ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 20:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 12 » Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ /Նյու Յորքում մեկնարկել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»—ը/
14:30
Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ /Նյու Յորքում մեկնարկել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»—ը/

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում նախօրեին մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»—ին։ Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին՝ լիագումար նիստում, որն անցկացվել է «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո, հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական եւ քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, բարենպաստ գործարար միջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի միջոցով մուտքի դյուրինությանը եւ մակրոտնտեսական կայուն միջավայրին։ Նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած նյույորքյան համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ շուրջ հարյուր միջազգային ներդրողներ։ Լիագումար նիստը վարել է «Կուն» հիմնադրամի հիմնադիր, միջազգային կորպորատիվ ռազմավար, ներդրումային բանկիր եւ հասարակական հայտնի գործիչ, նեյրոգիտության դոկտոր Ռոբերտ Կունը։ Քննարկմանը ներկա են եղել նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալլոնը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկը։
Վերջիններս նաեւ ելույթներ են ունեցել։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 352 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024