ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 10:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 12 » Հայաստանը խաղաղության եւ անվտանգության ակտիվ ջատագով է /Վարշավայում ավարտվել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչական գագաթնաժողովը/
11:35
Հայաստանը խաղաղության եւ անվտանգության ակտիվ ջատագով է /Վարշավայում ավարտվել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչական գագաթնաժողովը/

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9–ին Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաքում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ—ի անդամ եւ ոչ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ձեւաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։ ՀՀ նախագահը հանդես է եկել ելույթով.
«Մեծարգո՛ նախագահ Դուդա,
Հարգարժա՛ն պարոն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Բոլոր ներկաներիս այսօր միավորում է բարեկամ աֆղան ժողովրդի համար խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը։
Հայաստանը, որպես համագործակցային անվտանգության ջատագով, հաստատակամ է իր համեստ ներդրումը բերելու միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին։ 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Խաղաղապահության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը լրացուցիչ հանձնառություններ ստանձնեց՝ նախապատրաստել երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալ եւ ապահովել ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականությունը։ Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչեւ 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում եւ պատրաստ ենք շարունակելու նաեւ 2016 թվականից հետո։ Այս կապակցությամբ պետք է հատուկ ընդգծեմ Գերմանիայի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որն իմ կարծիքով ՆԱՏՕ—ի անդամ եւ գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն եւ ուսանելի օրինակներից է։
Պատրաստակամություն ենք հայտնել նաեւ մասնակցելու ՆԱՏՕ—ի «Տեւական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը։ Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ—ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը խաղաղության եւ անվտանգության ակտիվ ջատագով է նաեւ մեր տարածաշրջանում եւ մշտապես հանդես է եկել մեզ համար խիստ կարեւոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից։ Սույն թվականի մայիսի 16—ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձր ներկայացուցիչների՝ ԱՄՆ—ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց, որ հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, եւ ընդգծվեց 1994 թվականի հրադադարի եւ 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի հարգման կարեւորությունը։
Միաժամանակ հայտարարության մեջ ամրագրվեց ԵԱՀԿ—ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը։ Այս մոտեցումը ամրապնդվեց նաեւ Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաեւ ՆԱՏՕ—ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց։ Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է եւ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը։ Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին։ Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
Շնորհակալություն»։
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9–ին Վարշավայում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր հարցերում Ֆրանսուա Օլանդի հետեւողական աջակցության եւ կարեւոր դերակատարման համար՝ ընդգծելով, որ Հայաստանում իրապես հպարտանում են Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու իրողությամբ։
ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ—ֆրանսիական տնտեսական համագործակցությունը տարիների ընթացքում նկատելիորեն ընդլայնվել է. ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը։
ՀՀ նախագահը երախտագիտություն է հայտնել վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի ընդունման համար, որում մեծ է նախագահ Օլանդի անձնական ներդրումը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ ՀՀ նախագահը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի ակտիվ դերակատարությունը բանակցային ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում եւ շնորհակալություն հայտնել նախագահ Օլանդին նաեւ անձնական ջանքերի հետեւողական ներդրման համար։ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երկուստեք կարեւորել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում ամրագրված դրույթների անվերապահ կատարումը։ Նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարի շուրջ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 301 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024