ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 9 » Հեռացողները թուլացնո՞ւմ են, թե՞ առողջացնում
10:49
Հեռացողները թուլացնո՞ւմ են, թե՞ առողջացնում

Հանրապետականները գնացողներին չեն պիտակավորում եւ կարծում են, որ գնահատականները կտա ժամանակը 

Կուսակցությունները շարունակում են պատրաստվել խորհրդարանական ընտրությանը։
ԱԺ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը քվեարկությամբ որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով։ Կուսակցությունը ձեւավորել է բանակցողների խումբ, որը քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքում պետք է որոշի, թե որ ուժի հետ է կուսակցությունը համագործակցելու։
Խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կրկին հայտարարել է, որ չի միանալու որեւէ միավորի, եթե «Ժառանգություն» կուսակցությունը որոշի առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով։
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Փոստանջյանի դիրքորոշումը հիմք չի հանդիսանա խորհրդի որոշումը վերանայելու համար։ «Լավ է արել, ես ի՞նչ անեմ։ Այդ կարծիքը նա ունեցել է, բարձրաձայնել է։ Եվ խորհրդում, եւ վարչությունում յուրաքանչյուրն ունի մեկ ձայն, անկախ այն բանից դա Զարուհի Փոստանջյանն է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե որեւէ մեկ այլ անձ։ Քվեարկություն է եղել, ճնշող մեծամասնությամբ որոշումը կայացվել է»,–«Panorama.am»—ին ասել է նա։
Կուսակցության փոխնախագահը հրաժարվել է հրապարակել, թե խորհրդի անդամներից քանիսն են կողմ եւ քանիսն են դեմ քվեարկել ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը։ Չի նշել նաեւ, թե հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, այս պահին քաղաքական երկու միավորումների՝ «Ելք» դաշինքի ու Օհանյան—Օսկանյան—Դալլաքյան—Հայրիկյան միավորման հետ բանակցությունները շարունակվում են։
ՀՀԿ—ում տեղի ունեցող զարգացումներին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով ՀՀԿ—ից Հովիկ Աբրահամյանի հեռանալու վերաբերյալ հարցին. «Ես այն կարծիքին չեմ, վստահաբար, թե ՀՀԿ—ն թուլանում է կամ կորցնում է իր ազդեցությունը, երբ շարքերից հեռանում են անդամներ։ Ես համոզված եմ, որ կուսակցական եւ գաղափարական անհավատարմության մեջ ավելի քիչ տրամաբանություն եւ ճշմարտություն կա, քան անգամ ամենավիրավորական եւ կորուստներով լի հավատարմության մեջ։ Ես ցավ եմ զգում, որ ՀՀ նախագահի այդքան մեծ վստահությունից հետո մեր երկրում այսքան մեծ կարեւոր ծրագրերի նախաշեմին, Հովիկ Աբրահամյանի հետ կապված, զարգացումների այսպիսի ընթացք եղավ։ Ես նրանց ոչ էլ «աբիժնիկ» ու դավաճան եմ համարում, ինչպես սիրում են պիտակավորել։ Ես գտնում եմ, որ նրանք մարդիկ են, ովքեր եղել են կուսակցության ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված անձնական շահով։ Հիմա, երբ մեր ղեկավարի եւ կուսակցության ղեկավարի կողմից զարկ է տրված քաղաքական անհատական բարեփոխումներին, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցական պետք է հանդես գա գաղափարական, քաղաքական իր ողջ կարողությամբ եւ նվիրվածությամբ։ Այս պարագայում կային մարդիկ, որոնք անհանգստացան իրենց մակարդակի, հեղինակության աստիճանի, իրենց էության կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավմամբ։ Այս պարագայում ավելի կարեւոր է հավատարիմ կուսակցականների դերակատարությունը։ Խորապես վստահ եմ, որ կորցնելով այս ժամանակահատվածում մեր նախկին կուսակից ընկերներին, մենք չենք թուլանում, մենք չենք կորցնում, հակառակը՝ մենք շահում ենք»։
Ընտրություններից առաջ ՀՀԿ—ն լքած անձանց մասին լրագրողները հարցրին, թե ՀՀԿ—ն ցավո՞ւմ է այս ամենի համար, թե՞ դիտարկում որպես առողջացման գործընթաց, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը պատասխանել է. «Ժամանակը ցույց կտա՝ սա թուլացման, թե առողջական պրոցես է։ Այն մոտեցումները, որոնք մենք որդեգրել ենք, որոնք ներկայացնելու ենք հանրությանը, ընդունելի են մեր կուսակիցների համար։ Մենք կողմնակից ենք, որ ընտրական գործընթացները ընթանան բացառապես օրենքի տառին ու ոգուն համապատասխան»։
Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ, անդրադառնալով ստեղծվող դաշինքներին, ասել է. «Ես կողմնակից եմ գաղափարական հենքի վրա դաշինքներ ստեղծելուն, այս պահին նման գաղափարական որեւէ դաշինք չի երեւում, թերեւս «Ազատ դեմոկրատներն» են գործում նույն դաշտում, ինչը եւ ՀՀՇ—ն, եւ ոնց որ նման ցուցակ նախապատրաստում են «Ազատություն» կուսակցության հետ, «Ժառանգության» նախկին ակտիվ անդամների հետ, դա թերեւս այսօր միակ գաղափարականը կարելի է անվանել՝ չհաշված ՀՀԿ—ն, երեւի։ Դաշինքներում, որտեղ չկա միասնական մոտեցում... ես դժվար եմ պատկերացնում հնչակյան, ռամկավարական եւ տարբեր՝ սոցիալիստական եւ այլ ազգայնական ուժերի եւ լիբերալ ուժերի միասնական հանդես գալը, դա մոտեցման խնդիր է։ Ես մշտապես ասել եմ, որ ուզում եմ իմ համախոհների հետ աշխատել։ Հիմա նայեք Օսկանյան—Օհանյան դաշինքի «համախմբման» շուրջ. այնտեղ շատ իրար հակադիր քաղաքական գործիչներ կան՝ այնտեղ կան ընդգծված եվրոպական արժեքների, համամարդկային արժեքներ դավանող Պարույր Հայրիկյան եւ լրիվ պրոռուսական մոտեցումներ՝ Արամ Սարգսյան, այնտեղ կան մարդիկ, որոնք, չգիտեմ, էպիլյատորներ բաժանելով հիմա միանում են Վարդան Օսկանյանի նման արեւմտամետ քաղաքական գործչին եւ այլն։ Ես չեմ պատկերացնում այդ համադրությունը, մեկտեղումը նման մոտեցումների, դա, ի վերջո, պառակտման է տանում»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017