ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 16 » Հասարակության աջակցության ակնկալիքով /«Ընդդիմությունը միասնական լինել չի կարող»/
16:17
Հասարակության աջակցության ակնկալիքով /«Ընդդիմությունը միասնական լինել չի կարող»/
«Ներկա պահին, եթե չլինի Լեւոն Տեր—Պետրոսյանը, չի լինի նաեւ ՀԱԿ—ը»,–համաձայնելով նախկին վարչապետ Հ. Բագրատյանի այս տեսակետին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով գնահատում է, որ ինչպես ընդդիմադիր դաշտի մեծագույն հատվածում, նաեւ ՀԱԿ—ում, ծավալվել է ոչ թե կոնսոլիդացիայի, այլ տարանջատման գործընթաց։ Իբրեւ վառ ապացույց, նա առաջ է քաշում վերջերս ՀԱԿ–ի նախկին անդամ 4 ուժերի կոնգրեսից դուրս գալու որոշումը, ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցության ՀԱԿ–ի համամասնական ցուցակում միայն ղեկավար Արամ Սարգսյանով ներկայացված լինելու որոշման մասին քայլը։
Սուրեն Սուրենյանցն առհասարակ կարծում է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ կոնգրեսի միավորվածության վրա. «Գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ քաղաքական դաշտի երեք ազդեցիկ ուժերը կտիրապետեն 100 պատգամավորական մանդատի։ Ընտրությունների արդյունքում առաջին զամբյուղում կլինեն ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն եւ ՀԱԿ—ը։ Խորհրդարանում ներկայացված կլինեն ՀՅԴ—ն եւ, եթե կայանա «Ազատ դեմոկրատներ»—«Ժառանգություն» դաշինքը, ապա նաեւ նրանք»։

Մեկ անձի դեպքում ի՜նչ բազմակարծություն...

Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն առաջադրվելու է Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում։ Նա ներկայիս քաղաքական իրավիճակը բնորոշում է իբրեւ «տխուր»։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Տ. Կարապետյանը համարում է, որ այն երբեք միասնական չի եղել եւ չի էլ կարող լինել։ Նա նշեց, որ եթե Հայ ազգային կոնգրեսն անցնի խորհրդարան, ապա անցնելու է նվաստացած. «Հինգից յոթ պատգամավորները, որոնք կանցնեն, ոչինչ չեն կարող տալ։ Նրանց պայքարը նման չէ պայքարի, քանի որ այն վճռական չէ։ Այն կուսակցությունների միասնություն է, սակայն մեկ անձ է գլխավորում, ուստի չի կարող լինել բազմակարծություն։ Ինչպե՞ս կարող է առաջին նախագահը լինել ընդդիմություն»։

«50+1» տոկոս ունեցող չկա

«Ազգային համաձայնություն» կուսակցությունը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Մեր կուսակցությունը եկել է այն համոզման, որ չպետք է մասնակցենք ընտրություններին։ Մենք պատրաստ ենք ազգային համաձայնության գալ, սակայն կյանքի ու մահու կռիվը մանդատների համար անիմաստ է»,–երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը։
Կուսակցականները, սակայն, շարունակական հանդիպումներ կունենան հասարակության հետ, հանդես կգան ասուլիսներով։ Ա. Հարությունյանի խոսքով. «ՀՀ–ում չկա այն քաղաքական ուժը, որ պետք է ունենա 50+1 տոկոս»։

Հասարակության աջակցությունը կարեւոր է

«Panorama.am»—ի հետ խոսելով երկու նախարարների ՀՀԿ շարքերն անցնելու մասին՝ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն ասել է, որ նրանք ի սկզբանե ՀՀԿ քվոտայով են դարձել նախարար եւ աշխատել կուսակցության ծրագրերին համահունչ. «Երբ նրանք նախարար նշանակվեցին, անկուսակցական էին, այսինքն՝ ՀՀԿ անդամ չլինելու փաստը նրանց այդ հարցում չխանգարեց, ուղղակի կուսակցությունը մեծ տեղ է տալիս որակյալ կադրերին... Այսօր քաղաքացին հավատում է ՀՀԿ—ին, եւ նա իր հավատը նաեւ անդամակցության ձեւով է արտահայտում»։
«ՀՀԿ—ն հաջողության հասնելու մեծ հնարավորություն ունի, քանի որ հետեւողականորեն իրականացրել է իր բոլոր ծրագրերը։ Իհարկե, ֆինանսա—տնտեսական ճգնաժամը որոշակի խնդիրներ ստեղծեց, սակայն ներդրվեցին արդյունավետ մեխանիզմներ, որոնցով հնարավորություն եղավ հնարավորինս մեղմել այդ ճգնաժամի հետեւանքները եւ վերականգնել տնտեսական աճի տեմպերը»,–նույն աղբյուրին ասել է ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ շեշտելով, որ մեծ փոփոխությունների, բարեփոխումների ճանապարհին հասարակության աջակցությունը շատ կարեւոր է. «Ի վերջո, ժողովուրդն է որոշում իր ճակատագիրը, եւ վերջնական խոսքը պատկանում է նրան»։

Դիտորդները կժամանեն

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների առաջին խումբը Հայաստան կժամանի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Ինչպես «ՀՀ»—ին տեղեկացրեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, նախատեսվում է, որ մայիսի 6—ի խորհրդարանական ընտրությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ից կդիտարկեն 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ։ Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 500 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024