ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 25 » Հայաստանը տնտեսական առումով կամրջում է Եվրասիան ու Եվրոպան
16:26
Հայաստանը տնտեսական առումով կամրջում է Եվրասիան ու Եվրոպան

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել համաշխարհային ներդրումային համաժողովում

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ելույթով hանդես է եկել համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ մեր երկիրը դարեր շարունակ եղել է քաղաքակրթությունների, կրոնների, հետաքրքրությունների ու առեւտրի խաչմերուկում, կարեւոր դերակատարում է ունեցել ժողովուրդների միջեւ համագործակցության մեջ։
Խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարների եւ ներդրումային գրավչության մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տարիներ առաջ Հայաստանում սկսվեց չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը կամ թվային հեղափոխությունը, եւ այսօր կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանն ունի լավագույն տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորը ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Մի շարք խոշոր ընկերություններ Սիլիկոնային հովտից, Եվրոպայից իրենց ներկայացուցչություններն ունեն Հայաստանում։
Այնուհետեւ նա իր խոսքում անդրադարձել է ներդրումների ներգրավմանը. «Ինչո՞ւ պետք է որեւէ մեկը մտածի Հայաստանում ներդրումներ անելու մասին, որը փոքր երկիր է՝ 3.5 մլն բնակչությամբ։
Կցանկանայի հիշեցնել, որ իրականությունը հետեւյալն է. մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ։ 4—5 անգամ ավելի շատ հայեր բնակվում են արտասահմանում։ Ռուսաստանի Դաշնությունում բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում։ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում բնակվում են նույնքան հայեր, որքան Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում, Մերձավոր Արեւելքում։ Սա փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, ինչը 21—րդ դարում մեծ առավելություն է։ Քսանմեկերորդ դարում, երբ աշխարհը դառնում է ավելի ու ավելի փոքր, փոխկապակցված ու ակտիվ, շատ քիչ պետություններ ու ժողովուրդներ կան, որ ունեն այս՝ համաշխարհային ցանց ունենալու առավելությունը։
Երկրորդը՝ մենք այն պետությունն ենք, որը մշակութային, տնտեսական, քաղաքական շատ լավ հարաբերություններ ունի. 2017թ. նոյեմբերին մենք ստորագրեցինք համաձայնագիր Եվրամիության հետ։ Միեւնույն ժամանակ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է։ Փաստացիորեն, Հայաստանը միակ պետությունն է, որը տնտեսական առումով կամրջում է Եվրասիան ու Եվրոպան։ Եվ մենք ցանկանում ենք շարունակել լինել այդպիսին։
Երրորդ գործոնն այն է, որ, ինչպես արդեն ասացի, մենք համաշխարհային ազգ ենք։ 21—րդ դարում այս համաշխարհային ազգն ամբողջությամբ ներգրավված է երկրում տեղի ունեցող իրադարձություններում։ Անգամ հեղափոխության ժամանակ, որն իրականում դասական ոճի հեղափոխություն չէր քաղաքական կուսակցությունների, կազմակերպման տեսանկյունից, մասնակիցները միայն ՀՀ քաղաքացիները չէին, այլեւ Արգենտինայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Բեյրութում կամ Մադրասում բնակվող հայերը։ Ողջ հայ ժողովուրդը, որը 12—15 մլն է, ներգրավված էր քաղաքական փոփոխության գործընթացում։ Այս նույն մարդիկ կմասնակցեն Հայաստանի ինդուստրիալ հեղափոխությանը եւ տնտեսական զարգացմանը։
Չորրորդ գործոնը, որը կցանկանայի շեշտել, կրթության կարեւորությունն է։ Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանն ուներ կրթության շատ բարձր մակարդակ։ Պատահական չէ, որ երկրում առկա շատ լավ համալսարաններից, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառներում առկա հետազոտական կենտրոններից բացի, Հայաստանում՝ Բյուրականում գործում էր աստղաֆիզիկայի աշխարհահռչակ կենտրոն։ Այս ավանդույթն այսօր էլ շարունակվում է, եւ մենք հպարտ ենք ասել, որ Հայաստանում ունենք կրթական ֆանտաստիկ կենտրոններ եւ անգամ կրթական նոր գաղափարներ ու թեմաներ ենք արտահանում Արեւմուտք։ Շաբաթներ առաջ Փարիզում բացվեց «ԹՈՒՄՈ» կենտրոն, որն արտադպրոցական բարձր տեխնոլոգիաների ու թվային կրթություն է տալիս։ Սա 21—րդ դարի ավանգարդ է, թե ինչպես է պետք սովորեցնել երեխաներին դառնալ ՏՏ փորձագետներ։
Կրթությունը կարեւոր է։
Եվ իհարկե՝ տնտեսության կայունությունը։ Նախորդ տարի Հայաստանը գրանցեց 7.5 տոկոս տնտեսական աճ։ Մենք ունեցանք հեղափոխություն, սակայն այս տարի գրանցում ենք գրեթե նույն արդյունքը։ Այսինքն, ոչինչ չփոխվեց։ Մեծ քաղաքական փոփոխությունից հետո անգամ տնտեսությունը կայուն մնաց։
Հայաստանն ունի լավագույն ֆինանսական ու բանկային սեկտորը նախկին Խորհրդային Միության տարածքում։ Մեր երկրում գործում են եվրոպական, լիբանանյան, կիպրոսյան, հունական, իրանական բանկեր, այսինքն, այստեղ գործում է միջազգային բանկային համակարգ, որը կրկին շատ կայուն է։
Հայաստանը տնտեսապես ու ֆինանսապես կայուն երկիր է։ Երբ ուսումնասիրում ես Հայաստանի ցուցանիշներն արդյունահանման, գյուղատնտեսության կամ զբոսաշրջության ոլորտներում, նոր կառավարությունը, Հայաստանը հետամուտ է կայուն, մաքուր արդյունահանմանը, բնական գյուղատնտեսությանը։ Ակնկալում ենք մի քանի անգամ ավելացնել զբոսաշրջիկների թիվը։
Ամփոփելով ու ներկայացնելով 21—րդ դարի Հայաստանը՝ պետք է ասեմ, որ մեր երկիրը ոչ միայն նոր է, ունի նոր կառավարություն կամ ղեկավարություն կամ գաղափարներ, այլեւ նոր է իր ոգով։ Ես այս հեղափոխությունը կանվանեմ ոչ միայն «թավշյա հեղափոխություն», այլեւ «հայկական ոճի հեղափոխություն»։ Իսկ երկիրը զարգացման առումով կանվանեմ «երիտասարդ Հայաստան»՝ երիտասարդ ոչ թե տարիների, տարիքի, այլ՝ ոգու երիտասարդության առումով, որը մասնակցում է ինդուստրիալ հեղափոխությանը»։
Ելույթի ավարտին նախագահը հրավիրել է ներդրումներ անել նոր Հայաստանում՝ 21—րդ դարի Հայաստանում։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 302 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024