ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 18:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունվար » 12 » Հայաստանը հայտնվել է «ամենաանվտանգ» երկրների խմբում
10:20
Հայաստանը հայտնվել է «ամենաանվտանգ» երկրների խմբում

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանն ընդգրկել է երկրների ցանկում, որտեղ ամերիկացի զբոսաշրջիկները կարող են այցելել՝ պահպանելով սովորական նախազգուշական միջոցներ։
Հունվարի 10—ին գերատեսչությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների տեղեկացման նոր համակարգ, որի շրջանակներում բոլոր երկրները բաշխվել են չորս կատեգորիայի։
Հայաստանն ընդգրկվել է առաջին խմբի մեջ, որտեղ հայտնված երկրների առնչությամբ խորհուրդ է տրվում «սովորական նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։ Այստեղ են հայտնվել աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Վրաստանը, Ավստրիան, Ղազախստանը, Լիբերիան եւ Չիլին։
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ահաբեկչական վտանգի պատճառով պետքարտուղարության կողմից ընդգրկվել են երկրորդ կատեգորիայում՝ «ուժեղացված նախազգուշացումներ»։ Այս երկրներում պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին։ Երկրորդ խմբի երկրների թվում է նաեւ Ադրբեջանը։
Ռուսաստանն ընդգրկվել է երկրների երրորդ խմբի մեջ, որտեղ այցելությունները «խորհուրդ է տրվում վերանայել»։ Խորհուրդ է տրվում «խուսափել այդ երկրներ այցելություններից՝ անվտանգության լուրջ սպառնալիքների առնչությամբ», իսկ այցելության դեպքում էլ հատուկ զգուշություն դրսեւորել։ Այդ խմբի մեջ են ընդգրկվել նաեւ Թուրքիան, Լիբանանը, Նիգերիան, Վենեսուելան, Կուբան, Հոնդուրասը եւ մի քանի այլ երկիր։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 260 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024