ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 17.10.2017, 01:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [444]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [349]
Մշակույթ [14]
Հասարակություն [635]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [131]
Քաղաքականություն [503]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 27 » Հայաստանը պետք է դիտարկել որպես կամուրջ /Եվրասիական տնտեսական միության, եվրոպական շուկաներ ու Իրան դուրս գալու համար/
15:27
Հայաստանը պետք է դիտարկել որպես կամուրջ /Եվրասիական տնտեսական միության, եվրոպական շուկաներ ու Իրան դուրս գալու համար/

Վարչապետ Կարեն Կարապետյանը ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում՝ վարչապետն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիների ընթացքում երկկողմ համագործակցություն է ծավալվել տարբեր ուղղություններով։ Անդրադառնալով տնտեսական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ խոչընդոտելով տարածաշրջանային բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման հնարավորությանը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ նախեւառաջ երկկողմ հարաբերությունների զարգացումը, որոնք պայմանավորված չեն լինի երրորդ կողմերի գործողություններով։ Կառավարության ղեկավարը կարեւորել է համատեղ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ եւ իր զորակցությունն է հայտնել բրիտանացի ժողովրդին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Կարեն Կարապետյանը ողջունել է նաեւ Միացյալ Թագավորության հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում, որը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ «Մենք մեծապես կարեւորում ենք երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ վստահ լինելով, որ առկա է մեծ ներուժ՝ տնտեսական համագործակցությունը բարելավելու համար։ Այդ առումով, առաջարկում եմ քննարկել համատեղ բիզնես ֆորումների կազմակերպման, բրիտանական բիզնես հանրությանը Հայաստանում ներդրումներ կատարելու բարենպաստ մթնոլորտի վերաբերյալ ավելի լայն տեղեկացման եւ այլ նախաձեռնությունների ուղղությամբ։ Հայաստանը պետք է դիտարկել որպես կամուրջ՝ Եվրասիական տնտեսական միության, եվրոպական շուկաներ ու Իրան դուրս գալու համար։ Համոզված եմ, որ անկախ մեր երկրի մեծությունից՝ մենք կարող ենք հետաքրքիր լինել միջազգային բիզնեսի համար եւ շահագրգռված ենք, որպեսզի բրիտանական բիզնեսը ոչ միայն ներդրումներով, այլ նաեւ իր մշակույթով ընդլայնի իր ներկայությունը մեր երկրում»,–ընդգծել է վարչապետը։ Կառավարության ղեկավարը ողջունել է նաեւ Հայաստանում Միացյալ Թագավորության առեւտրի պատվիրակի նշանակման փաստը եւ վստահություն հայտնել, որ այն կխթանի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ 
Ալան Դանքնն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը կարեւորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Պարոն Դանքնը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ՄԹ առեւտրի պատվիրակի գործունեությունը նոր թափ կհաղորդի առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու զարգացմանը։ «Մենք պատրաստ ենք Հայաստանն ընդգրկել Բարեխիղճ կառավարման հիմնադրամի ծրագրերում՝ ցուցաբերելու ֆինանսական օժանդակություն՝ պետական կառավարման, արդարադատության եւ տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացման համար»,–ասել է բրիտանացի նախարարը։
Նա նաեւ ողջունելի է համարել, որ Հայաստանը դիմել է միանալու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) եւ համարվում է թեկնածու երկիր՝ նշելով, որ այն լավ հարթակ է լինելու երկրի գործարար միջավայրի ներկայացման համար։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին՝ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաեւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերվող փորձագիտական օժանդակության համար։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ առեւտրային ռեժիմի դյուրացմանը, ավիացիայի, կրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերին։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017