ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 18:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 21 » Հայաստանը չի միանում հռչակագրի կոնսենսուսին /Հայտարարություն Բաքվում նախատեսվող ֆորումի անցկացման կապակցությամբ/
15:23
Հայաստանը չի միանում հռչակագրի կոնսենսուսին /Հայտարարություն Բաքվում նախատեսվող ֆորումի անցկացման կապակցությամբ/

«ՄԱԿ—ի քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի կապակցությամբ Հայաստանի հայտարարությունը
2016թ. ապրիլի 2—ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված՝ 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը։ Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթնաժողովներին եւ նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները եւ հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները։
Ադրբեջանական հարձակումների ամենասկզբից քաղաքացիական ենթակառուցվածքները եւ քաղաքացիական բնակչությունը, ներառյալ՝ երեխաները եւ ծերերը, դարձան Ադրբեջանի հարձակողական գործողությունների միտումնավոր եւ նպատակային թիրախներ։ Քաղաքացիական բնակչության առաջին զոհերի շարքում էին «Գրադ» հրթիռային կայանքից հարվածի հետեւանքով դպրոցի բակում զոհված 12—ամյա տղան, ինչպես նաեւ վիրավորված երկու այլ դպրոցականներ։
Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, այդ թվում՝ 92—ամյա կինը, դաժանաբար խոշտանգվել, խեղվել եւ սպանվել են։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք գերեվարված զինվորներ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գլխատվել են ԴԱԵՇ—ի ոճով. արարք, որն այնուհետեւ հրապարակայնացվել են սոցիալական ցանցերում, փառաբանվել քաղաքներում եւ գյուղերում։ Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ զոհերի մարմինների փոխանակման ընթացքում արձանագրվել է, որ ադրբեջանական կողմի փոխանցած զոհերի մարմինների վրա առկա են խոշտանգումների եւ խեղումների անհերքելի հետքեր։
Ադրբեջանի՝ քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի սահմաններն անցնող բարբարոսական այս գործողությունները ուղղակիրոեն ոտնահարում են միջազգային հիմնարար փաստաթղթերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան եւ այլն։ Այս համատեքստում հարկավոր է հատուկ շեշտել Ադրբեջանի կողմից՝ ինչպես 1949թ. Ժնեւի կոնվենցիաների, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են խոցելի խմբերին, ինչպիսիք են երեխաները, կանայք եւ տարեց անձինք, այնպես էլ այդ կոնվենցիաների 1977թ. լրացուցիչ արձանագրության ոտնահարումը։
Ադրբեջանը ցուցադրում է իր լիակատար արհամարհանքը մարդու իրավունքների միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ։ Արդբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները, անընդմեջ բռնաճնշումները քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների հանդեպ, նրանց ձերբակալումները, որոնք զուգորդվում են հայ ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականության եւ ատելության քարոզով, ինչը պարարտ հող է ստեղծում Ադրբեջանի ռեժիմի կողմից հանցավոր ռազմական արկածախնդրության համար։
ՄԱԿ—ի քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների։ Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս ամենը հակասում է առավել խաղաղ եւ սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային եւ կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջեւ փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականցնում են բարբարոսություն եւ սպանություններ ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Սա անարգանք է դաշինքի հեղինակության նկատմամբ։
Ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում՝ մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը։
Հայաստանը, հավատարիմ լինելով դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը։ Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ—ի քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին։ Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել։
Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»։
Սույն տեքստը ապրիլի 19—ին ուղարկվել է ՄԱԿ—ի քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչություն
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024