ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 03:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 1 » Հայ—ճապոնական հարաբերությունները նշանակալի առաջընթաց են ապրել
16:22
Հայ—ճապոնական հարաբերությունները նշանակալի առաջընթաց են ապրել

Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ազգային ժողովում ճապոնացի վայելչագրողների աշխատանքների ցուցադրությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ Հայաստան—Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը։ «Մենք ակնկալում ենք, որ Ճապոնիան այսուհետեւ եւս ըմբռնողական մոտեցում կունենա եւ աջակցություն կհայտնի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի բոլոր ուղղություններով»,–ասել է Ֆարմանյանը։
Պատգամավորը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը Հայաստանի անկախությունից ի վեր տրամադրած կես միլիարդ դոլարը գերազանցող ուղղակի աջակցության համար, Հայաստանում բարեփոխումների իրականացմանը ցուցաբերած ահռելի աջակցության համար, քննարկման օրակարգում դրված մի քանի առանցքային ծրագրերի շուրջ դրական տրամադրվածության համար։
Սամվել Ֆարմանյանը նշել է, որ հայ եւ ճապոնացի ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ։ «Մեր երկրներն ունեն ընդհանրություններ՝ կապված եւ պատմաաշխարհագրական միջավայրի, պատմության ընթացքում եղած տարատեսակ մարտահրավերների, դրանց հաղթահարման գործում ունեցած սակավ ռեսուրսների, մարդկային ռեսուրսին ապավինելու կարողության հետ։ Այս ամենը շատ կարեւոր հիմք է մեր բարեկամության համար։ Մենք շատ ուրախ ենք նկատել, որ ընդամենը մի քանի տարվա մեջ հայ—ճապոնական հարաբերությունները նշանակալի առաջընթաց են ապրել»,–եզրափակել է պատգամավորը։
Ճապոնիա—Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոն վստահեցրել է, որ կշարունակի ջանքեր ներդնել հայ—ճապոնական հարաբերությունների խորացման համար։ Սեիշիրո Էտոն նշել է, որ ճապոնացի եւ հայ ժողովուրդներին կապում են բազմաթիվ նմանություններ եւ տարբեր մարտահրավերների դեմ պայքարելու ձիրքը։
«Մենք Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կառուցել ենք քաղաքական, տնտեսական, մշակութային երկխոսության կամուրջ։ Պետք չէ մոռանալ այն մարդկանց, ովքեր կառուցել են այդ կամուրջը։ Այդ մարդիկ են Հայաստանի նախագահը, Հայաստան—Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարը, Ճապոնիայում Հայաստանի դեսպանը։ Մենք պետք է անենք ամեն ինչ երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու համար։ Այսօր Ազգային ժողովի այգում մենք տեսանք ճապոնական սակուրայի 5 ծառեր, որոնք հայ—ճապոնական բարեկամության խորհրդանիշ են։ Ցանկանում ենք, որպեսզի մեր երկրների միջեւ կապերն այդ ծառերի նման մեծանան եւ ծաղկեն»,– ասել է նա։
Նա հավելել է, որ հայերը, ինչպես ճապոնիացիները, ունեն հատուկ մտածելակերպ։ «Ճապոնիայում, ինչպես Հայաստանում, չկան շատ բնական պաշարներ, սակայն կա այնպիսի հզոր պաշար, ինչպիսին ժողովուրդն է։ Թե՛ Ճապոնիան, թե՛ Հայաստանը պետք է իրենց ջանքերը ներդնեն մարդկային ռեսուրսն արդյունավետ օգտագործելու մեջ»,–նշել է Սեիշիրո Էտոն՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին եւ Հայաստանի կառավարությանը 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո տրամադրած աջակցության համար։
Այնուհետեւ Ճապոնիա—Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարը հայտնել է, որ այս տարի առաջին անգամ Ճապոնիայում նշել են լեռան տոնը՝ նկատելով, որ Հայաստանում էլ կան սքանչելի լեռներ։ «Ես ցանկանում եմ օգտվել առիթից եւ հույս հայտնել, որ երբ պարոն Սամվել Ֆարմանյանը հաջորդ անգամ այցելի Ճապոնիա, մենք միասին կբարձրանանք ճապոնական Արարատ լեռը, որը Ֆուձիյաման է»,–եզրափակել է ճապոնացի խորհրդարանականը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 329 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024