ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 19.11.2017, 21:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 29 » Հայկական ինքնության հետքերով /Թուրքիա կատարած շրջագայության մասին ուղեգրությունը՝ նաեւ ռուսերեն/
09:39
Հայկական ինքնության հետքերով /Թուրքիա կատարած շրջագայության մասին ուղեգրությունը՝ նաեւ ռուսերեն/

Ընթերցասեր հանրությունը նորություն ունի. գրականության եւ արվեստի թանգարանում երեկ կայացավ Գեւորգ Մադոյանի «Մեր օրերի Թուրքիան» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը։ Այն ներկայացնում է հեղինակի հուշագրությունը 1968թ. Թուրքիա կատարած շրջագայությունից։
Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը խոսելով այդ այցի մասին՝ ասաց. «Ես չեմ ասում Արեւմտյան Հայաստան, որովհետեւ այդ թվականներին զբոսաշրջություն կոչվածի առաջին քայլերն էին արվում Թուրքիայում, եւ նրանք գիտեին ինչը պարտակել, ինչը ցուցադրել։ Այսինքն՝ այդ տուրիստական չվերթը ընդգրկեց միայն խոշոր քաղաքները՝ Ստամբուլ, Իզմիր եւ այլն։ Ու պատկերացրեք՝ եթե այդ խմբի մեջ դիպվածով հայտնվել էր Գեւորգ Մադոյանը՝ առաջնակարգ գիտնական եւ հայ, բնական է, որ այդ ամենի հետ մեկտեղ հայկական հետքերը պետք է որոներ, տեսներ՝ հայկական մշակութային երբեմնի շեն կենտրոններից ինչ էր մնացել»։
Թարգմանիչը՝ Գեւորգ Սարգսյանցը, ասաց, որ անձամբ պատիվ է ունեցել Գեւորգ Մադոյանին ճանաչելու։ Հետո ավելացրեց, որ նրա նկատածն ու նկարագրածն իրեն հետաքրքրել է։ Եվ գրքի հայերեն տարբերակն ընթերցելով, ուզել է մեկ այլ լեզվով եւս այն տպագրվի՝ ի լուր աշխարհի։
Գրքից մի դրվագ է առանձնացնում տանջված ժողովրդի մասին։ Ասում է՝ նշված չէ, որ հայեր են, բայց Մադոյանը ցույց է տալիս՝ ինչ վիճակում են։
«Ճի՛շտ է, ցերեկույթի առիթը գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսն է, բայց, կարծում եմ, որ ավելի շատ արժանին կմատուցենք Մադոյանների համբավավոր գերդաստանին, որովհետեւ 4, 5 սերունդ ունի հայտնի, նրանց թվում նաեւ Գեւորգ Մադոյանը։ Գեւորգ—Արշակ—Գեւորգ—Արշակ. այդպես գոնե 200 տարվա կտրվածքով այդ տոհմը զարգանում է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Կ. Վարդանյանը՝ ավելացնելով, որ Գեւորգ Մադոյանն իրենց երկարամյա աշխատակիցն է եղել՝ ավելի քան 30 տարի։ Նա նաեւ նկատեց՝ քանի որ այդ տոհմում բոլորն էլ անվանի են, դժվար է նրանց տարբերակելը։ Ահա թե ինչու նշում են կրտսեր կամ ավագ։
Հրապարակախոս, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանն անդրադարձ կատարեց գերդաստանի նահապետին՝ Սեյլանին։ «Նա Սարգիս Հայկունու գործի արժանավոր շարունակողն է։ Եթե ուզենք Արեւմտյան Հայաստանի պատկերն ունենալ 19—րդ դարի երկրորդ կեսին եւ 20—րդ դարի առաջին կեսին, ապա պետք է Սարգիս Հայկունի կամ Սեյլան ունենանք ձեռքի տակ»,–ասաց նա՝ միաժամանակ ցավով նշելով, որ Սեյլանի աշխատանքին այդքան էլ ծանոթ չեն եղել։ 
Հացպանյանը նաեւ ընդգծեց, որ նա ուսուցչի սուրբ առաքելությունն է իրականացրել։ Հրապարակախոսը բարձրաձայնում է, որ նրան ավելի լայնածավալ գիտական աշխատանքով պետք է անդրադառնալ։ hhpress.am
 
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
 
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 32 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017