածված քայլեր, մենք հանգիստ կիրականացնենք մեր քայլերը»։
Փոփոխությունների համապատկերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի։ 
Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի ղեկավարների փոփոխության հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենսդրական խնդիրներ կան. «Մենք այդ հարցերն օրենքի համատեքստում կդիտարկենք»։
Նիկոլ Փաշինյանը խոստանում է արագաչափերի եւ տեսախցիկների արձանագրած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքների համաներում իրականացնել. «Տուգանքների համաներում անպայման պետք է անենք»։
Անդրադառնալով արագաչափերի եւ ճանապարհային տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ իր առաջարկին՝ վարչապետն ընդգծեց, որ ինքն առաջարկել է դիտարկել դրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը եւ նշեց, որ այդ հնարավորությունը կդիտարկվի նաեւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ։
«Եթե տեսնենք, որ ճանապարհային երթեւեկության կարգապահության վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսեւորել, մենք կանենք եզրակացություններ, եթե չի վատթարացել, էլի կանենք եզրակացություններ։ Այդ հայտարարության շարունակությանը մենք կանդրադառնանք այդ հայտարարությունից հետո ճանապարհային երթեւեկության կարգապահության վիճակագրությունը հասկանալուց հետո»,–ասաց նա։
Վարչապետը նաեւ խոստացավ կենսաթոշակների կուտակային համակարգի հետ կապված առաջարկել հանրության համար ընկալելի լուծումներ։ «Առաջիկայում բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում, եւ կտեսնենք, թե ինչ իրողություններ կան։ Շատ կարեւոր եմ համարում, որ արձանագրենք իրողությունները եւ առաջարկենք կոնկրետ լուծումներ։ Մենք կարծում ենք, որ կառաջարկենք լուծումներ, որոնք ընկալելի կլինեն հանրության համար»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ցանկացած որոշման վերաբերյալ, որի նկատմամբ կա հանրային հետաքրքրություն, կառավարությունը հանրության հետ բաց երկխոսություն պետք է ունենա։ «Եթե մենք որեւէ փաստարկով համոզվել ենք, որ այս կամ այն որոշումը ճիշտ է կամ սխալ, պետք է կարողանանք նույն փաստարկներով դա համոզել հանրությանը»,–ասաց վարչապետը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հանվի, Փաշինյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ կքննարկվի իրավիճակը, որովհետեւ կարող է պարզվել, որ այդ համակարգն արդեն որոշակի գիծ է անցել։ Ես կարծում եմ, որ քննարկումների արդյունքում կառաջարկվեն լուծումներ, որոնք հասկանալի կլինեն հանրությանը»։
Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետը քննարկել է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հետ առնչվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ 
«Հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, ողջ ընթացքն անցել է դրական մթնոլորտում, կառուցողական խոսակցություն է տեղի ունեցել»,–ընդգծեց նա։ Վարչապետը կարեւորեց այն հանգամանքը, որ հանդիպումների ժամանակ շատ արագ արձանագրվել է, որ կա նորմալ աշխատանքային եւ բարեկամական մթնոլորտ։
Փաշինյանն անդրադարձավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության հնարավորության մասին հարցին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի փոփոխություն նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։

«Եթե այդպիսի բան լինի, դուք այդ մասին կտեղեկանաք»,–ասաց նա։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024