ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 17:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 14 » Հայաստանը 60–րդն է Ավարտվեցին Լոնդոնի օլիմպիական խաղերը
11:40
Հայաստանը 60–րդն է Ավարտվեցին Լոնդոնի օլիմպիական խաղերը

30—րդ ամառային օլիմպիական խաղերը 17 անմոռանալի օրվա ընթացքում իրենց վրա էին սեւեռել միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։ Սպորտային տոնն ավարտվեց, եւ եկել է ժամանակն ամփոփելու արդյունքները։ 
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը արդեն երրորդ անգամ էր հյուրընկալում համաշխարհային այս խոշոր միջոցառումը։ Նախկինում ամառային օլիմիպիական խաղերը Լոնդոնում անցկացվել էին 1908 եւ 1948 թթ.։ 
2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի մրցումներին մասնակցեցին 10 հազար 957 մարզիկներ աշխարհի 204 երկրներից, եւս 4 մասնակից հանդես եկավ ՄՕԿ—ի դրոշի ներքո։ Առաջին տասնյակը ունեցավ հետեւյալ տեսքը. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (104 մեդալ՝ 46 ոսկի, 29 արծաթ եւ 29 բրոնզ), Չինաստան (87 մեդալ՝ 38 ոսկի, 27 արծաթ եւ 22 բրոնզ), Մեծ Բրիտանիա (65 մեդալ՝ 29 ոսկի, 17 արծաթ եւ 19 բրոնզ), Ռուսաստան (82 մեդալ՝ 24 ոսկի, 25 արծաթ եւ 33 բրոնզ), Հարավային Կորեա (28 մեդալ՝ 13 ոսկի, 8 արծաթ եւ 7 բրոնզ), Գերմանիա (44 մեդալ՝ 11 ոսկի, 19 արծաթ եւ 14 բրոնզ), Ֆրանսիա (34 մեդալ՝ 11 ոսկի, 11 արծաթ եւ 12 բրոնզ), Իտալիա (28 մեդալ՝ 8 ոսկի, 9 արծաթ եւ 11 բրոնզ), Հունգարիա (17 մեդալ՝ 8 ոսկի, 4 արծաթ եւ 5 բրոնզ) եւ Ավստրալիա (35 մեդալ՝ 7 ոսկի, 16 արծաթ եւ 12 բրոնզ)։
Օլիմպիական խաղերի ընթացքում սահմանվեց 95 ռեկորդ՝ 39 համաշխարհային եւ 56 օլիմպիական։ Ռեկորդների քանակով առաջին տեղում կրկին ԱՄՆ—ն է՝ 16, երկրորդ տեղում Չինաստանն է՝ 15 ռեկորդով, եւ Ռուսաստանը երրորդում՝ 12 ռեկորդով։ Հատկանշական է, որ 11 ռեկորդով 4—րդ տեղում է Ղազախստանը, որը ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 12—րդ տեղը։
Հայաստանի հավաքականն այս օլիմպիական խաղերում նվաճեց երեք մեդալ՝ մեկ արծաթե եւ երկու բրոնզե՝ կիսելով 60—րդ տեղը Բելգիայի եւ Ֆինլանդիայի հետ։ Սպորտում ափսոսալն անիմաստ է, ունենք այն, ինչ ունենք. հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը շատ մոտ էր ոսկե մեդալ նվաճելուն, սակայն բավարարվեց արծաթով։ Նույն մարզաձեւում բրոնզե մեդալ նվաճեց Արթուր Ալեքսանյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց երկրորդ բրոնզե մեդալը։
Հաշվի առնելով աշխարհի տարբեր ծայրերում ընթացող հակամարտություններն ու լարվածությունը տարբեր տարածաշրջաններում՝ օլիմիպադայի կազմակերպիչները անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկել։ Անվտանգութունն ապահովում էին Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հատուկ ենթաբաժինները, ներգրավվել էին նաեւ ոստիկանության 13 հազար աշխատակիցներ եւ զինված ուժերի անձնակազմից 17 հազար մարդ։ Անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում ներգրավված էին նաեւ ծովային ու օդային տեխնիկա, այդ թվում՝ Թեմզայի վրա տեղակայված ռազմանավեր, «Eurofighter» ինքաթիռներ ու զենիթա—հրթիռային համակարգեր։ Անվտանգության ապահովման միջոցառումների ընդհանուր արժեքը կազմեց մոտ 553 մլն ֆունտ ստեռլինգ։ Արդյունքում՝ օլիմպիական խաղերը ավտանգության ապահովման տեսանկյունից վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի տարածքում կազմակերպված միջոցառումներից ամենամասշտաբայինն էին։ Անմասն չէին մնացել նաեւ այլ երկրների հատուկ ծառայությունները։
