ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 25.11.2017, 05:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 8 » Հայ–իսրայելական օրակարգային հարցեր /ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Իսրայել/
12:17
Հայ–իսրայելական օրակարգային հարցեր /ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Իսրայել/

Երեկ պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպումը մեկնարկեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի տեսքով։
Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարեւորեց Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել եւ նշեց, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ։
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի եւ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Բենիամին Նեթանյահուին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ—իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում, եւ համոզունք հայտնեց, որ, հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան
Զրուցակիցները նշեցին, թե խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյա հոբելյանական տարում՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ հնարավորություն է անցած ճանապարհը գնահատելու եւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու համար։
Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ—իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ։
Իսրայելի վարչապետը եւ Հայաստանի ԱԳ նախարարը անդրադարձան Երուսաղեմում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը։
Վարչապետ Նեթանյահուն ու նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների, մերձավորարեւելյան զարգացումների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ նախարար Ցախի Հանեգբին ջերմությամբ վերհիշեց ս.թ. հուլիսին Երեւանում իր հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի հետ՝ հույս հայտնելով, որ ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ—իսրայելական հարաբերություններին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում շփումների ակտիվացումն ու առավել հաճախակի փոխայցելությունները վկայում են հայ—իսրայելական հարաբերություններն առավել խորացնլու երկկողմ հետաքրքրվածության մասին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նախարար Հանեգբիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Նախարարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները։
Երեկ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Երուսաղեմի եւ ժառանգության հարցերով նախարար Զեեւ Էլիկինի հետ։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախարար Էլկինը նշեց, որ լավ հիշողություններ է պահպանում Հայաստան իր բազմաթիվ այցելություններից եւ ուրախ է Երուսաղեմում ողջունել Էդվարդ Նաբանդյանին։
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել միջպետական կապերի ամրապնդման համար։
Էդվարդ Նալբանդյանը եւ Զեեւ Էլկինը անդրադարձան Իսրայելում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը, Հայաստանում հրեական համայնքի գործունեությանը վերաբերող հարցերին։
Իսկ նախօրեին ՀՀ արտգործնախարարը  հանդիպեց Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծեց, որ Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին փոխանեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաեւ Երեւան այցելելու հրավերը։
Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու խոհրդարանների միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցությունը եւ բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։
Նախարար Նալբանդյանը եւ խոսնակ Էդելշտեյնը անդրադարձան հայ—իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի խորհրդարանի ղեկավարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Անդրադառնալով Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Յուլի Էդելշտեյնը նշեց, որ իր տեսակետը ճանաչման կարեւորության վերաբերյալ հայտնի է եւ ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։
Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան–Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ։
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Կնեսեթի փոխխոսնակը ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունների ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի հետ ունեցած բովանդակալից հանդիպումները։
Նախարար Նալբանդյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարեւորությունը՝ այս համատեքստում արժեւորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի։ Անդրադարձ կատարվեց հայ—հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի եւ Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։
Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպեց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։
Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացրեց իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։
Հանդիպմանը անդրադարձ արվեց Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։
Զրուցակիցներն անդրադարձան համահայկական օրակարգի մի շարք հարցերի։
Արտգործնախարարի հաջորդ այցելությունը Յադ Վաշեմ էր, ուր նա ծաղկեպսակ դրեց Հոլոքոստի զոհերի հուշահամալիրին։
Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում կատարեց Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարեւորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ եւ Երեւանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները եւ մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ։ Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ եւ հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 1 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017