ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 29 » Հայաստանն ու Լեհաստանը դավանում են ընդհանուր արժեքներ
19:14
Հայաստանն ու Լեհաստանը դավանում են ընդհանուր արժեքներ

Պաշտոնական այցով Հայաստանում է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։
Սերժ Սարգսյանը ողջունել է նախագահ Կոմորովսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում։ «Սա Ձեր առաջին պաշտոնական այցելությունն է Հայաստանի Հանրապետություն, եւ մենք համարում ենք, որ շատ լավ առիթ է խոսելու մեր հարաբերությունների ապագայի մասին։ Մեր համոզմամբ, հայ—լեհական հարաբերությունները լավ ապագա ունեն, որովհետեւ դրանք մի կողմից հենվում են մեր դարավոր բարեկամության վրա՝ մեր երկու ժողովուրդներն իրար շատ լավ են ճանաչում, մյուս կողմից մենք դավանում ենք ընդհանուր արժեքներ, ինչը հնարավորություն է տալիս խոսելու երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման մասին։
Մենք ցանկանում ենք Լեհաստանի հետ մեր հարաբերությունները խորացնել։ Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, թեեւ մենք գիտենք, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մի փոքր կանգառ եք ունեցել Հայաստանում, եւ մենք դա համարում ենք լավ նշան։ Սա նաեւ շատ լավ առիթ է շնորհավորելու Լեհաստանին եւ անձամբ Ձեզ՝ Եվրամիության նախագահությունն ստանձնելու կապակցությամբ։ Մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Այդ հաջողության պտուղներից, վստահաբար, օգտվելու ենք նաեւ մենք»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Լեհաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ հրավերի եւ ջերմ ընդունելության համար, նշելով. «Լեհաստանի, նաեւ ձեր տարածաշրջանի համար այս պահը շատ կարեւոր է, քանի որ Լեհաստանը ԵՄ նախագահող երկիր է հանդիսանում։ Հայաստանի համար կարեւոր է, քանի որ ձեր երկիրը եվրաինտեգրման գործընթացում է։
Լեհաստանն ամբողջությամբ բաց է Հայաստանի համար եւ պատրաստակամ՝ այդ գործընթացում աջակցելու, կիսվելու իր փորձով։ Ցանկանում եմ, որ մեր նախագահության ընթացքում կարեւոր գործիք լինի Արեւելյան գործընկերության զարգացումը։
Ես մեծ պարտավորվածություն եմ զգացել այս հրավերն ընդունելիս, քանի որ երկուսիս կենսագրության մեջ կան նմանություններ՝ մենք երկուսս էլ եղել ենք պաշտպանության նախարար։ Ցանկանում եմ շնորհավորանքներով սկսել իմ այցը՝ շախմատի աշխարհի առաջնությունում հայկական հավաքականի հաղթանակի առիթով։ 
Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի համար դա մեծ ուրախություն է։ Լեհաստանում շախմատն ասոցացվում է հենց հայերի հետ եւ այն հայերի, ովքեր երկար դարեր ապրել են Լեհաստանում»,—ասել է նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ ստորագրվել է մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում 2011—2013թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի եւ ԼՀ գլխավոր անասնաբույժի միջեւ՝ անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիր եւ Հայկական զարգացման գործակալության ու Լեհաստանի տեղեկատվության եւ օտարերկրյա ներդրումների գործակալության միջեւ՝ Փոխըմբռնման հուշագիր։
Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի եւ Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 604 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024