ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 12:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 16 » Հայ–ֆրանսիական կապերի վերընթացը կշարունակվի /Նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը/
15:12
Հայ–ֆրանսիական կապերի վերընթացը կշարունակվի /Նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը/

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ դեսպան Լաքոտն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ—ֆրանսիական հարաբերություններում։
Նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ վերընթաց զարգացող հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները լիովին համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն։ Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ նորանշանակ դեսպանն իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում։
Ընդգծելով, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեն կայուն քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ակտիվ շփումներ եւ փոխայցելություններ՝ Սերժ Սարգսյանը կարեւորել է հայ—ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։
Նախագահը միջպետական կապերի ամրապնդման եւ խորացման գործում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության մեծ դերը՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականներն ակտիվ շփվում եւ արդյունավետ համագործակցում են ոչ միայն երկկողմ ձեւաչափում, այլեւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում։ Հանրապետության նախագահը կարեւորել է նաեւ 2013թ. Ֆրանսիայի խորհրդարանում Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ—ԵՄ հարաբերություններին եւ զարգացման հեռանկարին, այդ թվում՝ առաջիկայում Բրյուսելում նախատեսվող համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքներին։
Հանրապետության նախագահը կարեւորել եւ բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում։
Անդրադառնալով հումանիտար—մշակութային ոլորտում համագործակցությանը՝ հանրապետության նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանը կարեւորագույն իրադարձություն են համարել 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացումը, որի շրջանակներում Երեւան կժամանեն ֆրանկոֆոն երկրներից բազմաթիվ բարձր մակարդակի պատվիրակություններ։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն անելու է ամեն հնարավորը գագաթնաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու եւ անցկացնելու համար։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 346 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024