ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 25.06.2018, 10:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [510]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [407]
Մշակույթ [14]
Հասարակություն [711]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [150]
Քաղաքականություն [556]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 30 » Հարկ վճարելը եւս հայրենասիրություն / ՊԵԿ-ն ունի ստվերի դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմ/
11:42
Հարկ վճարելը եւս հայրենասիրություն / ՊԵԿ-ն ունի ստվերի դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմ/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցներում պաշտոնյաներն անդրադարձել են տարբեր ոլորտներում չարաշահումների եւ անարդյունավետ աշխատանքի հետ կապված հարցերին։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համաձայն չէ այն տեսակետին, թե երկրում ստվերը կրճատելու հարցում ՊԵԿ—ը մշտապես ձախողել է։ Նա հնարավոր է համարում այն, որ կատարված աշխատանքը հանրության ակնկալիքները չի արդարացրել։
«Եկեք ուրիշ կերպ ձեւակերպենք, որ ստվերի դեմ պայքարն իրականացվել է ՊԵԿ—ի կողմից, բայց, ըստ երեւույթին, ոչ այնքան արդյունավետ։ Ստվերի դեմ պայքարը մշտական պրոցես է, նույնիսկ հարյուրամյակներով մենք պայքարելու ենք դրա դեմ։ Եթե ես հիմա ասեմ, որ մենք կարճ ժամանակ՝ 2 ամիս հետո, 6 ամիս հետո ոչ մի ստվեր չենք ունենալու, ես, թերեւս ազնիվ չեմ լինի հանրության ու ձեր առջեւ, բայց ստվերի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ ու արդյունավետ գործիքակազմ մենք ունենք, ներմուծելու ենք ու շարունակելու ենք»,–ասել է նա։
Դավիթ Անանյանը չի կարող ասել, թե արդյոք ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյա՞կ են եղել մաքսայինում կատարված չարաշահումներից, ներմուծման համար առանձին գումար վճարելուց եւ այլն։ Նա միայն նշել է, որ ՊԵԿ—ի առաջնային խնդիրներից մեկը շարունակելու է մնալ ստվերի դեմ պայքարը, եւ այսօր ժամանակն է ամեն ինչ անել, որպեսզի վերջնականապես այդ համակարգից արմատախիլ արվի կոռուպցիան։
«Ես իմ նշանակման օրվանից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման իրավիճակներ ու երեւույթներ նույնիսկ եղել են, հայտնի են եղել իրենց, հայտնի չեն եղել, մենք բոլորով՝ հանրության հետ միասին, պետք է պայքարենք այդ ամենի դեմ։ Թե որքանով համակարգը դրան անդրադարձ կկատարի, կամ հետադարձը որքանով ցավոտ կլինի, մենք դրան ականատես կլինենք,–ասել է նա եւ ավելացրել.–Հիմա այն պատմական իրավիճակն է, երբ կարելի է դա անել, երբ հնարավորություն կա դա անելու, եւ եթե մենք հիմա էլ դա չանենք, կարող եմ ասել, որ ձախողում ենք ընդհանրապես ամեն ինչ, ինչ մեզ համար արժեք ունի։ Թե նախկինում ինչ է եղել, նախկինում շատ բան կարող էր լինել, բայց հիմա, եթե ես, օրինակ, պարզեմ, որ մայիսի 18—ից հետո որեւէ մեկն ինչ—որ բան է արել, ինքը խիստ կպատժվի՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում»։
ՊԵԿ նախագահը, անդրադառնալով հարցին, թե արդյոք պետք չե՞ն կադրային փոփոխություններ, որպեսզի նախկինում կոռումպացվածները հեռացվեն համակարգից, ասել է, որ արմատական կադրային փոփոխություններ ՊԵԿ—ում արվել են եւ դրանք շարունակվելու են։
Ինչ վերաբերում է լուրերին, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը «փախել է» Հայաստանից, Անանյանն ասել է, թե ինքը տեղյակ չէ՝ Հարությունյանը ԱԱԾ—ի կողմից հետապնդվո՞ւմ է, թե՞ ոչ. «Այդպիսի տեղեկություն չունեմ։ Ինչքանով գիտեմ՝ երկրում չէ, բայց այդ եզրույթը՝ փախած է, փախած չէ, չէի օգտագործի»։
