ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 06:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 6 » Հայաստանը՝ պատվավոր հյուր /Կաննում մեկնարկել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնը/
09:28
Հայաստանը՝ պատվավոր հյուր /Կաննում մեկնարկել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնը/

Ֆրանսիայի Կանն ծովափնյա քաղաքում երեկ մեկնարկեց «Միդեմ» երաժշտական փառատոնը։ Չորս օր շարունակ՝ հունիսի 5—8—ը, Ֆրանսիայի հարավում գտնվող այս քաղաքը ողողված կլինի հայկական երաժշտությամբ։ Հայաստանն այս տարի «Միդեմ» հեղինակավոր միջազգային երաժշտական փառատոնին մասնակցում է պատվավոր երկրի կարգավիճակով։
Այդ կապակցությամբ երեկ Կաննի հանրահայտ փառատոների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց փառատոնին Հայաստանի մասնակցության մասին եւ ներկայացրեց ծրագրի մանրամասները։
«Մեզ համար կարեւոր էր լինել այս փառատոնի պատվավոր հյուրը 2015 թվականին։ Կարծում եմ՝ դուք բոլորդ գիտեք, որ այս տարին խորհրդանշական է Հայաստանի համար։ Մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանությունը։ Սա հնարավորություն է եւս մեկ անգամ հիշել մեր ողբերգությունը եւ պահանջել անցած դարի առաջին ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը։ Մեզ համար սկզբունքային է ներկայանալ այստեղ եւ ընդհանրապես աշխարհին ոչ թե զոհի կերպարով, այլ ցեղասպանությունը վերապրած եւ վերածնված, ուժեղ, տաղանդավոր եւ ստեղծագործող հայի կերպարով»,–ասաց նախարարը։
«Մեր մասնակցության գաղափարն է՝ ցույց տալ հանդիսատեսին եւ մասնագետներին, թե ինչպիսի գանձեր ունենք Հայաստանում»,–իր հերթին նշեց ծրագիրն իրականացնող «Պրոարտ» ընկերության տնօրեն Ռուբեն Տոնիկյանը՝ ներկայացնելով նաեւ ծրագրի համար ընտրված հայեցակարգը։
Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով։ Որպես «Միդեմ»—2015 փառատոնի խորհրդանիշ է ընտրվել եւ մշակվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով եւ խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական տարրերը՝ հողը, օդը, ջուրը եւ կրակը։
«Այս տարին մեզ համար հատուկ տարի է՝ ցեղասպանության հարյուր տարին է։ Մենք որոշակի խորհուրդներ հստակ ձեւակերպեցինք այս տարվա համար։ Դրանք չորսն էին։ Առաջինը մեր հիշողությունն է, երկրորդը՝ երախտագիտությունն է նրանց, ովքեր մեզ սատարեցին այդ դժվար օրերին, երրորդը՝ միջազգային պայքարն է, որ մենք պետք է հասնենք նրան, որ ցեղասպանությունը պետք է ճանաչվի այն երկրի կողմից, որն իրականացրել է այդ գործողությունը, եւ վերջապես վերջինը՝ վերածննդի գաղափարն է։ Կարծում եմ՝ մեր մասնակցությունը «Միդեմի» այս հարթակում այս վերջին գաղափարախոսության ներքո է։ Մենք ցուցադրում ենք մեր երաժշտական մշակույթը, որը պահպանվեց եւ վերստեղծվեց ցեղասպանությունից հետո։ Այս մշակույթով ենք մենք քայլում դեպի ապագա»,–ասաց Հասմիկ Պողոսյանը։
«Մենք ապրում ենք երկրում, որտեղ զգում ենք պետության աջակցությունը։ Մենք ունենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ։ Դա նշանակում է որ մենք ունենք երիտասարդ երաժիշտներ, եւ մեր պետությունն աջակցում է նրանց»,–ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։
Քաղաքը, որն այս օրերին բազմաթիվ զբոսաշրջիկներ է ընդունում, զարդարված է հայկական գույներով, փողոցները՝ «Հայաստան—պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ամենուր ազդարարում են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, Կաննի հայտնի «Palais de Festival»—ի ճակատային վահանակն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին։
Հայաստանը «Միդեմ» փառատոնին պատվավոր երկրի կարգավիճակով մասնակցում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ։
Ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում կհնչեն հայկական դասական, հոգեւոր, ջազ, ռոք, էթնո—ջազ կատարումներ։ Կկազմակերպվեն դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտասի, ինչպես նաեւ Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտորների՝ Հայաստանին նվիրված ստեղծագործությունների թեմաներով։
Կաննի հանրահայտ «Կարլտոն» հյուրանոցում երեկ «Միդեմի» բացման երեկոյին հանդես են եկել «Կատուներ» ջազ—խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը եւ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո—ջազային համույթը, «Դորիանս» ռոք խումբը, «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը։
Այսօր Կաննի Ավետարանական եկեղեցում հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային կատարմամբ։
Վաղը «Դեբյուսի» համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ։
«Միդեմը» իր հարգանքի տուրքը կմատուցի նաեւ հայ մեծ երգահան ու մանկավարժ Կոմիտասին՝ ի հիշատակ նրա մահվան 80—ամյակին։
«Կարլտոն» հյուրանոցում կբացվի յուրօրինակ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Տիգրան Ձիթողցյանի երկու մեծամասշտաբ, նոր գեղանկարները, ինչպես նաեւ դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած հնագույն հայկական մոտիվներով հագուստները։
Փառատոնի ընթացքում կներկայացվեն նաեւ հայ ազգային խոհանոցն ու խմիչքները։
«Միդեմը» առաջատար միջազգային գործարար իրադարձություն է՝ նվիրված երաժշտության էկոհամակարգին։ Այն անցկացվում է 1966 թվականից Կանն քաղաքում։ Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ընկերությունները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ եւ երաժշտական հրատարակչություններ։ Սա այն վայրն է, որտեղ երաժշտություն ստեղծողները, առաջատար տեխնոլոգիաները, բրենդները եւ տաղանդները հավաքվում են մարդկանց եւ երաժշտության միջեւ հարաբերությունները հարստացնելու, լսարանի ներգրավվածությունը վերափոխելու եւ նոր բիզնես կապեր ստեղծելու համար։
Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 463 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024