ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 21 » Հայաստանը դանդաղորեն դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից
14:43
Հայաստանը դանդաղորեն դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից
Հայաստանը դանդաղորեն դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից: Նման եզրահանգման են հանգել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնագետները:
Օրերս հրապարակած զեկույցում եվրոպական այս հեղինակավոր կառույցի մասնագետները նկատում են, որ Հայաստանի հետճգնաժամային վերականգնման հիմնական շարժիչ ուժերն են վերամշակող եւ հանքային արդյունաբերությունները:
«Հայաստանի իշխանությունները իրականացրեցին հարկային վարչարության ուժեղացմանն ու համակարգային բարեփոխումներին ուղղված մի շարք քայլեր` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը վայելող ծրագրի շրջանակներում: Հայաստանյան տնտեսությունը շահում է նաեւ պետական ֆինանսավորումից  եւ հատկապես` դրսից եկող տրանսֆերտների մեծ ծավալից: Այս պահին հայաստանյան տնտեսության համար առկա ռիսկերից առավել նկատելի են հենց կախվածությունը դրսից եկող փոխանցումներից եւ այն հանգամանքը, որ Հայաստանը քիչ  քանակությամբ ապրանքատեսակներ է արտահանում», - նշում են զեկույցի հեղինակները:
ՎԶԵԲ-ի մասնագետները նաեւ նկատում են. «Վրաստանն արձանագրեց սղաճի նվազման ամենատպավորիչ տեպերը ողջ տարածաշրջանում: Դրան զուգահեռ` գնաճի տեմպերը Հայաստանում, Ադբեջանում, Ռուսաստանում  եւ Ուկրաինայում կրկնապատկվեցին»:
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տնտեսական առավել հաջողված քաղաքականությունը, ըստ Վերակառուցման եւ զարգացման բանկի մասնագետների, իրականացնում են հենց Վրաստանի իշխանությունները:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշները Վրաստանում 2011-ի տարեվերջին զգալի աճ արձանագրեցին եւ այժմ էլ հաջողությամբ պահպանվում են: Այն գումարները, որ տրամադրվեցին Վրաստանին միջազգային դոնորների կողմից 2008-ին, այժմ սպառված են, ուստի վրացական իշխանությունները փորձում են դրանց պակասը լրացնել ֆինանսավորման մասնավոր աղբյուրներից», - նշում են զեկույցի հեղինակները:
Ինչ վերաբերում է էներգետիկ բումի արդյունքում տնտեսական աճի աննախադեպ ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանին, ապա այստեղ, ըստ ՎԶԵԲ-ի մասնագետների, որոշակի բացասական միտումներ են նկատվում:
«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջողությամբ դիմակայելուց հետո Ադրբեջանում նավթի արդյունահանման տեմպերի անկմանը զուգահեռ սկսվել է նաեւ տնտեսական աճի տեմպերի նվազումը: Դրա բացասական հետեւանքները հնարավոր է եղել չեզոքացնել մասամբ` տնտեսության ոչ նավթային սեկտորում իրականացված պետական սուբսիդավորման հաշվին», - նշում են զեկույցի հեղինակները` հատուկ ընդգծելով, որ ադրբեջանական տնտեսության թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ դրա կախվածությունը նավթային ոլորտից:
«Տնտեսության դիվերսիֆիկացումը լուրջ խնդիր է Ադրբեջանի համար: Նավթարդյունաբերությունից այդ կախվածության ռիսկայնությունն ակնհայտ դարձավ ճգնաժամի ընթացքում, երբ նավթի գներն անկում արձանագրեցին», - նշված է զեկույցում:
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ` իրական ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2012-ին եւ 2013 ին կկազմի 4 տոկոս, Ադրբեջանում` համապատասխանաբար 3.5 եւ 3 տոկոս։ Այս առումով առաջատարը կրկին վրացիներն են. ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ` մինչեւ 2013-ի տարեվերջ ՀՆԱ-ի աճը Վրաստանում կկազմի  շուրջ 5.5 տոկոս, ինչն արեւելաեվրոպական  տարածաշրջանում կանխատեսվող միջին ցուցանիշից կրկնապատիկ բարձր է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 417 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024