ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 07:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 10 » Հայկական փորձը օգտակար կլինի /Մոլդովայի նախագահը այցելել է «Թումո» եւ Մատենադարան/
14:51
Հայկական փորձը օգտակար կլինի /Մոլդովայի նախագահը այցելել է «Թումո» եւ Մատենադարան/

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը տիկնոջ հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Մատենադարան։ Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։
«Թումո» կենտրոնում նրան ցուցադրել են կենտրոնի սաների եւ ուսուցիչների ստեղծած հակակոռուպցիոն խաղը։
Դոդոնը կենտրոնի աշակերտների հետ խաղ է խաղացել եւ հասցրել է մի «կոռուպցիոների բռնել»։
Նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել ծրագրերի եւ նախագծերի հետ։ Նրան հետաքրքրել են այդ կենտրոնի կազմակերպման եւ ֆինանսավորման հարցերը։
Նա նշել է, որ «Թումո» կենտրոնի փորձը հետաքրքիր կլինի կիրառել նաեւ Մոլդովայի երիտասարդների համար։
Մատենադարան այցի ընթացքում Մոլդովայի նախագահը եւս մեկ անգամ արտահայտել է իր հիացմունքը տեսածի վերաբերյալ։ «Պետք է նշեմ, որ հիացած եմ այն ամենով, ինչ կապված է երիտասարդների բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքների հետ, իսկ այն, ինչ կապված է հայ ժողովրդի պատմության հետ, ապացուցում է հայ ժողովրդի մեծությունը»,– ասել է նախագահը։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 322 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024