ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 23:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 17 » Հայ—հունական գործընկերությունը խորանում է /Երկու երկրների նախարարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները/
09:58
Հայ—հունական գործընկերությունը խորանում է /Երկու երկրների նախարարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները/

Հայաստանն ու Հունաստանը դատապարտում են «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու եւ ռուսական ինքնաթիռը խոցելու Թուրքիայի քայլերը, հայտարարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսը Երեւանում երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում։ 
«Մենք ունենք հարեւաններ, որոնք աջակցում են «Իսլամական պետությանը», մենք դատապարտում ենք Թուրքիայի գործողությունները՝ ուղղված մեր ռազմավարական գործընկերոջ դեմ։ Կարծում ենք, որ Թուրքիայի ընդհատակյա գործունեությունը թույլ չի տալիս իրականացնել այն խնդիրները, որոնք ուղղված են միջազգային ահաբեկչության դեմ»,–ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Թուրքիան շատ հաճախ խախտում է Հունաստանի հետ օդային սահմանը, եղել են նաեւ Հայաստանի սահմանը խախտելու փորձեր, եւ վերոհիշյալ երկու պետությունները հանդուժողականություն են ցուցաբերել այդ քայլի նկատմամբ, հետեւաբար, Թուրքիան էլ պետք է ցուցաբերեր հանդուժողականություն, հատկապես երբ ռուսական ինքնաթիռը չէր հատել Թուրքիայի օդային սահմանը։
Հունաստանի պաշտպանության նախարարի դիտարկմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի օդային տարածքում, ուստի Թուրքիան այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ խախտվել են իր սահմանները։
Նա հիշեցրել է, որ խոցված ռուսական «Սու 24» ռմբակոծիչի երկու օդաչուներից մեկը սպանվել է, ինչը խախտում է ժնեւյան պայմանավորվածություններն ու միջազգային իրավունքը։ «Սա ռազմական հանցագործություն է, որի հեղինակները նրանք են, ովքեր չեն հարգում միջազգային իրավունքը»,–շեշտել է Հունաստանի նախարարը։
Նրա խոսքով, Անկարան, դիմելով սադրանքների, պարբերաբար խախտում է Հունաստանի օդային ու ծովային սահմանները, աջակցում «Իսլամական պետությանը»։ Ըստ երեւույթին, հավելել է նա, Թուրքիայում նավթի, զենքի, թմրադեղերի ու մարդկանց ապօրինի առեւտուր ու տեղաշարժ է իրականացվում։ Ապօրինի ճանապարհով ստացված բոլոր գումարները հատկացվում են ահաբեկչության աջակցությանը։
Անդրադառնալով ԱՄՆ պետական դեպարտամենտին ուղղած 80 կոնգրեսականների առաջարկին, համաձայն որի հայ—ադրբեջանական շփման գծում պետք է տեղակայվեն տեխնիկական սենսորային վերահսկման սարքեր, նախարար Օհանյանն ասել է, որ ցանկացած տիպի վերահսկման մեխանիզմների տեղակայումը սահմանին կաջակցի սահմանային միջադեպերի միջազգային հետաքննությանը. «Մենք ողջունում ենք այն երկրի համապատասխան կառույցի պատրաստակամությունը, որը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, որոնք պետք է այդ վստահության մեխանիզմների ձեւավորման, միջազգային հետաքննության անցկացման մեջ համապատասխան դերակատարություն ունենան։ Բոլորս էլ գիտենք, հատկապես միջազգային մասնագիտացված կառույցները, թե որքան դժվար է այդ ամենն իրականացնելը, քանի որ շփման գիծն անընդհատ գտնվում է խախտումների, ստորաբաժանումների շարժի, դիվերսիոն խմբերի եւ նաեւ կրակի ազդեցության տակ»։
Հունաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները անդրադարձել են նաեւ երկու երկրների համագործակցությանը պաշտպանական ոլորտում։
Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայ—հունական համագործակցությունը պաշտպանության ոլորտում եւ նկատել, որ այն ունի երկարատեւ պատմություն։ Նա նշել է, որ Պանայոտիս Կամմենոսի հետ խոսել են ռազմատեխնիկական եւ ռազմական համագործակցության հարցերի մասին։
«Ես եւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն ամեն ինչ կներդնենք, որ մեր համագործակցությունը դինամիկ զարգացում ապրի։ Նաեւ պայմանավորվեցինք, որպեսզի համատեղ միջոցառումների իրականացման տեմպերը արագացնենք»,–ասել է Ս. Օհանյանը։ Պանայոտիս Կամմենոսը եւս ողջունել է հայ—հունական համագործակցության ընթացքը։ «Մեր երկու ժողովուրդների պատմությունն արյունով է գրվել, որի արդյունքում ունեցել ենք զոհեր»,–ասել է նա՝ հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության եւ Պոնտոսի հույների ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շրջանակներում իրականացվում են համատեղ միջոցառումներ։ «Այն ազգերը, որոնք մոռանում են իրենց պատմությունը, մահանում են»,–շեշտել է Կամմենոսը։
Հունաստանի պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Հունաստանի ժողովուրդները միավորված են որպես եղբայրներ, եւ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների վրա։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 471 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024