ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 19.11.2017, 21:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 28 » ՀԱՊԿ—ին անդամակցելն ու ՆԱՏՕ—ի հետ համագործակցելն ամբողջովին համատեղելի են
13:21
ՀԱՊԿ—ին անդամակցելն ու ՆԱՏՕ—ի հետ համագործակցելն ամբողջովին համատեղելի են

Նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքայի այցի շրջանակներում ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Սերժ Սարգսյանը եւ Յենս Ստոլտենբերգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում։


Սերժ Սարգսյանի խոսքը
 

Շնորհակալ եմ պարո՛ն գլխավոր քարտուղար։
Ինձ համար շատ մեծ պատիվ է կրկին գտնվել ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում եւ հանդիպել Ձեզ հետ՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25—ամյակը։ Քառորդ դար առաջ էր՝ 1992 թվականին, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ հիմք դնելով ՆԱՏՕ—ի հետ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը։ Եվ ուրախությամբ եմ այսօր փաստում, որ այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը։
Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի եւ անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ։ Այն ներառում է թե՛ ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն եւ թե՛ գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ։
Գլխավոր քարտուղարի հետ մենք երկուստեք կարեւորեցինք քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաեւ քննարկեցինք ՆԱՏՕ—ի հետ մեր գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։
Արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվել են Հայաստան—ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագրեր, եւ ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017—2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը։ Հատուկ ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ—ի վստահության հիմնադրամի գործունեության մոտալուտ մեկնարկի կարեւորությունը։ Եվ ես պարոն գլխավոր քարտուղարին հրավիրեցի գալ Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի ի մի բերելու այս 25 տարիների ընթացքում մեր կատարածը եւ նախանշելու ապագա մեր գործողությունները։
Հայաստանը շարունակում է իր կարեւոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի։ Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին, քաջ գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, եւ որ այլեւս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ։ Դրանք պատկանում են առանձին երկրների եւ բոլորին։ Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության արդյունքում զարգացնելով խաղաղապահության ոլորտում իր կարողությունները՝ Հայաստանը վերջին տարիներին ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը. Կոսովոյում եւ Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ այսօր մեր զինվորականները մասնակցում են նաեւ ՄԱԿ—ի հովանու ներքո Լիբանանում եւ Մալիում իրականացվող առաքելություններին։ Ուրախությամբ եմ նշում, որ Հայաստանը Դաշինքի եւ անդամ պետությունների կողմից գնահատվում է որպես «ՆԱՏՕ—ի ակտիվ գործընկեր»։
Հպարտ եմ նաեւ, որ մեր զինվորականները այս առաքելություններում գնահատվում են որպես պատրաստված, կարգապահ եւ պատասխանատու մասնակիցներ։ Վստահ եմ, որ խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ձեռք բերված միջազգային փորձառությունն ու կարողությունները մեր զինվորականները լավագույնս կծառայեցնեն մեր բանակաշինության գործին։
Անշուշտ, անդրադարձ կատարեցինք մեր տարածաշրջանի ամենապայթյունավտանգ անվտանգային մարտահրավերին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին։ Այս համատեքստում մեծապես կարեւորեցի ՆԱՏՕ—ի եւ անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Շնորհակալ եմ, պարո՛ն գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես ի նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար։
Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթը՝ ծանր հրետանու եւ զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլեւս այդ հակամարտությունն «ակտիվ» է, եւ այսօր առավել, քան երբեւէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Մենք փաստեցինք, որ համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի՝ «Հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության եւ արդարության ապահովումը, եւ ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»։
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը շարունակելու աշխույժ դրական օրակարգ ձեւակերպել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության եւ դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության հետագա ամրապնդման նպատակով։ Հույս եմ հայտնում նաեւ, որ ՆԱՏՕ—ի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանում։
Շնորհակալություն։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 21 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017