ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 12 » Հավատալով կամրապնդենք մեր հաջողությունները /Արմավիրում հայտարարել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը/
18:09
Հավատալով կամրապնդենք մեր հաջողությունները /Արմավիրում հայտարարել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը/
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզում այցելեց Փարաքար համայնք՝ ծաղկեպսակ դնելով արցախյան պատերազմում զոհված հայորդիների հուշարձանին եւ դիտելով Փարաքարի արվեստի քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդեսը։
Նախագահը այնուհետեւ հանդիպեց Փարաքար, Մերձավան, Մուսալեռ համայնքների ընտրողների հետ։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ նախորդ ընտրություններին ՀՀԿ—ին իրենց վստահության քվեն տալու համար՝ հավաստիացնելով, որ կուսակցությունը հետագայում նույնպես պատրաստ է աշխատելու՝ այդ վստահությունն արդարացնելու համար։
Էջմիածին քաղաքում նախագահը հանդիպեց քաղաքի եւ մոտակա համայնքների ընտրողների հետ։ Այնուհետեւ երկրի նախագահը հանդիպեց Հայթաղ համայնքի, Մեծամորի եւ հարեւան համայնքների ընտրողների, Սարդարապատ եւ Լենուղի համայնքների բնակչության, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների ընտրողների հետ։ Կարեւորելով գյուղի զարգացումն ու ամրապնդումը՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ներկայումս բոլորը ձգտում են դեպի մայրաքաղաք, սակայն եթե գյուղն ամուր լինի, գյուղացու համար ապահովված լինեն բոլոր պայմանները, ապա նա երբեք չի թողնի հարազատ օջախն ու հեռանա։ Նախագահը փաստեց, որ գյուղի ամրացման ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են, սակայն դեռ շատ անելիքներ կան։
Այցի ավարտին կուսակցության ղեկավարը հանդիպեց Արմավիր քաղաքի բնակչության հետ։ Երկրի ղեկավարը նշեց, որ Արմավիրի մարզը Հայաստանի գյուղատնտեսության համար ունի կարեւորագույն նշանակություն, եւ պատահական չէ, որ ՀՀԿ—ն Արմավիրն է ընտրել նախընտրական մարզային այցելությունների մեկնարկի համար։
«Միայն հավատալով մենք ոչնչի չենք կարող հասնել, սակայն հավատալը կարեւոր է. դրանով մենք կամրապնդենք մեր հաջողությունները։ Իհարկե, խնդիրները բազմաթիվ են, մենք դեռ դրանց լուծման ճանապարհին ենք, սակայն մենք կարող ենք լուծել դրանք միայն ձեր աջակցությամբ»,–ասաց ՀՀԿ նախագահը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 524 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024