Նա ընդգծել է, որ ինքը ՊԵԿ—ի աշխատակից է, եւ ՊԵԿ նախկին աշխատակիցների գտնվելու մասին հարցերը իրեն չէ, որ պետք է ուղղել. «Ես ամեն օր, երբ ինձ պետք է, զանգահարում եմ Վարդան Հարությունյանին՝ ճշգրտելու ինչ—որ բան, որովհետեւ «handover» պրոցեսը պետք է շարունակվի։ Երբ զանգում եմ՝ ինքը հասանելի է»։
Դավիթ Անանյանը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ստուգումներ են սկսվել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում, նշել է, որ խոշոր հարկ վճարող ընկերություններին ՊԵԿ—ը զգուշացրել է վերադառնալ օրենքի դաշտ եւ տրամադրել ՀԴՄ—ները՝ օրենքով սահմանված կարգով։
Անանյանը նշել է, որ խոսքը գյուղմթերքներին է վերաբերում, քանի որ ձեռքբերողից փաստաթուղթ չի վերցվում, եւ ԱԱՀ չի վճարվում. «Իրենք առաջարկել են, որ գյուղմթերքների վաճառքն անհատ ձեռնարկատերերով լինի, որպեսզի իրենք 5 տոկոսի հարկ վճարեն 20 տոկոսի փոխարեն։ Մասնագիտական տեսակյունից դա հասկանալի է, բայց օրենսդրությունը դա թույլ չի տալիս»։
«Առաջիկա երկու—երեք օրվա ընթացքում կհրապարակենք 2018 թվականի հուլիսի 1—ից 2019 թ. հուլիսի 1—ը ստուգման ենթակա կազմակերպություններն ու հարկ վճարողների անունները»,–ասել է ՊԵԿ նախագահը։
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում ստուգումներ նախատեսո՞ւմ են, Անանյանը պատասխանել է. «Համակարգը ռիսկերի հիման վրա է որոշում ստուգումների ենթակա կազմակերպություններն ու հարկ վճարողների անունները»։
Նա ընդգծել է, որ ոչ թե մարդիկ են որոշում, թե որ կազմակերպությունում պետք է ստուգումներ անել, այլ համակարգը. «Գործոններ են մուտքագրվում մարդկանց կողմից, եւ համակարգը որոշում է՝ հարկատուներից որոնք են ռիսկային»։
Դիտարկմանը, որ այդ մուտքագրող մարդիկ կարող են ինքնագործունեությամբ զբաղվել, ՊԵԿ նախագահն արձագանքել է. «Այդ մարդիկ էլ են վերահսկողության տակ»։ 
Դ. Անանյանը նշել է, որ այսօր ՀԴՄ—ների շահագործման կանոնները ավելի վատ են պահպանվում, քան մեկ ամիս առաջ։ Նրա խոսքով, իրենք պետք է պարզեն, թե ինչն է պատճառը եւ կոչով դիմեն հանրությանը, որ զարթոնքային իրավիճակը տեղափոխեն հարկ վճարելու դաշտ։ «Հարկ վճարելը եւս հայրենասիրության դրսեւորումներից է»,– ասել է ՊԵԿ—ի նախագահը։
Հարցին, թե արդյո՞ք քաղաքական անցումային շրջանի հետ է կապում այդ վիճակը, Դավիթ Անանյանը պատասխանել է. «Հնարավոր է, ժողովրդի ոգեւորվածությունը կարող է ամենաթողության հետ զուգորդվի, մենք դա հարկային վարչարարության ոլորտում տեսնում ենք։ Մենք շատ մեծ ծրագրեր ունեք ՀԴՄ հսկողության առումով, դա չի լինելու տեռոր, այլ լինելու է համագործակցված»։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հաստատում է մամուլում հրապարակված տեղեկությունները, թե այս նախարարությունում տարբեր բնույթի խախտումներ են հայտնաբերվել։
«Իրականում խախտումները տարբեր բնույթի են, եւ նաեւ հենց այդ ուսումնասիրությունը բավական ժամանակ է պահանջում, ու ես չէի ուզենա որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չեղարկել։ Այդ առումով հետաքննությունների առարկա են դառնում տարբեր հանգամանքներ»,–հայտարարել է Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունը մեծ թվով անանուն նամակներ է ստացել, ինչը բարդացրել է վիճակը։
«Բայց մենք ԱԱԾ—ի հետ սերտ համագործակցում ենք, որ առարկայական կարողանանք անդրադարձ կատարել ու խնդիրներին լուծում տալ»,–նշել է նախարարը։
Մանե Թանդիլյանը կարծում է, որ խնդիրներին պետք է համակարգային լուծում տալ եւ ոչ թիրախային. «Թիրախային մեկ—երկու հարցի չպետք է լուծում տրվեր։ Ժամանակը բավարար էր, որ հասկանայի, որ ուղղակի պետք է այնպիսի սխեմաներ ներդնել, որ անկախ նրանից, թե ով է նախարարը, ով է աշխատողը՝ այդ հնարավորությունները փակվեին։ Բայց իրականում սուբյեկտիվ գնահատականների հիման վրա են որոշումներ կայացվել»։ hhpress.am,

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018