Լոնդոնյան օլիմպիադայի պաշտոնական օրհներգը «Muse» խմբի «Survival» (թարգմանաբար՝ «Կենդանի մնալ») երգն էր, որը հնչեց օլիմպիադայի բացման արարողության, ինչպես նաեւ մարզիկների պարգեւատրման բոլոր արարողությունների ժամանակ։ Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կայացավ հուլիսի 27—ին, նորակառույց 80 հազարանոց օլիմպիական մարզադաշտում ու կրում է «Հրաշքի կղզիներ» անունը («The Isles of Wonder»)։ Արարողության ռեժիսորը օսկարակիր Դեննի Բոյլն էր։ Խաղերը բացեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2—րդը։ 20 րոպեանոց համերգային համարով հանդես եկավ Մայք Օլդֆիլդը «Tubular Bells» գործիքային կատարմամբ։ Բացման արարողության ավարտին հանդես եկավ «Բիթլզի» լեգենդ Փոլ Մակքարթնին ու կատարեց «The End» եւ «Hey Jude» երգերը։
Մարզաձեւերի առումով այս օլիմպիադան առանձնահատուկ էր. հուլիսի 8—ին Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում ընդունեց բեյսբոլն ու սոֆթբոլը խաղերի ծրագրից հանելու մասին։ Դրանց փոխարեն առաջարկվում էր ներառել գոլֆը, կարատեն, ռեգբին, անվավոր սպորտն ու սքվոշը, սակայն նրանք անհրաժեշտ ձայներ չհավաքեցին։ Նախորդ ամառային խաղերի հետ համեմատած ծրագրում կատարվեցին որոշակի փոփոխություններ։ 2009 թ. օգոստոսի 13—ին ՄՕԿ—ը թույլատրեց կանանց մասնակցելու բռնցքամարտի մրցումներին. Լոնդոնում բռնցքամարտիկ կանայք ուժերը չափեցին երեք քաշային կարգերում (մինչեւ 51, 60 եւ 75 կգ)։ Արդյունքում՝ առաջին անգամ կանայք հանդես եկան ամառային բոլոր մարզաձեւերում։
Թիավարության ու կանոյեի մրցումներում տղամարդկանց 500 մետր մրցումները փոխարինվեցին կանանց 200 մետր մրցումներով։ Բոլոր մնացած 500 մետր մրցումները, որտեղ հանդես են գալիս տղամարդիկ, կրճատվեցին 200 մետրով։ Թենիսում 1924 թվականից առաջին անգամ անցկացվեցին մրցումներ խառը զույգերի միջեւ։ Առագաստանավային սպորտում Տորնադո դասի մրցությունները հանվեցին, իսկ Ինգլինգ դասը փոխարինվեց Էլլիոթով։ Հեծանվասպորտում առաջին անգամ մտցվեց օմնիում տղամարդկանց ու կանանց համար, հետապնդման թիմային մրցավազք, թիմային սպրինտ ու կանանց քեյրի, բայց հանվեցին հետապնդման անհատական մրցումները, միավորների մրցավազքն ու մեդիսոնը։ Որոշակի փոփոխություններ տեղի ունեցան նաեւ հենդբոլում. հանվեցին քառորդ եզրափակչում պարտված թիմերի միջեւ անցկացվող 5—8 տեղերի համար մրցումները։ Վազքն ու հրաձգությունը միավորվեցին մեկ ընդհանուր մրցման մեջ։ Ընդհանուր առմամբ մրցումներն անցկացվեցին 26 մարզաձեւերում ու 39 մարզակարգերում։
Օլիմպիական խաղերը տոն են, եւ, ինչպես յուրաքանչյուր տոն, ավարտվում են։ Լոնդոնյան օլիմպիադայի փակման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 12—ին, եւ մառախլապատ Ալբիոնը խաղերի անցկացման իրավունքը փոխանցեց Բրազիլիայի խոշորագույն քաղաք Ռիո դե Ժանեյրոյին, որտեղ եւ կանցկացվեն հաջորդ ամառային օլիմպիական խաղերը՝ 2016թ.։ Իսկ մինչ այդ՝ օգոստոսի 29—ից սեպտեմբերի 9—ը, Լոնդոնում կանցկացվեն նաեւ ամառային պարաօլիմպիական խաղերը։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 502 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024