ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 17:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 25 » «Հայաստանն աճի մեծ ալիքի վրա է» /Ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացվել մեր երկրի տնտեսական նոր օրակարգը/
09:59
«Հայաստանն աճի մեծ ալիքի վրա է» /Ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացվել մեր երկրի տնտեսական նոր օրակարգը/

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած՝ բիզնես առաջնորդների կլոր սեղան–քննարկման ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային հնարավորությունների շնորհանդեսով, հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից։ Ամերիկյան միջին եւ խոշոր բիզնեսի առաջնորդների հետ քննարկվել են նաեւ մի շարք ներդրումային ծրագրեր։ 
Ներդրումային միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, մասնակցել են Լոս Անջելեսի եւ Օրընջ մարզերի, Գլենդեյլ եւ Լոս Անջելես քաղաքների առեւտրի պալատների ղեկավարները, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ, ամերիկյան խոշոր եւ միջին ընկերությունների ղեկավարներ։
Հիմնադրամի գործադիր տնօրենն ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացրել 450 միլիարդ դոլարի ՀՆԱ—ով Իրանի եւ 3 տրիլիոն դոլարի ՀՆԱ—ով ԵԱՏՄ շուկաների միջեւ կարեւոր հարթակ հանդիսանալու՝ Հայաստանի պատրաստակամությունը։ «Մենք այդ երկու հզոր տնտեսությունները կապող դերը կատարելու կրակն ու էներգիան ունենք։ Այս մեծ տնտեսությունները թիրախավորող օտարերկրյա ներդրողներին բարձր մակարդակով աջակցելու պատրաստակամությունը կառավարության եւ ՀԶՀ ռազմավարության կարեւոր մասն է»,–նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ 
«ՀԶՀ աշխատաոճն է ոչ միայն նախագծեր պատրաստել ու դրանք ներդրողներին ներկայացնել, այլ նաեւ աջակցել հետներդրումային փուլում՝ գործն արդյունավետ ավարտին հասցնելու համար»,–ավելացրել է ՀԶՀ ղեկավարը՝ «Ընտրեք Հայաստանը» խորագրով իր շնորհանդեսի ժամանակ։ Ցուցադրվել է նաեւ մեր երկրի ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացնող «Nation of Innovation» տեսահոլովակը։
Բիզնես առաջնորդների կլոր սեղան—քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Վահագն Լալայանը ներկայացրել է Հայաստանում doing business—ի պայմանները, բարենպաստ առեւտրային ռեժիմները ԵՄ ու ԵԱՏՄ երկրների հետ։ 
Նույն օրը երիտասարդ պրոֆեսիոնալների համար Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած հանդիպում—քննարկմանը ՀԶՀ ղեկավարը ներկայացրել է երկրի կառավարության տնտեսական տեսլականը։
Երեկ հայ—ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանի գործուն աջակցությամբ կազմակերպվել են ՀԶՀ գործադիր տնօրենի այցելությունները բարձր տեխնոլոգիական ամերիկյան մի քանի ընկերություններ։

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 344 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024