ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 16.12.2017, 03:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 19 » Հայ լինելը Թուրքիայում դժվար է /Սակայն անձայն մնալը սխալ է, ազգայնականները ավելի վրա կտան/
12:43
Հայ լինելը Թուրքիայում դժվար է /Սակայն անձայն մնալը սխալ է, ազգայնականները ավելի վրա կտան/

Հայաստան—սփյուռք համաժողովի մասնակիցների թվում է նաեւ Թուրքիայի մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանը։ Նա համաժողովի ընթացքում անդրադարձավ Թուրքիայում տիրող իրավիճակին։
«Թուրքիայի Հանրապետությունը, դժբախտաբար, հիմնադրվեց առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը»,–հայտարարեց Փայլանը։
«Այն հայերը, որոնք մնացին Թուրքիայում, լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի պահանջների մասին»,–ասաց Փայլանը՝ հավելելով, թե դրանից հետո թուրքահայերը ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան։
Նա հայտարարեց նաեւ, որ առանց առերեսվելու ցեղասպանության հետ, Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել. «Թուրքիան հիմա վերադարձել է այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում «ցեղասպանություն» բառի գործածումը հանցանք է համարվում։ Ինչպես հարյուր տարի առաջ Արեւմուտքն աչքերը փակեց ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը փակում է մարդու իրավունքների խախտումների առաջ»։
Գարո Փայլանը ընդգծեց, որ դժվար է ժողովրդավարության պայքարը, քանի որ, ըստ նրա, վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում ազգայնամոլությունն է հաստատվում։
«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբացի սահմանները Հայաստանի հետ»,–ասաց Փայլանը՝ ավելացնելով, որ իրավունք չունենք ցեղասպանության հարցը դարձյալ սերունդներին փոխանցելու։
«Թուրքիայում հայերը, դժբախտաբար, նորից վախի մեջ են։ Նրանք անձայն են մնում։ Անձայն մնալը հանգիստ մնալ չէ։ Ազգայնականության պայմաններում դժվար է հայ լինելն ու մնալը։ Եթե անձայն մնաս, ազգայնականներն ավելի վրա կտան, Թուրքիայի խորհրդարանում այդպես է։ Եթե իրավունք ունես, ուրեմն պետք է պատասխանես»,–ասաց Գարո Փայլանը։
Նա, որպես պատգամավոր, առաջին անգամ է Հայաստանում։ «Սպասեցի՝ ավելի լավ օր լինի, ու գամ Հայաստան ու այդ երազների համար եմ աշխատում։ Բայց պայմանները վատ են ու ավելի են վատանում։ Դրա համար եկա, որպեսզի քրդական, հայկական եւ բոլոր հարցերի համար ճանապարհ գտնենք։ Նոր ճանապարհ գտնելու համար եկա այստեղ, նախագահի հետ, բոլոր ընկերների հետ խոսեցի ու պետք է նաեւ խոսեմ ու հանդիպումներ ունենամ, որպեսզի նոր ճանապարհ գտնենք Հայաստանի ու Թուրքիայի համար։ Ազգայնականներն ուժ ունեն, բայց եթե մենք ասենք, որ թուրքը թուրք է, նրանք էլ կասեն՝ հայը հայ է, քուրդը քուրդ է։ Եթե այս տեսակ ազգայնական մտածողություններն ուժ ունենան, մենք ինչպե՞ս պետք է արդարության համար ուժ ունենանք։ Դրա համար այս կամուրջը նորից շինելու համար եմ այստեղ։ Գիտեմ, որ դժվար է, բայց դրա համար ճանապարհ պետք է գտնենք»,–հայտարարեց Գարո Փայլանը։
«Հայաստանի համար բոլորս ենք ջանք գործադրում»,–ասաց նա՝ նշելով, որ հպարտ է, որ Հայաստանում է։
«Արդարության համար պետք է աշխատել միասնաբար, խոսքը միայն Հայաստանի մասին չէ, դա վերաբերում է նաեւ Թուրքիային, Սիրիային եւ այլն»,—ասաց նա։
Նշենք, որ Գարո Փայլանը այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաեւ հյուրընկալվել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում, որտեղ արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի։ hhpress.am

Լ. Ա.

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 7 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017