ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 24.07.2017, 02:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 16 » Հայ ժողովուրդը՝ արդարության պահանջատեր /«Հայոց ցեղասպանություն—100. ճանաչումից՝ հատուցում» գիտաժողով /
15:33
Հայ ժողովուրդը՝ արդարության պահանջատեր /«Հայոց ցեղասպանություն—100. ճանաչումից՝ հատուցում» գիտաժողով /

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում երեկ մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն—100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Աշխատանքներին մասնակցում է 100 մասնագետ՝ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ—ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից։ 
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.
«Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ի սրտե ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանություն—100. ճանաչումից՝ հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով։
Դեռեւս 1916 թվականին ֆրանսիացի մեծ գրող եւ հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի։ Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու։ Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»։ Այո՛, մեր ժողովուրդը չմեռավ, վերածնվեց, վերակերտեց իր պետականությունը եւ այսօր հանդես է գալիս որպես պահանջատեր՝ արդարության պահանջատեր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թվում՝ նաեւ հետազոտական աշխատանք։
Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները։ Կարծում եմ՝ այսօր բացվող գիտաժողովն առանձնանում է նրանով, որ կրելով «ճանաչումից՝ հատուցում» ենթախորագիրը եւ նվիրված լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների լայն շրջանակը հետագայում ավելի խորացված ուսումնասիրելուն, միաժամանակ հատուկ ուշադրություն է հատկացնում այդ ծանրագույն հանցագործության հետեւանքների վերացման ու հատուցման հիմնահարցերին։
Կրկին ողջունելով այս կարեւոր գիտաժողովի կազմակերպիչներին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային եւ Երեւանի պետական համալսարանին, մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»։
«Հայոց ցեղասպանություն—100. ճանաչումից՝ հատուցում» գիտաժողովի մասնակիցներին ուղերձներ էին հղել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
Միջոցառման շրջանակում քննության է առնվում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության լայն շրջանակ։ Գործում են պատմության եւ պատմագրության, մշակութային ցեղասպանության, Հայկական հարցի եւ աշխարհաքաղաքականության, մշակույթի եւ գրականության հիմնախնդիրներին նվիրված բաժանմունքներ։
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերով, գիտաժողովի նպատակն է հանրագումարի բերել թեմայի շուրջ գիտական նվաճումները, որպեսզի սկսվի ցեղասպանության իրավական հետազոտությունները տեսքի բերելու փուլը։ 
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ գիտաժողովը գիտական նոր մակարդակի վրա կբարձրացնի ցեղասպանության ուսումնասիրման, հետեւանքների վերացման կարեւոր խնդիրը. «Տարին սկսեցինք «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով, եւ դրա ներքո անցան բոլոր միջոցառումները, որոնք ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի կամային բարձր հատկություններ եւ կարող է մեկտեղվել մեկ գաղափարի շուրջ, գործել միասնաբար՝ թե հայրենքիում, թե սփյուռքում»։
«Վերջին 50 տարվա ընթացքում մեր պայքարը տարել ենք ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Սխալ ենք գործել, որովհետեւ շուրջ կես դար ժամանակ ենք կորցրել, այն դեպքում, երբ ցեղասպանությունից հետո մեզանում պայքարն ընթացել է հայրենազրկված հայության իրավունքների վերականգնման, հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ, այսինքն՝ մարդիկ տարածքային հատուցման խնդիրն են համարել մեր պայքարի մեխը»,–լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ ավելացնելով, որ այս գիտաժողովը տարբերվում է նախորդներից, քանզի կարեւորում է հատուցման խնդիրը։ 
