ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 17:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 21 » Հայաստանը շատ հյուրընկալ է /Եվ ջերմ միջավայր է ապահովել փախստականների համար/
14:41
Հայաստանը շատ հյուրընկալ է /Եվ ջերմ միջավայր է ապահովել փախստականների համար/

Փախստականի համաշխարհային օրվա եւ «Մենք կանգնած ենք փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրվել Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը։
Նա նշեց, որ նախորդ տարվա ապրիլին ղարաբաղյան հակամարտության սրման արդյունքում ավելի քան երկու հազար մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել էին Հայաստան։ Նրանց մեծամասնությունը կանայք, երեխաներ եւ տարեցներ էին, իսկ տղամարդիկ մնացել են՝ պաշտպանելու իրենց տները կամ մասնակցելու գործողություններին։ Հայաստան եկածներից շատերը կացարան գտան իրենց բարեկամների կամ ընտանիքի ընկերների մոտ։
Քրիստոֆ Բիրվիրթը նշեց, որ ՄԱԿ—ի ՓԳ—ին տպավորել է տեղահանված անձանց ցուցաբերված աջակցության եւ հյուընկալության մակարդակը, հասարակության բոլոր շերտերում հյուրընկալության բարձր մակարդակ են արձանագրել։ Նա նաեւ ասաց, որ իրավիճակը դրդել է ՄԱԿ—ի ՓԳՀ—ին անհապաղ ներգրավվածություն ցուցաբերել. «Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության արագ եւ արդյունավետ մարդասիրական արձագանքը, որը անմիջապես հասավ կարիքավոր անձանց՝ առաջարկելով նպատակային առաջնային օգնության պարագաներ եւ շատ կարճ ժամանակահատվածում տրամադրեց դրամական աջակցություն առավել կարիքավոր անձանց»։
Նրա խոսքով, ԼՂ—ի տեղահանված անձանցից շատերը ի վիճակի եղան վերադառնալ. 2016 թ. վերջին 573 անձ (172 ընտանիք), հիմնականում հակամարտությունից տուժած գյուղից՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված, քանի որ Թալիշը դեռ անվտանգ չէ։
«Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը ողջունում է Հայաստանի կառավարության եւ բնակչության մեծամասնության կողմից ցուցաբերված պատրաստակամությունը Սիրիայում հակամարտության հետեւանքով տեղահանված եւ Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ընդունելու գործում»,–ասաց Քրիստոֆ Բիրվիրթը։
Նրա խոսքով, կառավարության աղբյուրի փոխանցմամբ, Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր Հայաստանն ընդունել է ավելի քան 22000 մարդ, հիմնականում էթնիկ հայկական ծագմամբ։ Մինչ նրանցից շատերը տեղափոխվեցին այլ երկրներ, մեկնեցին Պարսից ծոցի արաբական երկրներ որպես աշխատանքային միգրանտներ, օգտվեցին վերաբնակեցման հնարավորություններից կամ միացան իրենց ընտանիքների անդամներին մեկ այլ վայրում, ՄԱԿ ՓԳՀ—ի տվյալներով՝ 15000 տեղահանված շարունակում է մնալ Հայաստանում։
Քրիստոֆ Բիրվիրթը նշեց, որ այսօր Հայաստանում շատ սիրիահայ երիտասարդներ արդեն իրենց կրթությունն ավարտել են, անցել աշխատանքի։
«Շատ տեղահանված սիրիահայեր Հայաստանում կարողացել են աշխատանք գտնել, շատերն ինքնազբաղվածությամբ են գտել վաստակելու հնարավորություն»,–ասաց ՄԱԿ—ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ՄԱԿ ՓԳՀ գնահատանքով է նշում շատ ընտանիքների գրանցած զգալի առաջընթացը դեպի ինքնապահովում եւ հայ հասարակության մեջ ինտեգրում։
«Տեղահանված ընտանիքներից շատերը, օգտվելով իրենց մասնագիտական հմտություններից, իրենց հետ Հայաստան բերած աշխատանքային եւ ձեռներեցության փորձից, հիմնեցին եւ այժմ էլ հաջող կառավարում են փոքր եւ միջին բիզնեսներ՝ փոքր ռեստորաններ, սրճարաններ, ֆուրշետի կազմակերպում, ինչպես նաեւ գործարաններ եւ արհեստանոցներ տեքստիլի, կոշիկի եւ ոսկու արտադրության ոլորտում»,–նշեց նա՝ հավելելով, որ տեղահանված գործարարների եւ աշխատողների սպասարկման ոլորտում զարգացած մշակույթը, աշխատասիրությունը եւ աշխատանքի որակը նոր շունչ են տվել Հայաստանի տնտեսությանը եւ հասարակությանը՝ նպաստելով դրանց զարգացմանը, փոխել են զբոսաշրջության ոլորտը։
«Այսինքն՝ սիրիահայերն իրենց հմտություններն ու փորձը Հայաստան բերելով՝ կարողացել են նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը»,–ընդգծեց Քրիստոֆ Բիրվիրթը։
«Հայաստանը ընդունում է փախստականներ Արեւելյան Ուկրաինայում ծավալված հակամարտության հետեւանքով, այնպես էլ փախստականներ Իրաքից, Իրանից եւ փոքր թվով փախստականներ Աֆրիկայի եւ Ասիայի երկրներից»,–նկատեց Քրիստոֆ Բիրվիրթը։
Նրա խոսքով, չափազանց կարեւոր է, որ փախստականների պաշտպանությունը զերծ լինի տեղահանված բնակչության հանդեպ էթնիկ ծագման եւ կրոնական խտրականության որեւէ տարրից. «Հայաստանը շատ ջերմ միջավայր է ապահովել փախստականների մեծ մասի համար, ընդհանուր առմամբ շատ հյուրընկալ է։ Սա առաջին հերթին բխում է հայ ժողովրդի պատմությունից, որովհետեւ սարսափելի եւ ողբերգական իրադարձությունները վերապրած հայերի հիշողության մեջ մնացել են իրենց պաշտպանություն եւ ապաստան տրամադրած երկրները Եվրոպայում, Ամերիկայում եւ նաեւ արաբական երկրներում։ Ապաստանի ինստիտուտը բարձր է գնահատվում հայ հասարակության շրջանում»։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 362 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024