ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 10:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 22 » Հայաստանցիներն ավելի բարյացակամ են օտարերկրացիների հանդեպ, քան իրանցիները, ավելի անբարյացակամ, քան թուրքերը, վրացիները
16:40
Հայաստանցիներն ավելի բարյացակամ են օտարերկրացիների հանդեպ, քան իրանցիները, ավելի անբարյացակամ, քան թուրքերը, վրացիները

Հայաստանցիներն ավելի բարյացակամ են օտարերկրացիների հանդեպ, քան իրանցիները, ավելի անբարյացակամ, քան թուրքերը, վրացիներն ու ադրբեջանցիները: Այս մասին են վկայում «Համաշխարհային տնտեսական ֆորում» միջազգային կազամակերպության (կենտրոնակայանը՝ Ժնև, Շվեյցարիա) անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

 Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից, հանրային կարծիքի ուսումնասիրություններն անցկացվել են 2011թ-ի վերջից 2012թ-ի վերջն ընկած ժամանակահատվածում՝ 140 երկրի բնակիչների շրջանում:

 Հարցվածներին ուղղվել է ընդամենը մեկ հարց՝ «Ձեր երկրում որքա՞ն բարյացակամ են վերաբերվում  օտարերկրացիներին»:

Հարցման մասնակիցներն իրենց համաքաղաքացիների բարյացակամության աստիճանը գնահատել են 1-7 միավորանոց սանդղակով, որում 1-ը նշանակել է՝ «շատ անբարյացակամ», 7-ը՝ « շատ բարյացակամ»:

Ամենահյուրընկալ երկրների եռյակը բացում է «սառցե երկիր» Իսլանդիան (6,8 միավոր), որին հաջորդում է Նոր Զելանդիան (6,8): Լավագույն եռյակը եզրափակում է Մարոկկոն (6,7):

 Հայաստանը ցանկում 95-րդ հորիզոնականն է զբաղեցնում (6.0 միավոր), հարևան երկրներից Վրաստանը՝ 33-րդում է (6.5), Թուրքիան՝  53-րդում (6.5), Ադրբեջանը՝ 82-րդում (6.2), Իրանը՝ 135-րդում (5.2):

 Ամենաանբարյացակամ երկրների եռյակը բացում է Ռուսաստանը (138 հորիզոնական, 5.0 միավոր), որին հաջորդում է Վենեսուելան  (139-րդ հորիզոնական, 4.5 միավոր), իսկ օտարերկրացիների համար ամենաանբարյացակամ երկիր է ճանաչվել Բոլիվիան (4.1 միավոր, 140-րդ հորիզոնական): ԱՄՆ-ը ցանկում 102-րդն է, Ուկրաինան՝ 127-ը:

Հավելենք, որ «Համաշխարհային տնտեսական ֆորումն» այս սոցհարցումներն անցկացրել է «Զբոսաշրջության մրցունակություն 2013» զեկույցը պատրաստելու համար. մոտ երկու շաբաթ առաջ հրապարակված այդ զեկույցում Հայաստանը 79-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Զեկույցի մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 419 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024