ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 25.11.2017, 05:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 13 » Հայաստանը վստահելի գործընկեր է / Քննարկվելու է հայկական զորքերի ընդլայնման հարցը/
10:01
Հայաստանը վստահելի գործընկեր է / Քննարկվելու է հայկական զորքերի ընդլայնման հարցը/

Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները դինամիկ առաջընթաց են արձանագրում։ Դա փաստում են երկու կողմն էլ։ Հատկապես ոգեւորիչ է Կոսովոյում եւ Աֆղանստանում Հայաստանի խաղաղապահ ուժերի առկայությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանը միջազգային անվտանգություն ապահովող է։
«Հայաստանը եւ ՆԱՏՕ—ն գերազանց համագործակցություն ունեն բազմաթիվ ուղղություններով, եւ առաջընթացը նշանակալի է,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։–Մենք շնորհակալ ենք Հայաստանին Աֆղանստանում եւ Կոսովոյում մեր գործողություններին ակտիվ մասնակցելու համար։ Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորքերի ընդլայնման հարցը»։
Նա հավելել է, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի համագործակցությունն ամրագրված է լայն շրջանակային համաձայնագրով։ Ապատուրայը նկատել է, որ ՆԱՏՕ—ն ակտիվորեն կրթում է հայ զինծառայողներին իր զինվորական կրթական հաստատություններում, Հայաստանի հետ համագործակցում է զինված ուժերում բարեվարքության կառուցման, թափանցիկության ապահովման ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում. «Հայաստանի պաշտպանության նախարարի հետ իմ վերջին հանդիպման ընթացքում նա իր պատրաստակամությունն ու նվիրումն է հայտնել այս հարցերին»։
Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ նա ասել է, որ ՆԱՏՕ—ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ «Մենք ուշադիր հետեւում ենք տարածաշրջանային զարգացումներին, պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում Վրաստանում տեղակայված մեր գրասենյակից։ Մենք գիտենք, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումներն ավելի հաճախակի են եղել, ավելացել է ռազմատենչ հռետորաբանությունը։ Քանի որ ՆԱՏՕ—ն հակամարտության կարգավորման հարցում ուղղակի ներգրավվածություն չունի, ես չեմ կարող մեկնաբանություններ տալ։ Միայն կարող եմ ասել, որ մենք սատարում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,–ընդգծել է նա։
Ապատուրայը հավելել է, որ ՆԱՏՕ—ի անդամ բոլոր երկրները մտահոգված են նաեւ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի աճով, քանի որ դրան զուգահեռ ավելանում է կողմերի թշնամանքը միմյանց նկատմամբ. «Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից հստակ է դառնում, որ նրանք բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից են, իսկ ՆԱՏՕ—ի քաղաքականությունն է նվազեցնել լարումը, թշնամանքը եւ հասնել խաղաղության»։
Ապատուրայը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ—ի անդամ երկրները սրտանց կողջունեն Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը. «Բոլորն են ցանկանում, որպեսզի Հայաստանն ունենա Արեւմուտքի հետ հարաբերությունները խորացնելու նույնքան հնարավորություններ, որքան ունի մյուս ուղղությամբ»։
Նա հավելել է, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար ՆԱՏՕ—ի անդամ եւ ընդհանրապես արեւմտյան այլ երկրների հետ համագործակցության առումով։
Նաեւ շեշտել է, որ ՆԱՏՕ—ի համար բոլորովին մտահոգիչ չէ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը. «Մենք հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։ Հայաստանը շարունակում է մնալ վստահելի գործընկեր ՆԱՏՕ—ի համար»։ ՆԱՏՕ—ն շարունակում է համագործակցել Հայաստանի հետ բոլոր հնարավոր ուղղություններով. «Շարունակելու ենք Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դա ողջամիտ կհամարվի»։

«Վստահության հիմնադրամը» հաստատման փուլում է

«ՆԱՏՕ—ն մի այնպիսի կազմակերպություն է, որը ոչ մեկին չի հարում եւ չեզոք է շատ հարցերում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում»,—«ՆԱՏՕ—ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ—ի ներկայացուցիչ, հանրային դիվանագիտության փորձագետ Մագնուս Էյջոլֆսոնը։
Անդրադառնալով 2016—ի ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմից թուրք զինվորականների մասնակցությանը՝ փորձագետն ասել է, որ ՆԱՏՕ—ն ունի 29 անդամ, եւ այդ երկրները ազատ են իրենց գործունեության մեջ։
«ՆԱՏՕ—ի անդամ երկրները 29—ն են. նրանք ազատ են վարելու իրենց արտաքին քաղաքականությունը»,–ասել է Էյջոլֆսոնը։
Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի հատուկ ներկայացուցիչ Վիլլիամ Լահուն ասել է. «29 երկիր է ՆԱՏՕ—ին անդամակցում, որոնք որդեգրել են նույն ստանդարտները։ ՆԱՏՕ—ն չունի նավատորմ, բանակ, չունի օդային ուժեր, ինչ ունեն անդամ պետությունների ռազմական ուժերը։ Մենք պետք է հետեւենք նույն կանոնակարգերին, նույն դոկտրինին։ Մենք պետք է հետեւենք, որ պետությունները գործեն ժողովրդավարական սկզբունքներով, երբ որոշումները կայացնում է ժողովուրդը»։
Նույն սեմինարի ընթացքում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նշել է. «Այսօր Հայաստանը իրավունք չունի կտրուկ, շրջադարձային քայլեր կատարելու։ Կարելի է շատ ակտիվ գործունեություն ծավալել, ակտիվ, բայց ոչ կտրուկ։ Կտրուկը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել»։
«ՆԱՏՕ—Հայաստան համագործակցության ոլորտում իրականացվելիք «Վստահության հիմնադրամ» ծրագիրը հաստատման փուլում է»,–ասել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը։ hhpress.am

Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017