ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 15:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 22 » Հաստատել են փոխադարձ հանձնառությունները /Բրյուսելում կայացավ ՀՀ–ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստը/
16:24
Հաստատել են փոխադարձ հանձնառությունները /Բրյուսելում կայացավ ՀՀ–ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստը/

Երեկ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ—ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին։ ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը։ Եվրամիության պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։
Կողմերը հատուկ ընդգծեցին, որ սա առաջին հանդիպումն է Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկումից հետո՝ ընդգծելով, որ Գործընկերության խորհուրդը հնարավորություն է ընձեռում ամփոփելու ընդհանուր օրակարգի իրագործման ներկա մակարդակը եւ նախանշելու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատեցին համաձայնագրի նշանակությունը՝ որպես հարաբերությունների իրավական հիմքի, որը գործնականում ընդգրկում է բոլոր կենսական ոլորտները եւ համագործակցության շրջանակները։
Երկուստեք ընդգծվեց համաձայնագրի կարեւորությունը Հայաստանում բարեփոխումների եւ զարգացման օրակարգի խթանման, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության խորացման գործում։
Զրուցակիցները շեշտեցին այս հանդիպման նշանակությունը Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Հայկական կողմը հանգամանալից ներկայացրեց նոր կառավարության գործողությունները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կաշառակերության դեմ պայքարի արդունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտներում մեր առաջնահերթությունների իրականացմանը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան — Եվրոպական միություն համագործակցության օրակարգի հարցերի շուրջ։ Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունն առավել ամրապնդելու եւ ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսությանը, առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ հաղորդակցության, էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, շարժունակությանը եւ վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ առկա են գործողությունների հստակ ուղենիշեր։
Հայաստան—Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի արդյունքներով ընդունվեց մամուլի համատեղ հայտարարություն. «2018թ. հունիսի 21—ին Եվրոպական միությունը եւ Հայաստանը գումարեցին գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24—ին ստորագրված եւ միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1—ին ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում։ Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու համաձայնագրի իրականացումը եւ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հայաստանը եւ Եվրամիությունը իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արեւելյան գործընկերության եւ վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում։
Գործընկերության խորհուրդը ողջունեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը։ Եվրամիությունը բարձր գնահատեց բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը եւ կոչ արեց քաղաքական շահագրգիռ ուժերին, այդ թվում նաեւ քաղաքացիական հասարակությանը շարունակական եւ ներառական երկխոսության։ Եվրամիությունը ողջունեց Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ եւ այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները։ ԵՄ—ն վերահաստատեց իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության եւ սոցիալ—տնտեսական աճի ավելացմանը։
Գործընկերության խորհուրդը ընդգծեց Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարեւորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ—ի առաջարկություններին՝ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար։ ԵՄ—ն պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման եւ դիտարկման հարցում։ Գործընկերության խորհուրդը նաեւ շեշտեց, որ արդյունավետ եւ անկախ դատական համակարգը կարեւոր է օրենքի գերակայության համար եւ արժեքավոր նախապայման՝ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար։ Խորհուրդը նաեւ մատնանշեց նոր քրեական օրենսգրքի եւ նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը եւ ընդգծեց հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարեւորությունը։
Ի հավելումն, գործընկերության խորհուրդն ընդգծեց շարունակական ջանքերի միջոցով առեւտրի ոլորտում Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների հետագա կատարման անհրաժեշտությունը՝ Հայաստանում կայուն, բիզնեսի զարգացման համար բարենպաստ եւ կանխատեսելի առեւտրային միջավայրի ապահովման համար, այդ թվում աշխարհագրական տեղանունների պաշտպանության վերաբերյալ դրույթների լիարժեք եւ ժամանակին իրականացումը։ Գործընկերության խորհուրդն ընդգծեց նաեւ հարկային ոլորտում լավ կառավարման կարեւորությունը՝ ըստ բիզնեսի հարկման ոլորտում բարեվարքության կանոնների։
Էներգետիկ ոլորտում գործընկերության խորհուրդը մատնանշեց էներգետիկ անվտանգության, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի եւ միջուկային անվտանգության կարեւորությունը՝ ըստ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ 2018թ. փետրվարի 21—ին ստորագրված Հայաստան—Եվրամիություն գործընկերության առաջնահերթությունների։
Տրանսպորտային ոլորտում գործընկերության խորհուրդն ակնկալում է 2017թ. նոյեմբերի 24—ին նախաստորագրված Հայաստան—Եվրամիություն համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում, ինչը կբարելավի շուկայի հասանելիությունը եւ կնպաստի անվտանգության, բնապահպանության եւ սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը։ Ավելին, բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը։
Գործընկերության խորհուրդը վկայակոչեց, որ Հայաստան—Եվրամիություն գործընկերության առաջնահերթությունները կձեւավորեն Հայաստանին ԵՄ աջակցության գերակայությունները։ Ավելի քան 160 մլն եվրո է հատկացվում 2017—2021 թվականների համար։ Գործընկերության խորհուրդը ընդգծեց այդ ռեսուրսների առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը՝ աջակցելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը եւ քաղաքացիների կենսապայմանների տեսանելի եւ շոշափելի բարելավմանը։
Գործընկերության խորհուրդը ի գիտություն ընդունեց Հայաստանի վերաբերյալ հունիսի 6—ին հրապարակված Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների զեկույցը եւ կարեւորեց 2017 թվականի մայիսին Հայաստան—Եվրամիություն համագործակցության խորհրդից ի վեր ԵՄ—Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը։ Գործընկերության խորհուրդը որոշեց, որ հետագա զեկույցները կվերնագրվեն «Գործընկերության զեկույցներ»՝ կենտրոնանալով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վրա։
Ի լրումն ՀԸԳՀ շրջանակներում երկկողմ հարաբերություններին՝ գործընկերության խորհուրդն ընդգծեց Հայաստանի ակտիվ մասնակցությունն Արեւելյան գործընկերությանը՝ որպես համընդգրկուն բազմակողմ ձեւաչափի։ Հայաստանը հաստատեց իր հանձնառությունը կարեւոր, դինամիկ եւ կառուցողական դեր խաղալու Արեւելյան գործընկերության շրջանակներում։ Հայաստանը եւ Եվրամիությունը երկուստեք ընդգծեցին Արեւելյան գործընկերության «2020 արդյունքներին» հասնելու կարեւորությունը։ ԵՄ—ն ընդգծեց իր պատրաստակամությունը քննարկելու Արեւելյան գործընկերության ներքո հատուկ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված հստակ առաջարկներ։
ԵՄ—ն վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Այնուհետեւ գործընկերության խորհուրդն ընդգծեց, որ Սիրիայում հակամարտության տեւական եւ վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելը բացառիկ կարեւորություն է ներկայացնում։ Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակներում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո։
Եվրամիությունը վերահաստատեց իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ հորդորեց կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որեւէ նախապայմանի։
Կողմերը հաստատեցին իրենց հանձնառությունը Իրանի վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ։
Խորհուրդը նախագահում էր ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հայաստանյան պատվիրակության ղեկավարն էր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը»։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ մամուլի ասուլիսը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 298 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024