ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 01:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 5 » Հայաստանը ՏՏ զարգացման առումով առաջին շարքերում է /Բացվեց «ԴիջիԹեք — 2015» տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսը/
12:39
Հայաստանը ՏՏ զարգացման առումով առաջին շարքերում է /Բացվեց «ԴիջիԹեք — 2015» տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսը/

Երեկ բացվեց տարածաշրջանի ամենախոշոր՝ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ամենամյա ցուցահանդեսը։ Հոկտեմբերի 2—4—ը անցկացվող, արդեն տասնմեկերորդ անգամ կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 170 ընկերություն 10 երկրից։
Բացման արարարողության ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը վերահաստատեց, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, եւ որ այն մեր տնտեսության խոստումնալից, դինամիկ ու արագ աճող ուղղություններից է. «Մենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դիտարկում ենք ոչ միայն որպես ինքնուրույն ճյուղ, որը պետք է զարգանա հընթացս համաշխահային զարգացումներին, այլ ճյուղ, որը կարող է օգնել այլ ոլորտներին՝ որակյալ ծառայություններ մատուցելով»։
Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ այս միջոցառման նկատմամբ հետաքրքրություն է առաջանում ոչ միայն մեր հասարակության շրջանում, այլեւ արտասահմանյան գործընկերների. «Այստեղ կարող եք տեսնել բազմաթիվ ընկերություններ արտասահմանյան կապիտալով, կարող եք տեսնել խոշոր համբավ ունեցող ընկերություններ, որոնք ներկայացված են Հայաստանում»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարծում է, որ առաջնայինը տնտեսության ու հանրային կյանքի մեջ մտնելն է. «Այդ զարգացումը նպատակ ունի, որի հիմնական մեխը մարդկանց կյանքը դյուրացնելն է, տնտեսությունը արդյունավետ դարձնելը»։
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «ԴիջիԹեք —2015» ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղական եւ միջազգային ընկերությունների շրջանում. «Անցած տարվա համեմատ բավական լուրջ աճ է ունեցել, գրեթե 40 տոկոս։ Նկատվում են որակական լուրջ փոփոխություններ։ Մեր նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ, ընդլայնել միջազգային համագործակցությունը, ներկայացնել հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերը»։ Նա նկատեց, որ հայկական տեխնոլոգիաները փորձարկվել են տարբեր երկրներում, ուստի որակի մասին կասկած չի կարող լինել։
Իսկ այցելուներին հետաքրքրող ու նաեւ զարմացնող ցուցանմուշներն այս տարի առատ են։ 
«Լոկատոր» ընկերությունը ներկայացրեց ավտոմատ կառավարվող գնդացրային կայանք։ Այն, շնորհիվ իր առանձին դիտակետի, կարողանում է որոշել թե որտեղ է գտնվում հակառակորդը։ Սարքը բաղկացած է երկու գնդացրից։ Կարողանում է կառավարվել նաեւ առանց մարդու միջամտության։ Ունի տեսախցիկ եւ ակուստիկ ռադար, որի շնորհիվ կարող է լսել կրակոցի ձայնը եւ հասկանալ, թե որտեղից է այն գալիս։ Այնուհետեւ պտտվում է կրակոցի ուղղությամբ եւ պատասխանում հակառակորդի հարվածին։
Ընկերությունը ներկայացրեց նաեւ նոր հակակարկտային կայանք։ Այս սարքավորումը հնարավորություն է տալիս համակարգչի միջոցով հետեւել գործողության ընթացքին, քարտեզի վրա նշել անհրաժեշտ տարածքը ու կրակել։ Այն մյուս հակակարկտային սարքերից տարբերվում է նրանով, որ ձեւափոխված են օդի եւ գազի սնուցման համակարգերը։ Կարկտահարությունը կանխվում է գերձայնային ալիքի միջոցով։ Կարկուտը չի հասցնում մեծանալ եւ անձրեւի ու ձյան տեսքով թափվում է ներքեւ։ Կայանքը պաշտպանում է ավելի քան 120 հա տարածություն։
Ցուցահանդեսին, բացի տեղական ընկերություններից, մասնակցում են նաեւ մի շարք առաջատար ընկերություններ ԱՄՆ—ից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից եւ այլ երկրներից։ hhpress.am
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 331 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024