ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 00:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 1 » Հայաստանի ապագան հուսադրող ու արժանապատիվ է /Տեղի ունեցավ Արտաշես Գեղամյանի ժողովածուների շնորհանդեսը/
17:59
Հայաստանի ապագան հուսադրող ու արժանապատիվ է /Տեղի ունեցավ Արտաշես Գեղամյանի ժողովածուների շնորհանդեսը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական—քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած՝ «Եվրասիական միությունը մեր ապագան է» եւ «Ապագային ընդառաջ» նոր գրքերի շնորհանդեսին։ Լայն հանրության համար նախատեսված ժողովածուները ներառում են Ա. Գեղամյանի գործունեության վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները։
Ճեպազրույցի ժամանակ Արտաշես Գեղամյանը նշեց, որ գրքերի միջոցով ցանկացել է իր հուշերը, մտորումները դարձնել քննարկման առարկա, իսկ մտորումները պայմանավորված են Հայաստանի ապագայի տեսլականով։
«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ աշխարհը թեւակոխել է լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխությունների ոլորտ, եւ այդ փոփոխությունների ժամանակ առավել խոցելի կարող են դառնալ փոքր պետությունները, հատկապես այն պետությունները, որոնք աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում են հայտնվել. Հայաստանը նույնպես հայտնվել է նման զարգացումների կիզակետում»,—ասաց Ա. Գեղամյանը՝ մատնանշելով, թե ինչ է կատարվում Հայաստանի անմիջական հարեւանների մոտ՝ մասնավորապես Սիրիայում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ բնակվում են հարյուր հազարավոր հայեր. «Պետք է ճիշտ կողմնորոշվենք, որպեսզի Հայաստանի դարավոր բարեկամներին չկորցնենք»։
Անհրաժեշտ է շարունակել զարգացնել ռազմավարական հարաբերությունները Հայաստանի վաղեմի բարեկամի եւ դաշնակցի՝ Ռուսաստանի, բարիդրացիական հարաբերությունները՝ Վրաստանի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների եւ ԱՄՆ—ի հետ։
«Այս տեսակետից իմ գրքում կան այն ուղիները, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ»,–ընդգծեց «Ազգային միաբանության» առաջնորդը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ի պատասխան այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, համաձայն որոնց՝ ինքն ընդգրկված կլինի Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում՝ Գեղամյանը նշեց, որ այդ մասին պետք է հարցնել ՀՀԿ ղեկավարությանը. «Ես դժվարանում եմ ասել իմ բնավորության, գիտելիքների, անցած ճանապարհի ո՛ր դրսեւորումներն են իրենց համար գրավիչ՝ շնորհիվ որոնց ինձ կարող են ընդգրկել ցուցակում»։ Գեղամյանը հիշեցրեց, որ 2008 թվականից սկսած իրենց կուսակցությունը սատարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացներում. «Մենք մեր այդ որոշումը վերանայելու որեւէ հիմքեր չենք տեսնում»։ «Ազգային միաբանության» ղեկավարը նաեւ հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ լինելու է ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կողքին, քանի որ հավանության է արժանացնում Սերժ Սարգսյանի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականությունը։ «Դա միայն իմ որոշումը չէ, դա կոլեգիալ մարմնի որոշում է, եւ մենք բացարձակապես հիմքեր չենք տեսնում այդ որոշումը վերանայելու։ Մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում հասնել այս մակարդակի։ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը վերջին չորս տարիների ընթացքում ապացուցում է դրա հեռանկարային լինելը»,— ասաց նա։
Արտաքին խնդիրներից Ա. Գեղամյանն առանձնացրեց հայ—թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիան ներկայումս փակուղում է հայտնվել այն պարզ պատճառով, որ երեք տարի առաջ հռչակած իր «զրո խնդիր հարեւանների հետ» բանաձեւը չի իրականացել։ Թուրքիան հիմա ունի բազում խնդիրներ արաբական աշխարհի, Իրանի, Արեւմուտքի հետ։ «Իսկ Հայաստանը՝ բացառությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի, բոլորի հետ էլ արժանապատիվ, բարիդրացիական հարաբերություններ է հաստատել»,–ասաց նա։
Սահմանադրական խորհրդի որոշման մասին խոսելով՝ նա նշեց, որ Ֆրանսիան ժողովրդավարության լրջագույն դրսեւորում է աշխարհին հրամցնում, Հայոց ցեղասպանության եղելությունը ոչ ոք կասկածի տակ չի առնում, միայն վիճարկվում է դրա մերժումը քրեորեն պատժելի լինել—չլինելու հարցը։ «Այստեղ շատ ուշագրավ է այն, որ Սահմանադրական խորհրդի կողմից որոշման ընդունումից հետո արդեն ժամեր անց Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ ինքը հանձնարարել է իր կուսակցության անդամներին, որ հաշվի առնեն Սահմանադրական խորհրդի դիտողությունները եւ նոր նախագծով հանդես գան»։
Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ— ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ով նշեց, որ Գեղամյանի գրքում առաջին հերթին երեւում են քաղաքական գործչի հայացքները Հայաստանի համար կարեւոր իրադարձությունների մասին։ Նա դրական գնահատեց հայ—ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ վստահություն հայտնեց, որ դրանք շարունակելու են բնականոն զարգացում ապրել։
ՀՀ Աժ պատգամավոր Արա Սիմոնյանը նկատեց, որ գրքերը Արտաշես Գեղամյանի հայրենանվեր գործունեության տրամաբանական շարունակությունն են. «Նա միշտ անդրադարձել է հայ ժողովրդի մարտահրավերներին, խնդիրներին»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 465 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024