ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 01:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 8 » Հայաստանը՝ գազամատակարարման տարանցիկ երկիր /Դրա համար պետական ընկերություն է ստեղծվում/
10:38
Հայաստանը՝ գազամատակարարման տարանցիկ երկիր /Դրա համար պետական ընկերություն է ստեղծվում/

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի որոշում, ըստ որի՝ կստեղծվի «Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերություն, որը հնարավորություն կունենա Իրանից գնելու, ներմուծելու եւ արտահանելու գազ։
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի, այս որոշման ընդունման անհրաժեշտությունը հետեւյալով է պայմանավորված. բանն այն է, որ ներկայումս ՀՀ—ում չկա որեւէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել եւ որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա ու գազ. «Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, եւ մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա եւ կիրականացնի»։
Այս ընկերության ստեղծումը նաեւ այս պահին էր անհրաժեշտ, քանի որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել է փորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016թ. Հայաստանին մատակարարվող իրանական գազի ոչ մեծ խմբաքանակ մեր տարածքով կուղարկվի Վրաստան։ Այս մասին դեռ հուլիսի 26—ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն։ Նա հույս էր հայտնել, որ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքը կիրագործվի մինչեւ հաջորդ մարտ։
Ըստ նախարարի, ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանի տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան—Հայաստան գազամուղի օգտագործումը։ Բացի այդ՝ ներքին եւ արտաքին շուկաներում լրացուցիչ ապրանքային արտադրանքի իրացումը կնպաստի պետական բյուջեի տնտեսական ցուցանիշների բարելավմանը եւ հարկային մուտքերի ավելացմանը։


«Հեր—Հեր»—ը կվաճառվի պետական ընկերության
 

Գործադիրի երեկվա նիստում մի որոշում էլ կայացվեց, ըստ որի՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ—ի հաշվեկշռում հաշվառված 1.2 ՄՎտ հզորությամբ «Հեր—Հեր» հիդրոէլեկտրակայանը կօտարվի «Արմ—Աէրո» ընկերությանը։
Ինչպես պարզաբանեց Լեւոն Յոլյանը, դրանով հիդրոէլեկտրակայանի գործունեության արդյունավետությունը կբարձրանա։
Ի դեպ, «Հեր—Հեր»—ն օտարվում է մի ընկերության, որ պետական մասնաբաժնով է։
Հիդրոէլեկտրակայանը կշահագործվի նույն անձնակազմով։ Նկատի ունենք, որ «Որոտանի» արտադրական հզորությունների (405.4 ՄՎտ) շուրջ 99.7%—ը (404,2 ՄՎտ) նախորդ տարի վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերությանը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 396 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024