ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 19:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 5 » «Հայ լինելն ինձ համար բարձր պատիվ է» /Արա Գյուլերը Երեւան է բերել 130 մեծադիր լուսանկար/
14:42
«Հայ լինելն ինձ համար բարձր պատիվ է» /Արա Գյուլերը Երեւան է բերել 130 մեծադիր լուսանկար/

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի 9—րդ հարկի նախասրահը, նիստերի դահլիճը եւ ցուցասրահը այնքան էին ծանրաբեռնված այցելուներով, պաշտոնատարներով ու լրատվամիջոցների ներկայացուցիչներով, որ «ասեղ գցելու տեղ» չունեցած այդ հարկը ճռռում էր նրանց ծանրությունից։ Այստեղ հայազգի մեծագույն վարպետ լուսանկարիչ Արա Գյուլերի 100 մեծադիր լուսանկարներից բաղկացած «Բարեւ ձեզ» անվանակիր ցուցահանդեսն է, որը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Դիմելով ներկաներին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց. «Ստամբուլաբնակ մեր հայրենակիցն, իրոք, կենդանի լեգենդ է իր ապրած կյանքով, ստեղծագործական աշխատանքով, իր մտածողությամբ ու տեսակով։ Իր լուսանկարչական սարքով ավելի քան կես դար նա հետեւում է աշխարհին՝ փորձելով բաց չթողնել կարեւորը, հետաքրքրականն ու գեղեցիկը։
Այսօր ոչ միայն ես, այլեւ հայ արվեստասեր ամբողջ հասարակայնությունը անսահման ոգեւորված է, որ մեզ հետ է աշխարհում լավագույն լուսանկարիչներից մեկը՝ Արա Գյուլերը, որ այսօր մեզ մոտ բացվում է նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսը»։
Ուրախությամբ ընդունվեց  նախարարի այն հայտարարությունը, որ ամբողջ ցուցահանդեսը եւ եւս 30 աշխատանք, որոնք տեղ չլինելու պատճառով չեն ցուցադրվում, հեղինակը նվիրում է հայրենիքին։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը վերհիշեց այն տարիները, երբ ինքն ու Արա Գյուլերը Կ. Պոլսում դպրոց էին հաճախում որպես համադասարանցիներ, միասին ընկերություն անում եւ իրենց պատանեկան խաղերը խաղում։ «Ես երջանիկ եմ, որ իմ վաղեմի ընկերոջը այսօր տեսնում եմ համաշխարհային լուսանկարչության ասպարեզի բարձունքներում»,–ասաց նա։
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ աշխարհում երեք մեծ հայ լուսանկարիչներ ունենք՝ Իդա Քար, Յուսուֆ Քարշ եւ Արա Գյուլեր։ Սակայն վերջինս, ի տարբերություն նախորդ երկուսի, այցելելով Հայաստան, նկարել է նրա բնապատկերները՝ Արարատ, եկեղեցիներ, խաչքարեր, որոնց մի մասը ներկա է այս ցուցադրությունում։
Արա Գյուլերի կյանքի եւ գործի մասին խոսք ասաց նաեւ արվեստաբան Շահեն Խաչատրյանը, իսկ լուսանկարչի ստամբուլահայ ներկայացուցիչ Դայկ Միրիջանյանը չմոռացավ շնորհակալության խոսք ուղղել ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Արա Գյուլերի աշխատանքը գնահատելու եւ նրան նախարարության ոսկե մեդալով պարգեւատրելու համար։ «Նա Հայաստանում, Թուրքիայի տարածքում, աշխարհում որեւէ աշխարհագրական հատված ու որեւէ մշակույթ աչքաթող չի արել»,–տեղեկացրեց հյուրը։
Բնականաբար Արա Գյուլերը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին, ասելով, որ մայրական կողմից իր արմատները Ստամբուլում են ավելի քան 400 տարի, իսկ հայրական կողմը գալիս է Շապին Գարահիսարից։ Նա ասաց, որ իր ստեղծագործական ուղին կինոյից է սկսել, սակայն գտնելով, որ ժուռնալիստիկան ավելի դինամիկ գործ է, կարող է աշխարհ տեսցնել, անցել է ժուռնալիստիկային՝ այն զուգորդելով լուսանկարչությանը։ Գյուլերը չի ընդունում, որ լուսանկարչությունն արվեստ է։ «Արվեստը հորինվածք է, ստեղծագործություն է։ Ամեն գիշեր Համլետ են սպանում ու էլի սպանում, բայց նա նորից կա։ Լուսանկարն այդպես չէ, եղած բան է, ռեալիզմ է, իրականությունն է։ Նայեցեք իմ լուսանկարներին եւ կհամոզվեք։ Ու որպեսզի ավելի լավ համոզվեք, ես դրանք բոլորը հոս կձգեմ։ Ուրախ եմ, որ շփվել եմ Փարաջանովի հետ, լուսանկարել նրան։ Ու հետո իմացա, որ իմ լուսանկարները նա կտրտել է ու դրանցից կոլաժներ սարքել։ Բախտի բերմամբ է, որ դուք ինձ այստեղ տեսնում եք։ Պատկերացրեք, որ չորս անգամ պատերազմի եմ մասնակցել։ Կարող էր նաեւ, որ ողջ չլինեի, ու ինձ հիմա այստեղ չտեսնեիք։ Իսկ ինչ մնում է այն հարցին, թե իմ աշխատանքին չի խանգարո՞ւմ հայ լինելս, ասեմ, որ ոչ։ Ընդհակառակը, օգնում է։ Հայ լինելը ինձ համար բարձր պատիվ է»,–ասաց լուսանկարիչը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա հայաստանյան լուսանկարիչների թվում էր ճանաչված վարպետ Պողոս Պողոսյանը, ով «ՀՀ»—ի թղթակցի հետ զրուցելիս ասաց, որ 1976 թվականին իր «Զապորոժեց» ավտոմեքենայով Արա Գյուլերին պտտեցրել է ամբողջ հանրապետությունով մեկ, որպեսզի նա կատարի իր լուսանկարահանումները։
Ցուցահանդեսի բացման առթիվ ՀՀ մշակույթի նախարարությունը տպագրել է պատկերագիրք՝ նախարարի առաջաբան—խոսքով, մի շարք լուսանկարների վերատպությամբ, որոնց թվում են Անիի եկեղեցական մի տեսարան, Փարաջանովի, Արամ Խաչատրյանի, Վիլյամ Սարոյանի լուսանկարները։ hhpress.am

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 510 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024