ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 18:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 26 » Հարցը պետք է տեղափոխվի իրավական դաշտ /Եվ ոչ թե փորձել ինչ–որ մեկին «կախել» կամ «գլխատել»/
10:20
Հարցը պետք է տեղափոխվի իրավական դաշտ /Եվ ոչ թե փորձել ինչ–որ մեկին «կախել» կամ «գլխատել»/

Ամառվա սկիզբը հարուստ էր ներքաղաքական իրադարձություններով։ Այդ իրադարձություններից հատկապես ուշագրավ էր Վերահսկիչ պալատի հաշվետվությունը։ Հաշվետվության հետեւանքներին եւ դրանցից բխող գործողություններին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտեց, որ հաշվետվության մեջ ռիսկային շատ գոտիներ են նշվում, եւ քննարկումն անպայման կունենա լուրջ հետեւանքներ։ Իսկ լուրջ հետեւանք ասելով՝ Սահակյանը նկատի չունի այն, որ մեկին պետք է սպանեն կամ գործից հանեն ու գլխատեն։ Նրա խոսքով, դա ենթադրում է իրավական պատասխանատվություն, չարաշահումները պետք է իրավական դաշտի քննարկման առարկա դառնան։
«Մենք ինքներս, նախքան քննարկումները, ծանոթացել ենք Վերահսկիչ պալատի ամբողջ հաշվետվության հետ։ Այստեղ, իհարկե, ռիսկային շատ մոտիվներ են մատնանշվում, կառավարությունն էլ, բնականաբար, պիտի իր տեսակետը ներկայացնի։ Բայց այս պահին ես դա ամբողջական չեմ համարում, որովհետեւ քննարկումները դեռեւս շարունակվում են, կա նաեւ վարչապետի հանձնարարականը, որ այն գործերի վերաբերյալ, որոնք իրոք կապված են հափշտակությունների հետ, մեկ անգամ եւս նախարարները իրենց դիտարկումները ներկայացնեն, եւ այն գործերը, որոնք իրավական դաշտում քննության արժանի կլինեն, ներկայացվեն դատախազություն»,– հայտարարեց Գ. Սահակյանը, ում համար ԱԺ վերջին քննարկումները բավականին արդյունավետ էին, որովհետեւ այդքան էլ շատ դեպքեր չեն լինում, երբ խորհրդարանում բոլորն իրենց կարծիքները հայտնում են՝ երբեմն անկեղծ, երբեմն ոչ այնքան, բայց այդ կարգի քննարկում է ծավալվում։
Գալուստ Սահակյանը խոսեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալի մասին՝ վստահեցնելով, որ դա վարչապետի փոփոխության պատճառ չի կարող դառնալ։
«Բավական կոպիտ, գռեհիկ սադրանք է, վարչապետին ու Արարատյան թեմի առաջնորդին վարկաբեկելու նպատակով է դա արված»,–տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նա նշեց, որ շատերին «դուր չի գալիս» վարչապետը, շատ բացասական երեւույթներ են կապում նրա անվան հետ, մինչդեռ՝ «նրա գործունեության հետեւանքով միջազգային մի շարք կառույցներ վարկեր են տալիս Հայաստանին, քանի որ նա մեծ հեղինակություն է վայելում»։ Ա. Ադիբեկյանն ասաց, որ չի հավատում վարչապետի, Արարատյան թեմի առաջնորդի անունների շուրջ ծավալվող այդ սկանդալին։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպին եւս անդրադարձ կատարվեց։ Գ. Սահակյանը շեշտեց, որ նա այլեւս մարզպետ չէ եւ հակված չէ նորից վերադառնալու պաշտոնին։ Իսկ այլ պաշտոնանկությունների մասին ՀՀԿ—ում որեւէ քննարկում չի եղել։ Ըստ այդմ՝ պաշտոնանկություններ առայժմ չեն ակնկալվում. «Մարզպետների փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ չեն եղել, եւ դեռ հստակ չէ, թե երբ կլինեն։ Մարզպետարանները աշխատում են եւ կատարում են իրենց աշխատանքը։ Մարզպետարանը բավական լուրջ կառույց է, եւ մարզպետին չի կարելի թիրախ դարձնել»։
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ քաղաքական մեծամասնությունը պարտավոր է աշնանային նստաշրջանին նախապատրաստվել, քանի որ օրենսդրության մեջ բավականին փոփոխություններ են նախատեսվում, պետք է ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական առումով նպաստեն մեր երկրի հետագա զարգացմանը։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 501 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024