ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 25 » Հայաստանը առաջնորդվում է համակեցության բանաձեւով /Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին
13:46
Հայաստանը առաջնորդվում է համակեցության բանաձեւով /Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը եւ Ժան—Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ—ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները։
Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են համաեվրոպական նշանակության արդիական խնդիրներն ու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի ժամանակ անդրադարձ կկատարվի 2015թ. Ռիգայում կայացած գագաթնաժողովում սահմանված առաջնային ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերին։
Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան—Եվրամիություն համագործակցության օրակարգին եւ հարաբերությունների զարգացման դինամիկային, Հայաստանի համար ԵԺԿ եւ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերի կարեւորությանը, ԵՄ—ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաեւ միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին։ Նշելով, որ այս տարի լրանում է ԵԺԿ—ին ՀՀԿ անդամակցության 5—րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ—ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին։ ԵԺԿ—ի հետ ՀՀԿ համագործակցությունը, նախագահի գնահատմամբ, Հայաստանի համար դարձել է նաեւ եվրոպական քաղաքականությանը ներգրավման կարեւորագույն հարթակներից մեկը։
Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Եվրոպական խորհրդարանի ս.թ. նոյեմբերի 15—ի բանաձեւում Հայաստանը որակվում է որպես մի երկիր, որը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ—ին եւ մասնակցությունը ԵՄ հարեւանության ռազմավարությանը։ Նախագահը վստահեցրել է, որ ապագայում եւս Հայաստանը շարունակելու է առաջնորդվել համակեցության հենց այս բանաձեւով։
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի քննարկումներն արդյունավետ կլինեն, եւ կհաջողվի համատեղ ձեռնարկը դարձնել առավել նպատակային, իսկ արդյունքները՝ ավելի տեսանելի եւ շոշափելի հասարակությունների համար։
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ասվում է նոյեմբերի 23—ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի տեքստում։
«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։ Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ հարգելով 1994—1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, կիրառել վստահություն կառուցող միջոցներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում, ինչպես նաեւ կիրառել այն միջոցները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած գագաթնաժողովների ընթացքում»,–ասված է ընդունված հռչակագրում։
Գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը հռչակագիրն ընդունել է վերապահումներով։
ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրում տեղ գտած Հայաստանին վերաբերող ձեւակերպումների մասին կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի մասով տված ձեւակերպումները համարում եմ աննախադեպ, որովհետեւ չնայած մինչ այդ նման ձեւակերպումներ եղել են տարբեր քաղաքական հայտարարություններում, բայց այդպես մեկտեղված, համապարփակ գնահատականներ որեւէ այլ փաստաթղթում տեղ չեն գտել, որոնք կվերաբերեին եÕւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությանը, եÕւ 1994թ. հրադադարի պահպանմանը, եÕւ 3 սկզբունքներին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշմանը, եÕւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, եւ այս անգամ նաեւ Ժնեւի գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածություններին»,–նկատել է նա։
ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրի ընդունմանը հաջորդած իր ելույթում հայտարարել է. «Ես ողջունում եմ ԵՄ—Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որն անկյունաքարային նշանակություն է ունենալու այդ երկրի ու նրա ժողովրդի համար»։
Նա ընդգծել է, որ օրենքի գերակայությունը, ժողովրդավարացումը, բարեփոխումները, դատական անկախ համակարգը եւ կաշառակերության դեմ պայքարը շարունակում են լինել Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ ԵՄ փոխգործակցության խորացման հիմնական նախապայմանները։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024