ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 17 » Հայը եւ հրեան՝ Հայոց ցեղասպանության մասին /Բանակցությունները Սփիլբերգի հետ շարունակվում են/
19:07
Հայը եւ հրեան՝ Հայոց ցեղասպանության մասին /Բանակցությունները Սփիլբերգի հետ շարունակվում են/
Մինչեւ 1993 թվականը տարբեր երկրներում ապրող սովորական քաղաքացիները, իմանալով միայն «Հոլոքոստ» հասկացության մասին, պատկերացում անգամ չունեին, թե իրականում ինչպիսի եւ ինչ մասշտաբի ոճիր է տեղի ունեցել։ Սակայն ամեն ինչ փոխվեց 1993 թվականին, երբ համաշխարհային էկրաններ բարձրացավ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։ Թոմաս Քենելիի «Շինդլերի տապանը» վեպի այս էկրանավորումն անասելի աղմուկ բարձրացրեց ողջ աշխարհում. վերջապես յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունեցավ լիարժեք պատկերացում կազմել «Հոլոքոստ» երեւույթի մասին, տեսնել, թե ինչ զարհուրելի ոճրագործություն է տեղի ունեցել ընդամենը կես դար առաջ, հասկանալ, որ ցեղասպանությունների դատապարտումը յուրաքանչյուր մարդու պարտքն է ողջ աշխարհում։ «Շինդլերի ցուցակը» նվաճեց վեց «Օսկար», այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաե բրիտանական կինոակադեմիայի, «Ոսկե գլոբուսի» եւ «Սեզարի» գլխավոր մրցանակները։ Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի վարկածով «Շինդլերի ցուցակը» զբաղեցնում է 8—րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի հարյուրյակում։
Իհարկե, ֆիլմի հաջողության մեջ մեծ էր Սփիլբերգի տաղանդի դերը։ Սակայն քչերը գիտեն, որ բացառիկ այս ֆիլմի սցենարի հեղինակն է հայազգի Սթիվեն Զալյանը։ Նրա հայրը՝ Ջեյմս Զալյանը, ռադիոյի թղթակից էր, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերից։ Զալյանը համարվում է Հոլիվուդի լավագույն եւ ամենապահանջված սցենարիստներից մեկը. 1993թ. նա արժանացավ «Օսկարի» Սփիլբերգի գլուխգործոցի սցենարը գրելու համար։ Նա չի սիրում խոսել իր անցյալի մասին, սակայն, այնուհանդերձ, Հոլոքոստի տեսարանների պատկերումը նրա սցենարում կարծիք է առաջացնում, որ Սթիվենի վրա մեծ ազդեցություն են թողել Հայոց ցեղասպանության մասին հոր պատմությունները։
Ներկայումս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անդառնալի գործընթացում մեր հանրաճանաչ հայրենակիցը հնարավորություն ունի վերջին մեխը խփելու Թուրքիայի մերժողականության դագաղին։ Լուրերը, որ Սթիվեն Զալյանը եւ Սթիվեն Սփիլբերգը եւս մեկ անգամ կմիավորվեն, այս անգամ մեկ այլ ոճիրի՝ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտացի պատմելու համար, արդեն իսկ դարձել են ամենից շատ քննարկվողը թուրքական լրատվամիջոցներում։ «Hurriyet Daily News»—ը, օրինակ, տեղեկացնում է, որ Սփիլբերգի բանակցությունները հայաստանյան կինեմատոգրաֆիստների հետ չեն դադարում, եւ նպատակ կա Հայոց ցեղասպանության 100—ամյակին նկարահանել ֆիլմ՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հանրահայտ վեպի հիման վրա։ Եթե ֆիլմը նկարահանի Սփիլբերգը, ով ահռելի կշիռ ունի համաշխարհային կինոյում եւ միջազգային հրեական համայնքում, եւ եթե այդ ֆիլմի սցենարը ծնվի Զալյանի գրչով, ապա կարելի է համոզվածությամբ նշել, որ համաշխարհային կինոն կհարստանա եւս մեկ աղմկահարույց գլուխգործոցով, իսկ սովորական մարդիկ՝ սկսած Կանադայից մինչեւ Սինգապուր, կիմանան Հայոց ցեղասպանության մասին, կխոսեն ու կքննադատեն։
Ներկայումս կա իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ. փետրվարի 14—ին «Արմենպրես»—ը հաղորդեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը շարունակում է բանակցությունները Սփիլբերգի հետ։ Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշել էր, որ այժմ աշխատանքային խումբը հավաքում է հարկավոր բոլոր փաստաթղթերը։ Աշխատանքը բավականին ծավալուն է, եւ պետք է երեք տարվա ընթացքում լուծվեն բոլոր խնդիրները։
Սակայն, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաեւ Սփիլբերգի ստեղծագործական պլանները. 2011թ. վարպետը նկարահանեց միանգամից երկու խոշոր ֆիլմ՝ «Թենթենի արկածները» եւ «Մարտական նժույգը», որն այս տարի հավակնում է «Օսկարի»։ 2012 թվականի համար Սփիլբերգը կնկարահանի «Աբրահամ Լինկոլն» ֆիլմը, որը պատմում է Միացյալ Նահանգների 16—րդ նախագահի մասին եւ արդեն իսկ, կինոքննադատների համոզմամբ, լիովին կարող է հավակնել 2013թ. գլխավոր «Օսկարին»։ 2013թ. եւ 2014թ. Սփիլբերգը, համապատասխանաբար, պարտավորություններ ունի նկարահանելու «Ռոբոկալիփսիս» եւ «Միջաստղային» խոշոր ֆանտաստիկ ֆիլմերը։ Կարելի է կարծել, թե նա ուղղակի չի հասցնի մինչեւ 2015 թ. նկարահանել ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, սակայն պետք է հիշել, որ վերջին 10 տարիների ընթացքում 65—ամյա կինոռեժիսորը նկարահանում է տարեկան երկու ֆիլմ։ Բացի այդ, հիշենք, որ «Շինդլերի ցուցակի» ճանապարհը նույնպես փշոտ է եղել. առաջին անգամ այն ցանկացել են նկարահանել դեռ 1963 թվականին, այնուհետեւ՝ 1982 թվականին։ Սակայն երկու անգամ էլ չի ստացվել։ 1983 թվականին, երբ Սփիլբերգին հարցրել են, թե երբ նա վերջապես կնկարահանի ֆիլմը, նա պատասխանել է. «Տասը տարի հետո»։ Եվ կատարել է իր խոստումը։
Ամենից կարեւորը, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը նկարահանվի մեծանուն հրեայի եւ մեծանուն հայի համագործակցությամբ, որպեսզի ցեղասպանություն ապրած երկու մեծ ազգերի ներկայացուցիչները վերջապես եւ վերջնականապես բացեն աշխարհի աչքերը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 600 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024