ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 16:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 13 » Հայաստանի դերը բացառիկ է Ֆրանկոֆոնիայի ընտանիքում /Ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ջանքերն անհրաժեշտ են/
15:29
Հայաստանի դերը բացառիկ է Ֆրանկոֆոնիայի ընտանիքում /Ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ջանքերն անհրաժեշտ են/

Նախօրեին եւս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31—րդ համաժողովում, որի ընթացքում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ հիմնախնդիրը կազմակերպության ուշադրության կենտրոնում է։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին՝ Էդվարդ Նալբանդյանը կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել է բազմաթիվ զոհերի պատճառ դարձած՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Նախարարը նշել է, որ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, որոնց մասին են վկայում Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սադրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության մերժումը՝ ավելացնելով, որ Բաքուն խոչընդոտում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը։
Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Դակարում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 15—րդ գագաթնաժողովին անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։
Էդվարդ Նալբանդյանը նշել է նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին զերծ մնալ ուժի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, որոնք հանդիսանում են միասնական ամբողջություն եւ ներառում են ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքները՝ որպես հակամարտության արդար եւ հարատեւ կարգավորման հիմք։
Համաժողովից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ նշվել է, որ հինգ նախագիծ է ընդունվել, որոնցից մեկն էլ վերաբերում է ցեղասպանությունների կանխարգելմանը։
Նախագիծը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը որակում է կարեւոր՝ շեշտելով, որ Ֆրանկոֆոնիան մեծ կազմակերպություն է, եւ շատ ողջունելի է, որ համաժողովին ներկա ութսուն երկրների պատվիրակները միասին ընդունեցին ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւը. «Բանաձեւի գլխավոր ուղերձն այն է, որը Հայաստանը հարյուրամյա տարելիցի կապակցությամբ ուղղում էր ամբողջ աշխարհին։ Այն է՝ այլեւս երբեք թույլ չտանք նոր հանցագործություններ, նոր ցեղասպանություններ կատարվեն եւ դրա համար անհրաժեշտ է, որ համախմբենք մեր ջանքերը։ Ֆրանկոֆոնիան, որ ներկայացնում է աշխարհի հինգ մայրցամաք եւ ութսուն երկրների պատվիրակ, վերահաստատեց, որ պետք է ջանքեր գործադրել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ»։
Սենեգալի ԱԳ նախարար Մանքյոր Նդայեն նշեց, որ այդ կերպ Ֆրանկոֆոնիան կրկին հաստատեց, որ խաղաղության, հանդուրժողականության, երկխոսության եւ փոխըմբռնման տարածք է։ Նդայեն տեղեկացրեց, որ համաժողովում քննարկվել են այլ արդիական թեմաներ եւս, ինչպես օրինակ՝ կազմակերպության բյուջե ստեղծելու եւ ֆրանկոֆոն ինստիտուտ ձեւավորելու հարցը. «Ֆրանկոֆոնիան մի տարածք է, որ ներառում է նաեւ ցեղասպանությունների կանխարգելումը։ Համաժողովի ընթացքում քննարկեցինք միգրացիոն խնդիրները։ Կլիմային նվիրված Փարիզի համաժողովին ընդառաջ քննարկեցինք կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցեր»։
Հայաստանը մեծ կարեւորություն է հատկացնում Ֆրանկոֆոնիային եւ նրա արժեքներին։ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ե՛ւ համագործակցության, ե՛ւ փոխանակության լայն տարածքի նկատմամբ. «Բովանդակալից եւ արգասաբեր քննարկումներ են եղել։ Ֆրանկոֆոնիան խաղաղության, երկխոսության եւ բազմազանության տարածք է»,— ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ի նպաստ Ֆրանկոֆոնիայի զարգացման։
Պատվիրակները բարձր են գնահատում Հաայաստանի նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային։
«Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31—րդ նստաշրջանն անցավ շատ հաջող, հրաշալի պայմաններում, կազմակերպված էր բարձր մակարդակով,—ասաց Մանքյոր Նդայեն.–Ամբողջ պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին ջերմ ընդունելության եւ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Շատ կարեւոր է, որ ամեն ինչ սկսվում է ժամանակին եւ ավարտվում ժամանակին։ Այստեղ այդպես էր։ Հույս ունենք, որ հաջորդ համաժողովներն էլ այս կերպ կազմակերպված կլինեն»։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն էլ շեշտեց, որ Հայաստանում հավաքված 80 պետությունների ներկայացուցիչները միայն երախտագիտությամբ են խոսում Հայաստանի մասին. «Հայաստանի դերը բացառիկ է Ֆրանկոֆոնիայի ընտանիքում»։


Ե՛ւ—ե՛ւ—ը կպահպանվի

Ասուլիսի ընթացքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցությանը։ Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Եվրամիության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում արդեն մանդատ կտան՝ Եվրամիության ու Հայաստանի միջեւ նոր համաձայնագրի շուրջ պաշտոնապես բանակցություններ սկսելու համար։
«Մենք սպասում ենք, որ  Եվրոպական միությունը կհաստատի մանդատը իր բանակցային թիմի համար՝ բանակցություններ սկսելու Հայաստանի հետ նոր իրավական հենք ստեղծելու մեր հարաբերությունների՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ»։
Այս մասին խոսել է նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ով Երեւանում էր՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության արտգործնախարարների համաժողովի շրջանակում։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան նշել է, որ բանակցություններից հետո կնքվելիք նոր փաստաթուղթը Հայաստանին հնարավորություն կտա համագործակցելու Եվրամիության հետ մի ձեւաչափով, որը չի խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին թույլատրել է նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսել։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 377 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024