Մելքոնյանն ավելացնում է նաեւ. «Մեր խորին համոզմամբ, ճանաչման գործընթացն ավարտվել է, եւ այսուհետեւ մենք խնդիրը տեղափոխում ենք իրավաքաղաքական դաշտ»։ Իսկ տարածքային հատուցումը, ասում է, որ ոչ միայն հնարավոր է, այլեւ իրավաբանորեն արդեն ամրագրված է եղել ցեղասպանությունից ընդամենը 5 տարի անց։ 
Իսկ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, մինչ այս էլ ճիշտ ենք վարվել. «Սկզբում պետք է պայքարեինք ճանաչման համար, որպեսզի որոշակի հիմք ունենանք պահանջատիրության անցնելու համար։ Պետք է լինենք պահանջատեր՝ նաեւ պայքարելով ճանաչման համար։ Դա նշանակում է, որ մենք չենք հրաժարվում մեր պայքարից հանուն ճանաչման։ Սկսում ենք պայքար նաեւ պահանջատիրության համար»։
ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը կարծում է, որ 5 ուղղություններով պետք է կատարվեն աշխատանքներ եւ յուրաքանչյուր ուղղությամբ հստակեցվի, թե որն է մեր պահանջելիքը եւ ինչի հիման վրա ենք հատուցում պահանջում։ Նրա առանձնացրած համապատասխան ուղղություններն են՝ հայրենազրկումը, մարդկային եւ նյութական կորուստները, մշակութային ասպեկտը եւ հոգեբանական հետեւանքների հաղթահարումը։
ԱՄՆ—ի հայագետների ընկերակցության նախագահ Գեւորգ Բարդակչյանի խոսքերով, առավել խոր ուսումնասիրության կարոտ են ցեղասպանության իրականացման գործում Գերմանիայի դերը, նաեւ նացիստների՝ ցեղասպանությունն արդարացնելու դաժան դիրքորոշումը։
«Գերմանիան, կարելի է ասել, որ այս հանցագործության մասնակից է»,–նշում է Սաֆրաստյանն ու մեկնաբանում՝ ելնելով համապատասխան բանաձեւից, այն է՝ ցեղասպանությունը չկանխարգելելը նշանակում է մասնակցել այդ հանցագործությանը։
Բայց Գերմանիան Հայոց ցեղասպանությունն այդպես էլ չընդունեց՝ ձգձգում են։ «Նախագահի մակարդակով հայտարարության միջոցով դատապարտվեց, բայց իրավական տեսակետից նայելիս այնտեղ հստակ ձեւակերպում չկար, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն է։ Մենք տեսնում ենք, որ Գերմանիան խուսանավում է։ Ես կարծում եմ՝ հաշվի է առնվում Գերմանիայում թուրքական մեծ համայնքի գոյությունը»,–ասում է թուրքագետն ու ավելացնում, որ Թուրքիայիում էլ աստիճանաբար ավելանում է Հայոց ցեղասպանությունն ընդունող թուրքերի թիվը, թեեւ նրանք բնակչության փոքր մասն են կազմում։ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը նկատում է, որ պետք է նպաստել այդ գործընթացի ընդլայնմանը, որպեսզի ցեղասպանության ճանաչման հարցում հնարավոր լինի հասնել պետության վրա թուրք ժողովրդի ճնմանը։ 
Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն այս պահին կարեւորում է Հայոց ցեղասպանության մասին լայնածավալ քարոզչությունը։ Նա նկատեց, որ հիմնական քարոզչությունը տարվում է հայերեն. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերում ձեր լեզվին, սակայն հայերեն չեն կարդում ոչ Ռուսաստանում, ոչ էլ Եվրոպայում։ Անհրաժեշտ է ցեղասպանության մասին ռուսերենով եւ անգլերեն գրքեր հրատարակել»։ 
Պատմաբան Բալինտ Կովաչն (Հունգարիա) էլ այսօր է ներկայացնելու իր զեկույցը։ Նա խոսելու է «Հունգարահայերը երկու համաշխարհային պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածում. կապեր եւ կառուցվածքներ» թեմայով։ Կովաչը մեր մայրենիով հավատացնում է, որ իր համար հայոց պատմությունը շատ կարեւոր է. «Պատմության մեջ հունգարացիներն ու հայերը շատ լավ կապեր են ունեցել։ Ցավոք, հայ—հունգարական պատմական կապը խզվեց։ Բայց ես հույս ունեմ, որ այն նորից կվերականգնվի»։  hhpress.am
Թամարա ՄՈՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 98 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017