ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 15 » Հավասար պայմաններ բոլորի համար /Կարեն Կարապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին/
12:33
Հավասար պայմաններ բոլորի համար /Կարեն Կարապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին/

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին։
— Հայտարարել էիք, որ վարչապետի պաշտոնը չեք զբաղեցնի։ Ի՞նչը Ձեզ ստիպեց համաձայնել վարչապետ նշանակվել։
— Հայտարարել եմ 2013թ., հիմա որոշակի պայմաններ փոխվել են։
— Ի՞նչն է փոխվել։
— Ճիշտն ասած՝ ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսության համար։
— Եվ ինչպե՞ս եք վերականգնելու տնտեսությունը, ի՞նչ ծրագրերով, բացի երկու փուլից, որի մասին խոսել եք։
— Բոլոր ծրագրերն այդ երկու փուլի մեջ են լինելու։
— Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ չեք ուզում աշխատել դաշնակցական նախարարների, մասնավորապես՝ Դավիթ Լոքյանի հետ։
— Ոչ, դա ճիշտ չէ, ինձ համար այս պահին ավելի կարեւոր է, թե անձն ինչ տեսլական ունի, քան թե որ կուսակցությանն է պատկանում։
— Կա՞ն արդեն ներկայիս կառավարությունից մարդիկ, ովքեր չեն աշխատի Ձեր թիմում։
— Կան։
— Կնշե՞ք նրանց անունները։
— Չեմ նշի։
— Ինչպե՞ս եք պայքարելու կոռուպցիայի դեմ։ Կլինե՞ն խաղի նոր կանոններ։
— Այո, կլինեն հավասար կանոններ։ Մենաշնորհներին պետք է վերաբերել հետեւյալ կերպ. երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որեւէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է՝ արդարացի՞ մրցունակ պայմաններում է առաջանում, թե՞ ադմինիստրատիվ կերպով։ Լինելու են հավասար պայմաններ։ Եթե մեկն ու մեկը ունենա հաջողակ բիզնես, մենք դա նրա ձեռքից չենք խլելու։
— Ինչպե՞ս եք գնահատում Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքը։
— Նախկին վարչապետը իմ գործընկերն է, իմ ընկերն է։ Նա բավական ծանր վիճակում է վերցրել կառավարության բեռն իր վրա։
— Համաձա՞յն եք կարծիքների հետ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձախողեց նույն կոռուպցիայի դեմ պայքարը։
— Ես այդպիսի գնահատական չեմ լսել, թույլ տվեք՝ չհամաձայնեմ։
— Կարծիքներ կան, որ Դուք դրսից ուղարկված մարդ եք, Կրեմլից։ Ինչպե՞ս եք վերաբերում։

— Ժպիտով...

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 362 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024