ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 23:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 30 » Հայաստանում տոնել են Եվրոպայի օրը /Տոնակատարություններն անցկացվել են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո/
12:27
Հայաստանում տոնել են Եվրոպայի օրը /Տոնակատարություններն անցկացվել են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո/

Հայաստանը մայիսի 27—ին տոնել է Եվրոպայի օրը։ «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագիրը կրող ամենամյա միջոցառումներում ներկայացվել են Հայաստանում ԵՄ կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը տարբեր ոլորտներում։ «Այսօր Եվրոպայի օրերի ծրագրի ավարտն է։ Մենք մեծ շրջան արեցինք, ճամփորդեցինք ամբողջ Հայաստանով՝ Վանաձոր, Գյումրի, Կապան, Գորիս, Եղեգնաձոր եւ վերադարձանք Երեւան»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ Հայաստանը ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ է։ «Մենք կցանկանայինք, որպեսզի հայերը քաջատեղյակ լինեին, թե ինչ է անում Եվրամիությունն այստեղ։ Եվրամիությունն ամենամեծ դոնորն է եւ զարգացման ծրագրերի ամենամեծ աջակիցը»,—հավելել է ԵՄ դեսպանը։
Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառել են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվել են ԵՄ—Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը եւ եվրոպական մշակույթի բազմազանությունը։ Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվել են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո։ Տեղեկատվական ցուցահանդեսների ընթացքում ներկայացվել են Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերը, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքներ, արդարադատություն, գյուղատնտեսություն, մշակույթ, կրթություն, շրջակա միջավայր, տուրիզմ, բիզնես աջակցություն, քաղաքացիական հասարակություն, միգրացիա, առողջապահություն։
Եվրամիությունը մեծապես սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործողություններին եւ նրանց կողմից հնչեցված վերջին հայտարարությանը, ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Մենք հավատում ենք, որ այս հակամարտության համար չկա ռազմական լուծում, եւ որ ստատուս–քվոն այլեւս հնարավոր չէ պահպանել։ Մենք հավատում ենք, որ հրադադարի համաձայնագիրը պետք է հարգվի»։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 330 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024