ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 13:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 17 » Հայկական կողմը վերահսկում է իրավիճակը
09:25
Հայկական կողմը վերահսկում է իրավիճակը

Ադրբեջանի նախահարձակ ակտիվության մեջ որեւէ տարօրինակ բան տեղի չի ունեցել։ Հակառակորդը սովորաբար հանցագործ գործողությունների է դիմում, այս անգամ եւս նույն քայլերն է իրականացրել։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Բարեբախտաբար, չունենք զոհեր եւ վիրավորներ, չի եղել նաեւ ռազմական կարեւոր տեխնիկայի կորուստ։ Ադրբեջանի գործողությունը ոչ միայն ագրեսիայի դրսեւորում է Արցախի նկատմամբ, այլեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի։ Նման ագրեսիվ պահվածքը Ադրբեջանը վարում է միջազգային հանրության նկատմամբ։ Օրինակ, ԵԱՀԿ գրասենյակի փակումը։ Միջազգային հանրությունը պետք է համապատասխան քայլերով պատասխանի, այլ ոչ թե համաեվրոպական նշանակության միջոցառումներ կազմակերպի Բաքվում։ Համտեսելով ադրբեջանական խավիարը՝ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կորցրել են իրենց իմունային համակարգը։ Դրա համար այսպիսի իրավիճակ է»,–ասաց Դավիթ Բաբայանը։
Հակառակորդի ակտիվությունը Դավիթ Բաբայանը կապում է Ադրբեջանի տնտեսական լուրջ խնդիրների հետ։ Երկրում ֆինանսական ճգնաժամի դրսեւորումներ են։ Դրանք հարվածում են բազմաթիվ մարդկանց շահերին, երկրում սոցիալապես ծանր իրավիճակ է ստեղծվում։ Ի՞նչ պետք է անել, իհարկե, կլանը չի ուզում իր ամենօրյա թալանած միլիարդները կորցնել, հետեւաբար, որպեսզի շեղի ազգաբնակչությանը սոցիալական հարցերից, անպայման պետք է դիմի ահաբեկչական քայլերի։ Դրանից բացի, Թուրքիայի հետ սերտ համագործակցության գործոնը կա, ըստ Դավիթ Բաբայանի, Թուրքիայի կողմից եւս հորդորներ կան, որ Ադրբեջանը դիմի նման քայլերի։
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հայկական կողմն անում է ամեն ինչ՝ ագրեսորին զսպելու համար։ Նման ահաբեկչությունները չեն փոխում ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, Արցախի պաշտպանական բանակը շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը։
Արցախի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 15—ին եւ լույս 16—ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց։ Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) եւ հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ)։ Իսկ ՊԲ արեւելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա։ Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 331 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024